Տոկիոյում շարունակվում են Օլիմպիական խաղերը։ Այս պահին ընթանում են լողի մրցումները կանանց միջև։
Հայաստանը ներկայացնող Վարսենիկ Մանուչարյանը այսօր մեկնարկեց 100 մ ազատ ոճում։ Նա գրանցեց 59.18 արդյունքը ու չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:
18-ամյա մարզուհին մասնակցում էր ՕԽ-ին սպիտակ քարտով:
Այսօր Հայաստանը այլևս ներկայացուցիչ չունի Օլիմպաիական խաղերում: Հուլիսի 29-ին պայքարի մեջ է մտնելու բռնցքամարտիկ Արման Դարչինյանը:
Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում