«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ապագայի մասին։ Անգլիացի խաղացողը ընթացիկ մրցաշրջանից հետո հավանաբար կհեռանա հյուսիսլոնդոնյան թիմից։
«Կարծում եմ՝ հաստատ պետք է խոսակցություն լինի։ Եկել է պահը, երբ ես պետք է արձագանքեմ տեղի ունեցածին ու խոսեմ նախագահի հետ։ Հույս ունեմ, որ մեր հարաբերությունները բավականաչափ լավն են։ 16 տարի անց, ես հույս ունեմ անկեղծ խոսակցության»,- Քեյնի խոսքն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Քեյնի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։