«Փյունիկ» - «Գանձասար-Կապան». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան - VNews
Բաժիններ

«Փյունիկ» – «Գանձասար-Կապան». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՓՅՈՒՆԻԿ»  – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

50 խաղ, +24=14-12, 85-44

4 նոյեմբերի,  ժ.16:00, Երևան, «Հանրապետական»  մարզադաշտ

1-ին շրջան. 11.08.2017  «Փյունիկ» – «Գանձասար-Կապան»՝  2-1 (1-1)
Ալիկ Առաքելյան (34), Ռոբերտ Մինասյան (75) – Ալեքս Ջունիոր Քրիստիան (45):

2-րդ շրջան.  23.09.2017  «Գանձասար-Կապան» – «Փյունիկ»` 3-1 (1-0)
Վասպուրակ Մինասյան (45+2), Գեղամ Հարությունյան (53), Ալեքս Ջունիոր Քրիստիան (69) – Էրիկ Վարդանյան (90):

«Բանանցի» հետ առաջնության նախորդ տուրի հանդիպումը վերջինն էր Ալեքսեյ Երյոմենկոյի համար «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նրա գլխավորությամբ թիմի գրանցած ցածր արդյունքները վկայում են, որ սխալ էր ակումբի նոր սեփականատիրոջ որոշումը ռուս մասնագետին «Փյունիկի» ղեկը վստահելը: Երյոմենկոյի օրոք առաջնության 9 հանդիպումներում թիմի վաստակած 6 միավորը վատագույն արդյունքն է «Փյունիկի» պատմության մեջ:

«Փյունիկի» ղեկը կրկին վստահվել է Արմեն Գյուլբուդաղյանցին, որի գլխավորությամբ թիմը հանդես էր եկել ընթացիկ առաջնության մեկնարկային տուրում՝ ոչ-ոքի (2-2) ավարտելով հանդիպումը «Բանանցի» հետ:

Սակայն առաջիկա հանդիպմանը փյունիկցիներին նախապատրաստել է Սուրեն Չախալյանը, քանի որ Գյուլբուդաղյանցը ներկայումս Իտալիայում մասնակցում է մարզչական վերապատրաստման դասընթացներին: Չախալյանն էլ լավ ծանոթ է փյունիկցիներին, քանի որ ժամանակին ստանձնել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

Ինչ խոսք, «Փյունիկի» մարզչական կազմին բավական մեծ ծավալի աշխատանք է սպասվում թիմի խաղը կարգավորելու ու կրկին մարտունակ կոլեկտիվ ձևավորելու համար: Կորցրածը հետ բերելն էլ դժվար կլինի, քանի որ մրցակիցները բավական առաջ են անցել փյունիկցիներից:

Իսկ ահա «Գանձասար-Կապանի»  ֆուտբոլիստները վաղուց են կարգավորել իրենց խաղն ու վերելքով անցկացնելով երկրորդ շրջանի հանդիպումները, միացել են չեմպիոնական մրցավազքին: Կապանյան ակումբն արդեն 8 խաղ ընթանում է առանց պարտության՝ այդ հանդիպումներում վաստակելով 18 միավոր:

Վերջին հանդիպումներում հիանալի է հանդես գալիս նաև ընթացիկ առաջնության ամենատարեց մասնակից, 37-ամյա Գևորգ Կասպարովը, ով հուսալիորեն է պաշտպանում գանձասարցիների դարպասը՝ իր մեծ ներդրումն ունենալով թիմի հաջողություններում: Վերջին 3 հանդիպումներում Կասպարովը դարպասն ամուր փակի տակ է պահում: Եթե նրան հաջողվի փյունիկցիների հետ խաղում էլ գոլ բաց չթողնել, ապա հայկական ֆուտբոլում մի նոր աննախադեպ նվաճման կհասնի՝ պաշտոնական մրցումներում 150-րդ անգամ դարպասը պահելով անառիկ:

Առաջնության առաջին շրջանի խաղում հաջողությունն ուղեկցել էր «Փյունիկին»: Այդ խաղում «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Ալեքսեյ Երյոմենկոն: Այդ հաղթանակը մինչ օրս միակն է «Փյունիկի»  համար ընթացիկ առաջնությունում: Արդեն 8 խաղ փյունիկցիները չեն վայելել հաղթանակի բերկրանքը:

Երկրորդ շրջանի խաղը մրցակիցների միջև ՀՀ առաջնություններում կայացած հոբելյանական՝ 50-րդ հանդիպումն էր: «Գանձասար-Կապանը»  վստահ ռևանշի հասավ «Փյունիկի»  նկատմամբ:

«Փյունիկից»  բոլորից արդյունավետ է գործել Գևորգ Ղազարյանը` խփելով 8 գոլ: «Գանձասարից» ամենաարդյունավետն Արթուր Քոչարյանն է, ով 4 գոլի հեղինակ է: Արդյունավետ է գործել նաև Արսեն Ավետիսյանը: «Գանձասարի» կազմում նա 2 անգամ գրավել է փյունիկցիների դարպասը, իսկ «Փյունիկում» խաղալիս 4 գոլ է խփել կապանցիներին:

Մրցակիցների ներկայիս կազմի ֆուտբոլիստներից առավել աչքի է ընկել փյունիկցի Ալիկ Առաքելյանը, ով 5 անգամ գրավել է գանձասարցիների դարպասը: Կապանցիների կազմում 3 գոլի հեղինակ է դարձել Գեղամ Հարությունյանը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տրանսֆերային ամառ-2020․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ակումբների համալրումները և կորուստները (թարմացվում է)

Արմեն Մանուչարյանը տեղափոխվել է ռուսական Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբ

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Նվաճե՞լ է հայ ֆուտբոլիստը տիտղոս Հայաստանից դուրս, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր թիմի ամենաանհաջող մրցաշրջանը

Արտյոմ Ավանեսյանը միացել է «Փյունիկին»

Պաշտոնական․ «Փյունիկը» խզել է պայմանագիրը թիմի դարպասապահի հետ

Joma-ն ու «Փյունիկը» համագործակցության պայմանագիր են կնքել

Պաշտոնական. Գոռ Մալաքյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Պաշտոնական. «Փյունիկը» ձեռք է բերել Ալեքսանդր Պրիմաել Յոլեին

«Վանը» նոր գլխավոր մարզիչ ունի. Կարեն Բարսեղյանն այլ պաշտոն կզբաղեցնի

«Փյունիկի» կազմը համալրել է ռուս դարպասապահը

«Գանձասարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ուրարտու»

«Փյունիկը» պայմանագիր է կնքել «Սոչիի» ֆուտբոլիստի հետ

Վլադիմիր Սուգրոբովը հեռացել է «Փյունիկից»

Ֆան շոփեր, ֆան-զոներ, տոմսային նոր համակարգ. «Փյունիկը» պատրաստվում է նոր մրցաշրջանին