Տոկիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։
Հայաստանը մինչև 97 կգ քաշային կարգում ներկայացնող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադադի Սարավիին և դուրս եկավ եզրափակիչ: Ալեքսանյանը գոտեմարտի ընթացքում վնասվածք ստացավ, բայց կարողացավ իր մեջ ուժ գտնել ու կարևոր հաղթանակ տանել: Ալեքսանյանը եզրափակիչում ուժերը կչափի ռուս ըմբիշ Մուսա Եվլոևի հետ:
VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։