Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրում մրցեց բելգիացիների հետ:
Ազգային հավաքականը զիջեց անհավատալի՝ 0-19 հաշվով:
Կանանց Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո առանց միավորի եզրափակում է H խմբի մրցաշարային աղյուսակը: Մեր ընտրանին սեփական դարպասն ընդունել է 36 գնդակ, մրցակցի դարպասը ոչ մի գոլ չի խփել:
Նշենք, որ բելգիացիները 5 խաղից հետո վաստակած 10 միավորով միայն 3-րդ հորիզոնականում են: Առաջատարը Նորվեգիայի հավաքականն է, որը 13 միավոր է վաստակել: Երկրորդը Լեհաստանին ընտրանին է՝ 11 միավորով: