Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը երկարաձգել է պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ մինչև 2023 թվականը, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
«Շատ երջանիկ եմ «Հոֆենհայմում»: Ես իսկապես գնահատում եմ այն, որ այստեղ ինձ շանս տվեցին խաղալու Բունդեսլիգայում, չնայած դեռ մի քանի տարի առաջ հանդես էի գալիս 4-րդ դիվիզիոնում»,-ասել է Սարգիս Ադամյանը:
Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմ» է տեղափոխվել 2019-ի ամռանը «Ռեգենսբուրգից». Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: