Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորում
16 Հուլիս 2019 - 19:00
ՖԱ Ուրարտու
ՖԱ Չուկարիչկի
0 - 1 Լուկա Ստոյանովիչ - 3`
0 - 2 Սլոբոդան Տեդիչ - 31`
0 - 3 Կուկա Լուկովիչ - 49`
0 - 4 Վելկո Բիրմանչևիչ - 71`
0 - 5 Լուկա Ստոյանովիչ - 75`
«Բանանցի» գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում սերբական «Չուկարիչկիի» հետ պատասխան խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է իր ակնկալիքների մասին:
«Շնորհավորում եմ բոլորիս մրցաշրջանի մեկնարկի կապակցությամբ: Բարդ խաղ է սպասվում, մենք 90 րոպե կունենանք մեր տրամադրության տակ, կարող է լինել նաև լրացուցիչ ժամանակ: Այն, ինչ եղել է նախորդ խաղում, մոռացվել է: Առջևում կա նոր հանդիպում, որի ընթացքում պետք է ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար:
«Չուկարիչկիի» հետ նախորդ մրցավեճը մեր առաջին խաղն էր երկարատև դադարից հետո: Չմոռանանք նաև, որ մրցաշրջանի վերջում բարդ խաղեր ենք ունեցել: Նախորդ հանդիպմանը մեզ չհերիքեցին էնտուզիազմը, համառությունը և մարզական չարությունը, ինչն անհրաժեշտ է յուրաքանչյուր թիմի: Մենք պետք է կարողանանք այդ ամենը ցուցադրել վաղը:
Իմ տրամադրության տակ գտնվող բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են առաջնության ընթացքում թիմին օգնելուն: Տրանսֆերային պատուհանը սեպտեմբերի 1-ին է փակվում, հնարավոր է, որ «Բանանցում» լինեն համալրումներ:
Մամուլի ասուլիսին ներկա էր նաև դարպասապահ Արամ Հայրապետյանը․ «Պետք է խաղանք ավելի լավ, քան Սերբիայում: 0-3-ը շատ խոշոր հաշիվ չէ, շանսեր միշտ կան:
«Չուկարիչկին» ուժեղ թիմ է, բայց մրցակիցն օգտվեց մեր սխալներից: Ի՞նչը չհերիքեց նախորդ խաղում․ գոլ չխփեցինք, դա չհերիքեց:
Մարզավիճակիս վերաբերյալ կասեմ, որ ինձ լավ եմ զգում: Միշտ էլ ավելացնելու տեղ կա: Այս պահին բավարար եմ գնահատում մարզավիճակս, մրցաշրջանի ընթացքում բոլորս էլ կավելացնենք»:
Հավելենք, որ Սերբիայում կայացած առաջին խաղում «Չուկարիչկին» առավելության է հասել 3-0 հաշվով:
Պատասխան հանդիպումը «Բանանց» մարզահամալիրում տեղի կունենա վաղը՝ հուլիսի 16-ին, և կմեկնարկի ժամը 19:00-ին:
«Չուկարիչկիի» մարզիչ․ «Բանանցը» վաղը շատ մոտիվացված է լինելու»