ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները - VNews
Բաժիններ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

hayk 3 1 - ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

ՖԻԴԵ-ն հրապարակել է փետրվարի վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը պահպանել է վարկանիշը (2797), սակայն 4-րդ տեղից նահանջել է 5-րդ հորիզոնական: Առաջին քառյակում են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2843), Շահրիյար Մամեդյարովը (2814), Վլադիմիր Կրամնիկը (2800) և Ուեսլի Սոն (2799):

ՖԻԴԵ-ի փետրվարի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝  Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Հրանտ Մելքումյանը:

Գաբրիելը պահպանել է թե վարկանիշը (2677), թե զբաղեցրած 67-րդ հորիզոնականը: Հակոբյանը ևս պահպանել է իր վարկանիշը (2667), սակայն մեկ հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 76-րդ տեղը:

Իսկ ահա Հրանտ Մելքումյանը, ով նախորդ ամսին էր ընդգրկվել 100 ուժեղագույնների շարքում և 2654 վարկանիշով զբաղեցնում էր 97-րդ հորիզոնականը, զգալի առաջընթաց է ունեցել: Նա 10-ով ավելացրել է վարկանիշը և բարձրացել է 82-րդ հորիզոնական:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը պահպանել է  վարկանիշը (2413) և 2 հորիզոնականով բարձրացել է՝ զբաղեցնելով 52-րդ տեղը: Իսկ ահա Լիլիթ Մկրտչյանը զգալի առաջընթաց է ունեցել: Նա վարկանիշն (2392) ավելացրել է 14-ով և 85-րդ հորիզոնականից տեղափոխվել է 70-րդ տեղ:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը թեև վարկանիշն (2617) ավելացրել է 3-ով, սակայն 6-րդ տեղից նահանջել է 8-րդ հորիզոնական: 2603 վարկանիշով ռուսաստանցի Դավիթ Պառավյանը 9-րդ տեղում է: Նախորդ ամսվա համեմատ նրա ցուցանիշներն անփոփոխ են մնացել:

Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստներ: Զգալի առաջընթաց է գրանցել Հայաստանի մեծահասակների նորընծա չեմպիոն, 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Նա նախորդ ամսվա համեմատ 19-ով ավելացրել է վարկանիշը (2586) և 22-րդ տեղից տեղափոխվել է 12-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն, արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Մանուել Պետրոսյանը վարկանիշը (2569) նվազեցրել է մեկով և երկու տեղով նահանջել է՝ զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը:

100 ուժեղագույն պատանի շախմատիստների ցանկում են նաև Արամ Հակոբյանը (2497, 65-րդ տեղ) և Շանթ Սարգսյանը (2481, 77-րդ տեղ), որոնք ևս զգալի առաջընթաց են ունեցել: Ֆրանսիան ներկայացնող Հարություն Բարսեղյանը 2467 վարկանիշով 93-րդն է:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Հայաստանը ներկայացնում են երկու շախմատիստուհիներ: Աննա Սարգսյանը 2188 վարկանիշով 74-րդ տեղում է: Նա 26-ով նվազեցրել է վարկանիշը՝ նահանջելով 13 հորիզոնականով: Իսկ ահա Սիրանուշ Ղուկասյանը վարկանիշը (2184) ավելացրել է 18-ով և 95-րդ տեղից բարձրացել է 78-րդ հորիզոնական:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում