ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայ շախմատիստները հիմնականում պահպանել են իրենց վարկանիշները - VNews
Բաժիններ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայ շախմատիստները հիմնականում պահպանել են իրենց վարկանիշները

CHESS RAYTING - ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայ շախմատիստները հիմնականում պահպանել են իրենց վարկանիշները

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի վարկանիշային աղյուսակը: Լևոն Արոնյանը պահպանել է թե իր վարկանիշը (2801), թե զբաղեցրած 2-րդ տեղը: Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2837), ով նախորդ ամսվա համեմատ 11-ով ավելացրել է վարկանիշը: Լավագույն հնգյակում են նաև Ֆաբիանո Կարուանան (2799), Շահրիյար Մամեդյարովն (2799) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2796):

ՖԻԴԵ-ի նոյեմբերի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝  Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը:

Մովսեսյանը թեև վարկանիշը (2667) նվազեցրել է 4-ով, սակայն պահպանել է տեղը 76-րդ հորիզոնականում: Իսկ ահա Հակոբյանը պահպանել է թե իր վարկանիշը (2667), թե 77-րդ տեղը: Գաբրիել Սարգսյանը 2-ով նվազեցրել է վարկանիշը (2655) և 92-րդ տեղից նահանջել է 97-րդ հորիզոնական:

ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը դուրս է մնացել 100 ուժեղագույնների ցանկից: Նախորդ ամիս նա 2657 վարկանիշով 94-րդ հորիզոնականում էր:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը թեև պահպանել է  2415 վարկանիշը, սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 49-րդ տեղը: Լիլիթ Մկրտչյանն էլ պահպանել է վարկանիշը (2390), բայց 67-րդ տեղից նահանջել է 70-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 2615 վարկանիշով 7-րդ տեղում է:

Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստներ: Ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մարտիրոսյանը՝ 2561, ով 26-րդ հորիզոնականում է: Մանուել Պետրոսյանը (2554) 32-րդ տեղում է, Տիգրան Հարությունյանը (2508)` 62-րդ հորիզոնականում է:

Մինչև 20 տարեկան աղջիկների վարկանիշային աղյուսակում Սիրանուշ Ղուկասյանը 2207 վարկանիշով զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Շախմատի Հայաստանի հավաքականը 5-րդն է առցանց օլիմպիադայում, որի կազմում լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Արոնյանն առաջատար եռյակում է

Լևոն Արոնյանը Aimchess US Rapid մրցաշարի միանձնյա առաջատարն է

Մանուել Պետրոսյանը հաղթողին զիջեց լրացուցիչ գործակիցներով

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին