Logo
/ Հայկական ֆուտբոլ
Հեղինակ

Գևորգ Մովսիսյան

00:00 / 10.09.2021Հայկական ֆուտբոլ

«Ալաշկերտը» 2 բրազիլացի նորեկ ունի

2 բրազիլացի է ձեռք բերել - «Ալաշկերտը» 2 բրազիլացի նորեկ ունի

«Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մեկնարկելուց առաջ 2 համալրում ունի՝ հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանյան ակումբի կազմը համալրել են բրազիլացիներ Մաթեուս Պերեյրան ու Նիքսոն Կարդոսոն:

25-ամյա վինգեր Մաթեուս Ալեսանդրո Դոս Սանթոս Պերեյրան «Ֆլումինենսե» ակումբի սան է, 3 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող թիմում: Մաթեուսը խաղացել է նաև բրազիլական «Բոտաֆոգո», «Ֆորտալեզա» և «Ատիբայա» ակումբներում:

29-ամյա հարձակվող Նիքսոն Դարլանիո Ռեիս Կարդոսոն «Ֆլամենգոյի» սան է, 8 տարի հանդես է եկել Բրազիլիայի Ա Սերիան ներկայացնող ակումբում: Հայրենիքում Նիքսոնը ներկայացրել է նաև Ա Սերիայի «Ամերիկա Մինեյրո», «RB Brasil», ABC թիմերը, իսկ արտերկրում խաղացել է շվեդական «Կալմարում» և Մալթայի «Մոստայում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս