fbpx
Բաժիններ

«Փյունիկ» – «Ալաշկերտ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»

19 խաղ, +8=5-6, 35-31

15 հոկտեմբերի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

1-ին շրջան. 25.08.2017 «Ալաշկերտ» – «Փյունիկ»՝  5-1 (4-1)
Արտակ Եդիգարյան (14, 31, 39), Ուրոշ Նենադովիչ (28), Խորեն Վերանյան (59) – Ալիկ Առաքելյան (30):

Ընթացիկ մրցաշրջանում նոր սեփականատիրոջ և նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ «Փյունիկն» առաջնությունում առայժմ անհաջող է հանդես գալիս՝ 5 միավորով զբաղեցնելով 5–րդ հորիզոնականը: Վերջին 4 հանդիպումներում փյունիկցիները զիջել են մրցակիցներին, ինչը թիմի պատմության մեջ շատ հազվադեպ է պատահել: Ինչ խոսք, այդ անհաջողություններում որոշակի դեր ունեցավ 4 գնդակով թիմի ռմբարկուների ցանկը գլխավորող Ալիկ Առաքելյանի և Լևոն Հայրապետյանի բացակայությունը, որոնք վնասվածքի պատճառով չմասնակցեցին վերջին 3 հանդիպումներին:

Առաջնությունում հայտարարված դադարի ժամանակ «Փյունիկն» ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթեց «Արցախին»: Այդ խաղին «Փյունիկի» կազմում մասնակցեցին Կառլեն Մկրտչյանն ու Դիդիե Բորիս Կադիոն, որոնք չեմպիոնի հետ մրցավեճում էլ կարող են խաղադաշտ դուրս գալ ու զգալիորեն ուժեղացնել թիմի կազմը:

Ինչպես ասում են, «Փյունիկն» այլևս նահանջելու տեղ չունի և չեմպիոնի հետ մրցավեճում ամեն ջանք պետք է գործադրի միավոր վաստակելու համար:

Առաջնությունում միակ պարտությունը մեկնարկային տուրում «Շիրակից» կրած «Ալաշկերտը» վերջին հանդիպումներում չեմպիոնին արժանի խաղ է ցուցադրում: Աբրահամ Խաշմանյանի սաները վստահ սկսեցին առաջնության երկրորդ շրջանը՝ անցկացրած 3 հանդիպումներում էլ հաղթելով «Շիրակին», «Արարատին» և «Բանանցին»:

Այդ հաջողության շնորհիվ «Ալաշկերտը» շրջանցեց առաջին շրջանում գերազանց հանդես եկած «Շիրակին» և ընթացիկ առաջնությունում առաջին անգամ 8-րդ տուրից հետո գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

9-րդ տուրի մեկնարկային խաղում «Շիրակը» լավ հնարավորություն էր ստացել թեկուզ մեկ օրով գլխավորելու աղյուսակը, սակայն «Արարատի» հետ խաղում թանկարժեք միավորներ կորցրեց ու միայն միավորներով հավասարվեց «Ալաշկերտին»: Այնպես որ այժմ էլ չեմպիոնին է հնարավորություն ընձեռվել մեծացնելու միավորների տարբերությունը «Շիրակից» ու ամրապնդելու առաջատարի իր դիրքը:

Հետաքրքիր է, որ մրցակիցների միջև 4-րդ տուրում կայացած հանդիպումից առաջ «Ալաշկերտն» ու «Փյունիկը» մրցաշարային աղյուսակում հարևաններ էին: «Փյունիկը» մեկնարկային 3 հանդիպումներում վաստակած 5 միավորով ընթանում էր 2-րդ հորիզոնականում, իսկ «Ալաշկերտը»  4 միավորով 3-րդ տեղում էր: Մինչդեռ այժմ չեմպիոնը 12 միավորով գերազանցում է «Փյունիկին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հենց «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջին շրջանի խաղից, որում «Փյունիկը» 1-5 խոշոր հաշվով պարտություն կրեց, սկսվեց թիմի 4 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Այդ խաղում առաջնության լավագույն ռմբարկու Արտակ Եդիգարյանն իր օգտին առաջին հեթ-տրիկը գրանցեց:

Նախորդ մրցաշրջանում մրցակիցները միմյանց հետ 8 անգամ էին հանդիպել: Խաղերից երկուսը կայացել էին Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում և ավարտվել էին փյունիկցիների հաղթանակով: Ի դեպ, հենց «Փյունիկի» հետ գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումից անմիջապես հետո էր Աբրահամ Խաշմանյանը հրաժարական տվել:

Իսկ ահա առաջնության հանդիպումներում նվազագույն առավելության էր հասել «Ալաշկերտը»՝ տոնելով երկու հաղթանակ, պարտվելով մեկում: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտի» հարկի տակ անցկացված 3 հանդիպումներն էլ ավարտվել էին ոչ-ոքի: Ընդ որում առաջին երկու խաղերում դարպասներն անառիկ էին մնացել, իսկ վերջին հանդիպումում գրանցվել էր գերարդյունավետ ոչ-ոքի՝ 3-3:

Մրցակիցների միջև նախորդ առաջնության հանդիպումներում առավել արդյունավետ էր գործել առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Արտակ Եդիգարյանը, ով 3 անգամ գրավել էր «Փյունիկի»  դարպասը:

Իսկ ընդհանրապես «Փյունիկի» հետ հանդիպումներում չափազանց արդյունավետ է գործել Միհրան Մանասյանը, ով արդեն 10 անգամ գրավել է մրցակցի դարպասը: «Փյունիկից»  4-ական գնդակ են խփել Սարգիս Բալոյանը և Կամո Հովհաննիսյանը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պաշտոնական․ «Նոան» հայտարարել է երկու տրանսֆերի մասին

«Արարատն» ստուգողական խաղում զիջել է Մոսկվայի «Սպարտակին»

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

30-ամյա հարձակվողը միացել է «Ուրարտուին»

Պաշտոնական․ Արտակ Ալեքսանյանը հեռացել է «Արարատից»

«Արարատն» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին

Պաշտոնական. ՀՖՖ-ն և Աբրահամ Խաշմանյանը դադարեցրել են պայմանագիրը

«Փյունիկը» հաղթեց ղազախական թիմին, «Լոռին» ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի Պրեմիեր լիգայի ներկայացուցչի հետ (տեսանյութ)

Հովհաննես Համբարձումյան․ «Աշխատասիրությունն ամենամեծ տաղանդն է»

«Ներկայումս կա հայ որակյալ ֆուտբոլիստների սահմանափակ քանակ»․ Արթուր Սահակյան

Պաշտոնական. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Դավիթ Գատիկոևի հետ

Բեգլարյանն ի պատիվ Բրայանտի է ընտրել 24 համարի մարզաշապիկը

Հայտնի է՝ գերմանական որ ակումբի հետ է «Նոան» համաձայնության եկել համագործակցության վերաբերյալ

Պաշտոնական. Արսեն Բեգլարյանը՝ «Ուրարտուի» ֆուտբոլիստ

Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստը հեռացել է «Նոայից»

Վարդան Բիչախչյանն առաջարկում է վերադառնալ առաջնության անցկացման գարուն-աշուն ձևաչափին