Եվրոպական ազգային առաջնություններում հանգստյան օրերին կայանալու են հերթական տուրերի հանդիպումները, որոնք խոստանում են թեժ ու գրավիչ ժամանց ապահովել երկրպագուներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հանդիպում, որոնք առավել ինտրիգային են։
«Լացիո» – «Յուվենտուս»
Իտալիայի Ա Սերիա, 27-րդ տուր, մարտի 3, մեկնարկը՝ 21։00-ին,
Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում․ «Լացիո»՝ 3-րդ հորիզոնական (52 միավոր), «Յուվենտուս»՝ 2-րդ հորիզոնական (65 միավոր),
Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ «Լացիոն» հաղթել է 2 անգամ, «Յուվենտուսը»՝ 3։