fbpx

Տրանսֆերային ձմեռ-2018. Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հայկական ակումբներն աստիճանաբար ավարտում են իրենց գործունեությունը տրանսֆերային շուկայում:

Նրանք իրենց տարբեր կերպ են դրսևորել ձմեռային այս ամիսներին: Օրինակ՝ «Ալաշկերտը» գերակտիվ էր և բազմաթիվ նորեկներ ունի, ինչը չենք կարող ասել մյուս ակումբների մասին: Իսկ թե Հայաստանի չեմպիոնի քաղաքականությունն արդյոք կարդարացնի իրեն, ցույց կտա ժամանակը: Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է փետրվարի 28-ին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ակումբների բոլոր համալրումները և կորուստները՝ փետրվարի 24-ի դրությամբ:

«Ալաշկերտ»

Նորեկներ՝ Դավիթ Մանոյան, Տարոն Ոսկանյան (2-ն էլ՝ «ՆԵԱ Սալամիս», Կիպրոս), Սերգեյ ՍերչենկովԱլեքսանդր Շչերբակով (2-ն էլ՝ «Ուրալ», Ռուսաստան, վարձավճար), Ալեքսանդր ՊետրոսյանԱրսեն Պետրոսյան (2-ն էլ՝ «Արարատ»), Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ», Շվեյցարիա, կնքվել է մշտական հիմունքներով պայմանագիր), Ալան Պիրես («Տյուբիզ», Բելգիա), Օգնյեն Չանչարևիչ («Ռադնիկ», Սերբիա), Դինո Շկվորց («Անկարան», Սլովենիա), Օդաիլսոն Սիլվա Կոստա Ֆիլյո («Ֆերովիարիա», Բրազիլիա), Մարկո Յորդան («Լատինա», Իտալիա), Անդրիյա Դրագոևիչ («Գրբալ», Չեռնոգորիա), Սանի Օմորեջի («Մարիբոր», Սլովենիա), Ռուստամ Վազիտդինով («Ամկար», Ռուսաստան)

Կորուստներ՝  Զավեն Բադոյան («Շաբաբ Ալ-Սահել», Լիբանան)Նորայր Ասլանյան («Էմմեն», Հոլանդիա), Դարկո Տոֆիլոսկի («Պոբեդա», Մակեդոնիա), Լեսթեր Պելտիեր («Բանանց»), Դմիտրո Խովբոշա («Ավանգարդ», Ուկրաինա), Վահագն ՄինասյանԿարեն Մուրադյան

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային շրջանում՝ 10 փաստով

«Գանձասար-Կապան»

Նորեկներ՝ Վարդան Պողոսյան («Ռաբոտնիչկի», Մակեդոնիա), Դավիթ Տերտերյան («Փյունիկ»), Մարտին Գրիգորյան («Բանանց»), Դևիդ Տահնյա Վիրիկոմ

Կորուստներ՝  Սարգիս Շահինյան («Մոնտանա», Բուլղարիա), Վալտեր Պողոսյան, Ռաֆայել Ղազարյան (երկուսն էլ՝ «Արցախ»), Արեգ Ազատյան («Լոռի»), Ֆիլիպ Իլիկ («Վարդար»), Ալեքսանդր Յակովցև, Աբդուլայ Բաբա

«Գանձասար-Կապանի» ելույթների ամփոփումն աշնանային շրջանում՝ 10 փաստով

«Բանանց»

Նորեկներ՝ Էդվարդ Կպոդո («Շիրակ»), Լեսթեր Պելտիեր («Ալաշկերտ»)

Կորուստներ՝  Հակոբ Համբարձումյան («Արցախ», վարձավճար), Ղուկաս Պողոսյան («Գորոդեյա», Բելառուս), Մարտին Գրիգորյան («Գանձասար-Կապան»), Էմիլ Եղիազարյան («Արցախ»), Ժիրայր Մարգարյան («Շիրակ»), Օրբելի Համբարձումյան («Արարատ»), Նենադ Ինյաց («Նավբահոր», Ուզբեկստան), Նորիկ Ավդալյան

«Բանանցի» ելույթների ամփոփումն աշնանային շրջանում՝ 10 փաստով

«Շիրակ»

Նորեկներ՝ Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Մարկո Պրլևիչ («Պրոլետեր Նովի Սադ», Սերբիա), Դավիթ Ղանդիլյան («Դերեն», Մոնղոլիա), Ժիրայր Մարգարյան («Բանանց»), Ռաֆիկ Միսակյան («Բանանց»), Դենիս Բեգանովիչ («Ժելեզնիչար», Բոսնիա և Հերցեգովինա)

Կորուստներ՝  Էդվարդ Կպոդո («Բանանց»), Ալեքսանդր Իլիչ («Վիտեզ», Բոսնիա և Հերցեգովինա), Գագիկ Պողոսյան

«Շիրակի» ելույթների ամփոփումն աշնանային շրջանում՝ 10 փաստով

«Փյունիկ»

Նորեկներ՝ Դրիսա Դիարասուբա («Փադիդե», Իրան), Բակար Բալդե («Սամտրեդիա», Վրաստան)

Կորուստներ՝  Դավիթ Տերտերյան («Գանձասար-Կապան»), Վլադիմիր Բաբայան («Ալկանենենսե», Պորտուգալիա), Վիլիան Արաուխո դոս Սանտոս, Մաքսիմ Երմակով, Արթուր Միրանյան

«Փյունիկի» ելույթների ամփոփումն աշնանային շրջանում՝ 10 փաստով

«Արարատ»

Նորեկներ՝ Էնտոնի ՏրայկոսկիԳևորգ Օհանյան («Հոմենեթմեն», Լիբանան), Գորան Օբրադովիչ («Բորցա», Սերբիա), Օրբելի Համբարձումյան («Բանանց»)

Կորուստներ՝  Գևորգ Պողոսյան («Հոմենեթմեն», Լիբանան), Ալեքսանդր ՊետրոսյանԱրսեն Պետրոսյան (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Էրիկ Նազարյան («Արցախ»), Ռևիկ ԵղիազարյանԴավիթ Գրիգորյան, Լուկաս Ամարանտե Ստրաուբ, Սիլաս Սատուրնինո դե Սոուզա

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային շրջանում՝ 10 փաստով

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Արթուր Ավագյան․ «Ֆուտբոլիստը պետք է 24 ժամ հետևի իր կենսակերպին» (տեսանյութ)

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Երևանի «Արարատում» փորձաշրջան են անցնում բազմաթիվ ֆուտբոլիստներ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Արարատը» պայմանագիր է կնքել ռուս պաշտպանի հետ

«Շիրակը» հրաժարվել է հերթական լեգեոների ծառայություններից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» համալրվեց ուկրաինացի ֆուտբոլիստով

Պաշտոնական. «Գանձասար-Կապանի» լեգեոները համալրեց «Արարատ-Արմենիան»

Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը պաշտոն է ստացել «Փյունիկում»

«Գանձասար-Կապանն» առաջին մարզումն է անցկացրել 2019 թվականին (լուսանկարներ)

Հայտնի են «Փյունիկի» մրցակիցներն Ալանիայում կայանալիք ուսումնամարզական հավաքում

«Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը՝ «Ալաշկերտի» մարզչական շտաբում

«Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստը կտեղափոխվի՞ ՄԼՍ

«Արարատը»՝ ընթացիկ առաջնության 3 հակառեկորդի հեղինակ

«Տամբովի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը կտեղափոխվի «Փյունիկ»

2018-ին կայացած խաղի հաշիվը՝ 0-6․ «Փյունիկը» կրկին կհանդիպի ուկրաինական ակումբի հետ