Logo
/ Հայկական ֆուտբոլ
Հեղինակ

Հայկ Հովհաննիսյան

00:00 / 22.07.2021Հայկական ֆուտբոլ

Ինսայդ. Ինչու է Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել «Ալաշկերտից»

01.12.12019 Ararat Armenia 0 0 Urartu 36 - Ինսայդ. Ինչու է Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել «Ալաշկերտից»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը չի շարունակելու աշխատանքն ակումբում:

VNews.am-ին հայտնի է դարձել, որ 54-ամյա մասնագետը հեռացել է իր պաշտոնից:

Ընդ որում՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Շերիֆից» կրած տնային պարտությունն (0:1) անմիջական կապ չունի Գրիգորյանի հեռանալու հետ:

Մեր տեղեկություններով՝ մարզիչը 3 շաբաթ առաջ առաջարկ է ստացել գլխավորել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը և հակված է ընդունել այն:

Գրիգորյանն «Ալաշկերտը» գլխավորել է մայիսի 20-ին: Նրա օգնությամբ երևանցիները հաղթել են VBET Պրեմիեր լիգայի վերջին երեք հանդիպումները և նվաճել չեմպիոնի կոչումը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս