«Ֆուտբոլի մոլախոտը». Ինչո՞ւ պետք է իսպառ վերացնել անհատական մրցանակները - VNews
Բաժիններ

«Ֆուտբոլի մոլախոտը». Ինչո՞ւ պետք է իսպառ վերացնել անհատական մրցանակները

Եթե ողջ օրը Ձեր մտքով անցկացնում եք Ձեր սիրելի թիմի հանդիպման ելքի բոլոր սցենարները, եթե այդ հանդիպման մեկնարկային րոպեներից դառնում ենք խուլ և համր, եթե Ձեր աչքից չի վրիպում այն ֆուտբոլիստը, որը հուշում է թիմակցին, ուր փոխանցել գնդակը, եթե Դուք նկատում եք այն ֆուտբոլիստին, որը գնդակը կորցնելու դեպքում նահանջում է և ուղղում է սխալը, եթե այդ նույն հանդիպման վերջում վերլուծում եք վտանգավոր գործողությունների շղթան. ո՞վ սկսեց գրոհը, ո՞վ մրցակիցներին գրավեց իր կողմը և թիմակցի համար տարածություն բացեց, ապա, երևի թե, կհամաձայնեք ինձ հետ. անհատական մրցանակները խաղադաշտում արհեստական ու անտեսանելի մինի խաղադաշտեր են ստեղծել, որոնցում գնդակը ետ է մղում, պաշտպանվում է, հարձակվում է մեկ ֆուտբոլիստ:

Բեմ, որի վրա լրատվամիջոցները լույս են գցում միայն 2 ֆուտբոլիստի վրա՝ Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդուի, իսկ ետնաբեմում վարագույրերը ամբողջ ուժով պահող վերոնշյալ ֆուտբոլիստների թիմակիցները բավարարվում են թիմային նվաճումներով:

Կարծրատիպ 1. Անհատական մրցանակները ստեղծում են մրցակցություն ֆուտբոլիստների միջև, որը նպաստում է նրանց ցուցադրած խաղի որակային աճին

Իրականություն 1. Ֆուտբոլը թիմային խաղ է, որում չկա պակաս կարևորություն ունեցող խաղային դիրք: Յուրաքանչյուր թիմ կրում է միանման մարզահագուստ, հենց դա էլ խոսում է այդ մարզաձևի միասնական բնույթի մասին: Սակայն անհատական մրցանակները որոշ պահերին, որոշ թիմերի որոշ ֆուտբոլիստներին կարող են խանգարել փոխանցել գնդակը ավելի հարմար խաղային դիրքում գտնվող թիմակցին:

Եթե Լուիս Սուարեսը կամ Ռոբերտ Լևանդովսկսին առաջնության վերջնամասում պայքարում են լավագույն ռմբարկուի կոչման կամ «Ոսկե խաղակոշիկի» համար, ապա, ամենայն հավանականությամբ, թիմակիցները խաղը կկառուցեն հենց նրանց շուրջ, արդյունքում այդ մրցակցության պատճառով կտուժի և՛ խաղի տեսարժանությունը, և՛ խաղի ելքը, և՛  ֆուտբոլասերների տրամադրությունը: Եվ սա սիրելինե՛րս, ֆուտբոլ չէ, ավելի ճիշտ՝ 2 կամ 3 ֆուտբոլիստ պայքարում են խաղադաշտից դուրս ինչ-որ մրցանակ ստանալու համար, որը թիմային ոգուն չի տալիս ոչինչ, բացի այն մտքից, որ իրենց թիմակիցը ավելի լավն է, մնում է՝ նա կրի մարզաշապիկ, որի վրա պատկերված կլինեն անհատական նվաճումները: Դրան էլ կհասնենք:

Կարծրատիպ 2.  Անհատական մրցանակներից որոշների քվեարկությունը անցնում է լիովին թափանցիկ, արդար, հավասար պայմաններում. քվեարկում են հավաքականների մարզիչները, ավագները և 32 երկրի առաջատար լրագրողները

 Իրականություն 2. Անհատական մրցանակների պարգևատրման արարողություններից հետո գրեթե միշտ հրապարակվում են բոլոր մասնակիցների, այսպես ասած, քվեաթերթիկները: Հաշվարկում ես և տեսնում ամեն ինչ ճիշտ է, բայց կա մի բան, որը ինձ միշտ հուզել է, ինչո՞ւ են քվեարկությանը մասնակցում այդքան սահմանափակ թվով մարդիկ, որոնց  անձնական շահը կարող է բախվել օբյեկտիվ ընտրություն կատարելու հետ: Շտեֆան Էֆենբերգը 2001 թվականին չստացավ Ոսկե գնդակը իր բռնկուն կերպարի և լրատվամիջոցների հետ, մեղմ ասած, ոչ սիրալիր լինելու համար, ու այդ լրագրողների մտքից երևի թռել էր, որ «Վագրը» «Բավարիայի» հետ տիրացել էր և՛ Բունդեսլիգային, և՛ Չեմպիոնների լիգային:

Նույնը կարող ենք ասել միջազգային մամուլի, բայց ոչ երկրպագուներին կողմից ստվերում մնացած Ռաուլի մասին, ֆուտբոլիստ, որը գոլերի գիշատիչ էր, որը փայլում էր թե՛ որպես առաջատար, թե՛ որպես համեստ անձնավորություն: Վերջինս 2001-ին ֆուտբոլային քաղաքականության հերթական զոհը դարձավ, երբ մրցանակը շնորհվեց Մայքլ Օուենին, քանի որ ոչ մի անգլիացի ֆուտբոլիստ չէր հաղթել այդ տիտղոսը 1979թ.-ից ի վեր՝ Կևին Կեգանից հետո:

Հեռու չեմ գնա, շատերը պնդում են, որ Հենրիխ Մխիթարյանի հարաբերությունները Ժոզե Մոուրիյոյի հետ փչացել են, քանի որ հայ ֆուտբոլիստը պորտուգալացուն չի ընդգրկել տարվա լավագույն մարզիչների իր եռյակում: Հենոն այս հարցերում անփորձ է կամ պարզապես օբյեկտիվ ընտրություն է կատարել, ամեն դեպքում ճշմարտությունն այն է, որ քվեարկության մասնակիցների ճնշող մեծամասնությունը առաջնորդում է սեփական շահը:

Հիմա «առակս» ի՞նչ կցուցանե, որը պետք է հրաժարվել քվեարկության այս համակարգից, որտեղ ինչ-որ լրագրողի քմահաճույքը կամ ինչ-որ ֆուտբոլիստի կամ մարզչի համակրանքը, կրած պարտությունը կարող են որոշել, թե ով պետք է բազմի լավագույնի գահին: Ձեզ էլ մնում կամ ընդունել նրանց կարծիքը կամ էլ չհամաձայնվել:

Կարծրատիպ 3.  Լիոնել Մեսին և Կրիշտիանու Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներն են և քանի դեռ  նրանք կան լավագույնների թվում, մրցանակը նրանց պետք է շնորհվի

Իրականություն 3.  Լիոնել Մեսիի և Կրիշտիանու Ռոնալդու գերիշխանությունը ֆուտբոլում ինձ խելագարության է հասցնում,ավելի շատ հունից հանում է այն հանգամանքը, որը այդ 2 ֆուտբոլիստի հետ մրցահարթակին կանգնում է 3-րդ ֆուտբոլիստը, որը ամեն տարի ինչ-որ մեկն է, ինչ-որ ձևական մեկը, որը, իբր թե պայքարում է պորտուգալացու և արգենտինացու հետ: Ֆրանկ Ռիբերին ամենավառ օրինակն է, որը «Բավարիայի» հետ նվաճեց պատմական Թրեբլ, բայց մրցանակը բաժին հասավ Կրիշտիանու Ռոնալդուին, քանի որ նա ավելի շատ գոլեր էր և ռեկորդներ էր խփել այդ խաղարկությունում, իսկ Մեսին մրցաշրջանի մեծ մասը բաց էր թողել վնասվածքի պատճառով:

2 տարի անց`2015-ին, Լեոյի թիմը Ոսկե հեթ-տրիկ ձևակերպեց, այդ պատճառով էլ 30-ամյա ֆուտբոլիստը իր «Ոսկե գնդակների» հավաքածուն ավելացրեց ևս մեկով: Դուք էլ շփոթվեցի՞ք: Այդ ինչպե՞ս, հիմա «Ոսկե գնդակը» տալիս են անհատակա՞ն նվաճումների համար, թե՞ թիմային նվաճումների համար: Մեր մեջ ասած՝ ամեն ինչ կախված է այն փաստից, թե Կրիշտիանուն և Լիոնելը ինչպես կխաղան առաջիկա մրցաշրջանում:

Երկրպագուները, որոնք արդեն շտապում են ռմբակոծել այս հոդվածի մեկնաբանությունները, որ Ռոնալդուն և Մեսին ֆուտբոլային հանճարներ են, ասեմ, այո՛, այդպես է, ես դա չեմ ժխտում, բայց դա չի նշանակում, որ նրանք արժանի մրցակիցներ չունեն և ֆուտբոլում կան ավելի կարևոր արժեքներ, քան հեղինակվող գոլերը: Մեր օրերի ֆուտբոլիստները արժանի են ավելիին, քան Մեսիի և Ռոնալդուի կողքին որպես 3-րդ ֆուտբոլիստ կանգնելու պատվին: Մեսուտ Օզիլ, Նեյմար, Լուիս Սուարես, Ալեքսիս Սանչես, Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա, Անդրես Ինյեստա, Լուկա Մոդրիչ, Սերխիո Ռամոս, Ջանլուիջի Բուֆոն, Ռոբերտ Լևանդովսկի, Չավի, Ֆրանկ Ռիբերի, Արիեն Ռոբեն, Զլատան Իբրահիմովիչ…

Այպիսով, եթե օբյեկտիվ ընտրությունը կասկածի տակ է դրվում, եթե ֆուտբոլի տեսարժանությունը տուժում է, եթե արհամարվում են ֆուտբոլային աշխարհի մյուս մեծերը, ո՞ւմ է պետք այդ անհատական մրցանակը, բացի այն մարդուց, ով այն հաղթում է:

Լիանա Մկրտչյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռոնալդուն մարտահրավեր է նետում՝ առաջարկելով գերազանցել իր ռեկորդը (տեսանյութ)

Ռայոլան ցանկանում է, որ Դե Լիխտը ելույթ ունենա «Ռեալում»

«Բավարիան» մարզումային նոր ծրագիր է մշակել

«Ռեալն» ու «Սիթին» կպայքարեն Քեյնի տրանսֆերի համար

Չավի․ «Ռոնալդուն, Ռոնալդինյոն ու Ռոնալդոն լավագույններից են, իսկ նա լավագույնն է»

Ով է աշխարհի լավագույն հարձակվողը․ Գյունդողանի ընտրությունը

Վան դե Բեկը գնահատել է «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը

ՊՍԺ-ն համաձայն է Գրիզմանի՝ Նեյմարի տրանսֆերային գործարքում ներառվելու տարբերակին

Կազեմիրո․ «Հիմա գլխավորը ոչ թե Լա Լիգայում կամ ՉԼ-ում, այլ կորոնավիրուսի դեմ պայքարում հաղթելն է»

Տղան ցանկանում էր Ռոնալդուի սանրվածքից, փոխարենն ստացավ Ռոնալդոյի՝ 2002 թվականի սանրվածքը (տեսանյութ)

«Բարսելոնան» առաջարկել է վճարել «Էսպանյոլի» որոշ անդամների աշխատավարձերը

Դարիո Սրնան՝ «Բարսելոնային» մերժելու մասին․ «Ես ուղղակի չէի կարող թողնել «Շախտյորը»

«Բարսելոնայի» խոստումը Նեյմարին «Ռեալ» չտեղափոխվելու դիմաց

#OpenDoorChallenge․ «Հոֆենհայմը» ներկայացրել է Ադամյանի գոլը (տեսանյութ)

Հաքիմիի գործակալը հերքել է այն լուրը, թե Աշրաֆը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Կարանտինային օրեր. ինչպես է Ջորջինա Ռոդրիգեսը կտրում Ռոնալդուի մազերը (տեսանյութ)