Տոկիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։
Հայաստանը մինչև 77 կգ քաշային կարգում ներկայացնող Կարապետ Չալյանը քառորդ եզրափակիչում առավելության հասավ Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Չեխիրկինի նկատմամբ 2:1 հաշվով։ Վերջինը աշխարհի 2018թ. չեմպիոն է, ու համարվում էր այս քաշային կարգում ոսկե մեդալի հիմնական հավակնորդներից մեկը։
1/8 եզրափակիչում Չալյանը հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշին։
VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։