fbpx

Օլիմպիական խաղերում այսօր հանդես եկավ Հայաստանի մյուս պատվիրակ Կատյա Գալստյանը

Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը Փհենչհանից հաղորդում են Հայաստանի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին՝

Դահուկավազքի կանանց ազատ ոճով 10 կմ մրցատարածությունում այսօր մեկնարկեց Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Կատյա Գալստյանը: Նա, ցույց տվեց 30:25.1 արդյունք եւ ինչպես Միքայել Միքայելյանը, զբաղեցրեց 72-րդ տեղը:

Կանանց մրցումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց 90 դահուկորդ, այդ թվում՝ աշխարհի բազմակի չեմպիոններ տարբեր երկրներից: Կատյան մրցումից հետո բարձր տրամադրություն ուներ եւ բավարար համարեց իր արդյունքը:

Մեկնարկում  Գալստյանը բավականին լավ րոպեներ ցույց տվեց, բայց մրցատարածության երկրորդ հատվածում զիջեց դիրքերը եւ ի վերջո զբաղեցրեց 72-րդ տեղը.

«Շատ լավ հասկանում էի, որ ուժեղ մրցակցություն է լինելու: Բայց ես էլ իմ առաջադրանքն ունեի՝ հնարավորինս լավ րոպեներ ցույց տալ: Բնական է, որ 72-րդ տեղը ոչ-ոքի չի ուրախացնի: Բայց պատկերացրեք, որ ես հաղթել եմ մի շարք ուժեղ մրցակիցների, բացի այդ, մի շարք ուժեղ մրցակիցների էլ շատ քիչ եմ պարտվել: Այնպես որ, իրական գնահատական տալով ելույթիս՝ այն համարում եմ բավարար»,- նշեց Կատյա Գալստյանը:

Հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանն էլ համամիտ է իր սանի հետ.

«Ես հասկանում եմ, որ նրանք, ովքեր լսում են 72-րդ տեղի մասին, արդեն մտածում են, որ մեր մարզիկը շատ թույլ է: Ես կասեի՝ մրցակիցներն են պարզապես շատ ուժեղ: Կատյան գուցե կարող էր ավելի բարձր տեղ գրավել, բայց ունեցած մարզավիճակում նա արեց առավելագույնը: Այնպես որ, ես էլ Գալստյանի ելույթը գնահատում եմ բավարար»:

Այսպիսով, մեր երեք մարզիկներից մեկը ավարտեց ելույթները Փհենչհանում:

Վաղը վերջին մրցելույթն է ունենալու Միքայել Միքայելյանը: Նա կմրցի տղամարդկանց ազատ ոճով 15 կմ մրցատարածությունում, իսկ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հանդես կգա փետրվարի 22-ին:

Ի դեպ, այսօր կանանց 10 կմ ազատ ոճով մրցման ժամանակ երկու մարզուհիներ ցույց տվեցին բացարձակ նույն արդյունքը եւ կստանան իրենց մեդալը: Աշխարհի չեմպիոն նորվեգուհի Մարիտ Բյորգենը եւ ֆինն  Քրիստա Պարմակոսին դարձան բրոնզե մեդալկիրներ, իսկ արծաթը բաժին հասավ շվեդուհի Շառլոտ Կալլային:

 

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Միքայել Միքայելյանը առաջ է անցել 56 մարզիկից համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում

Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերին Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ

Դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 5 մարզիկ

Միքայել Միքայելյանը հաջող է ելույթ ունեցել Մ20 աշխարհի առաջնությունում

Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը հաղթող են ճանաչվել Զարգացող պետությունների գավաթի խաղարկությունում

Հայտնի են դահուկավազքի Հայաստանի չեմպիոնները

Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում

Միքայել Միքայելյանը հերթական մեդալն է նվաճել դահուկավազքի միջազգային մրցաշարում

Միքայել Միքայելյանը հաղթել է միջազգային մրցաշարում

Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային վարկանիշային մրցաշարում

Եվգենիա Մեդվեդևա․ «Հայրս հայ է, բայց ես ավելի շատ ռուս եմ»

Հայտնի է հոկեյի մրցաշարի չեմպիոնի անունն Օլիմպիական խաղերում

Փհենչան-2018. Կանադայի հոկեյի հավաքականը հաղթեց երրորդ տեղի համար խաղում

Եվգենիա Բաբասյան-Մեդվեդևայի արցունքները ՕԽ-ի արծաթե մեդալակիր դառնալուց հետո և Տարասովայի հայտարարությունը

Աշոտ Կարապետյանը ելույթ ունեցավ ձմեռային օլիմպիական խաղերում

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը առաջ անցավ 36 դահուկորդներից