fbpx

Ֆորմուլա 1-ի լեգենդը նոր ռեկորդ է սահմանել

Ֆորմուլա 1-ի նախկին արշավորդ Խուան Պաբլո Մոնտոյան տեղից արագացման համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նոր՝ Bugatti Chiron ավտոմեքենայի փորձակման ժամանակ Մոնտոյան տեղից արագացել է մինչև 400 կմ ժամում: Ամբողջ ընթացքը տևել է 41,96 վայրկյան, ինչը համարվում է նոր ռեկորդ: Մեքենան այդ ժամանակահատվածում անցել է 3,1 կիլոմետր:

«Զարմանալի է, բայց 400 կմ/ժ արագացման համար անհրաժեշտ չէր լուրջ նախապատրաստական աշխատանք: Chiron-ի ղեկին այդ ամենը չափազանց հեշտ է: Պարզապես նստում ես ու վարում: Մասնավորապես տպավորում է մեքենայի կայուն աշխատանքը», – Մոնտոյայի խոսքը մեջբերում է F1News-ը: 

Հիշեցնենք, որ 41 ամյա կոլումբացի Խուան Պաբլո Մոնտոյան Ֆորմուլա 1-ում ելույթ է ունեցել 2001-2006 թվականներին, և այդ ընթացքում հասցրել տանել 7 հաղթանակ, 30 անգամ բարձրանալ պատվո հարթակ, ինչպես նաև գրանցել Իտալիայի Գրան Պրիի ամենաարագ շրջանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: