ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը զգալի առաջընթաց են գրանցել - VNews
Բաժիններ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը զգալի առաջընթաց են գրանցել

fide rayting - ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը զգալի առաջընթաց են գրանցել

ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը Եվրոպայի թիմային առաջնությունում և Գրան Պրիի խաղարկության 4-րդ փուլում ունեցած հաջող ելույթների շնորհիվ 4-ով ավելացրել է իր վարկանիշը (2805) և պահպանել է զբաղեցրած 2-րդ հորիզոնականը:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով նախորդ ամսվա համեմատ պահպանել է վարկանիշը (2837): Լավագույն հնգյակում են նաև Շահրիյար Մամեդյարովը (2799), Ֆաբիանո Կարուանան (2799) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2789): Առաջին երկուսը պահպանել են իրենց վարկանիշը, իսկ Լագրավի վարկանիշը 7-ով նվազել է:

ՖԻԴԵ-ի դեկտեմբերի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝  Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը:

Հակոբյանը, ով հազվադեպ է մրցաշարերի մասնակցում, պահպանել է իր վարկանիշը (2667), սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 78-րդ տեղը: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի թիմային առաջնությունում ունեցած գերազանց ելույթների շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցել: Նա վարկանիշն (2672) ավելացրել է 17-ով և 97-րդ տեղից բարձրացել է 72-րդ հորիզոնական:

Եվրոպայի թիմային առաջնությունում ունեցած անհաջող ելույթների պատճառով Սերգեյ Մովսեսյանը դուրս է մնացել 100 ուժեղագույնների շարքից՝ վարկանիշը (2647) նվազեցնելով 20-ով:

Կանանց վարկանիշային աղյուսակում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ վատթարացրել են իրենց ցուցանիշները: Էլինա Դանիելյանը 2-ով նվազեցրել է   վարկանիշը (2413) ու 49-րդ տեղից նահանջել է 53-րդ հորիզոնական: Լիլիթ Մկրտչյանը վարկանիշը (2376) նվազեցրել է 14-ով և 70-րդ տեղից նահանջել է 85-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 2614 վարկանիշով 7-րդ տեղում է: Նա վարկանիշը նվազեցրել է մեկով:

Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստներ: Մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն Մանուել Պետրոսյանը 16-ով ավելացրել է վարկանիշը (2570) և 32-րդ տեղից տեղափոխվել է 22-րդ հորիզոնական: Հայկ Մարտիրոսյանը ևս առաջադիմել է: Նա վարկանիշը (2561) ավելացրել է 6-ով և մեկ տեղով բարձրացել է՝ զբաղեցնելով 25-րդ հորիզոնականը: Իսկ ահա Տիգրան Հարությունյանը 21-ով նվազեցրել է վարկանիշը (2487), որի պատճառով 62-րդ հորիզոնականից նահանջել է 83-րդ տեղ:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Սիրանուշ Ղուկասյանը դուրս է մնացել 100 ուժեղագույնների ցանկից: Նրա փոխարեն Հայաստանը 2171 վարկանիշով ներկայացնում է մինչև 18 տարեկանների Եվրոպայի այս տարվա չեմպիոնուհի Սոնա Ասատրյանը, ով բաժանում է 100-102-րդ հորիզոնականները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում