fbpx
Բաժիններ

Փոփոխություններ Ֆորմուլա 1-ում

Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, «Հոնդա» ընկերությունը հաջորդ մրցաշրջանից այլևս չի համագործակցի «Մաքլարենի» հետ: 2018 թվականին «Հոնդան» շարժիչներ կտրամադրի «Ռեդ Բուլ» թիմին: Ենթադրվում է, որ այդ մասին շատոնական հայտարարություն կարվի սեպտեմբերի 13-ին կամ 14-ին:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռենոն» իր հերթին պատրաստ է հրաժարվել «Ռեդ Բուլի» հետ հաջորդ տարվա համագործակցությունից՝ իսպանացի երիտասարդ պիլոտ Կառլոս Սայնս-կրտսերին իր թիմ տանելու պայմանով: Այդ գործարքը կնքելուց հետո «Ռեդ Բուլը» հաջորդ տարի կօգտվի «Հոնդայի» ծառայություններից:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: