Logo
/ Հայկական ֆուտբոլ
Հեղինակ

Գևորգ Մովսիսյան

00:00 / 02.09.2021Հայկական ֆուտբոլ

«Մաքաբի Թել-Ավիվ» – «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը փոխվել է

Մաքաբի Թել Ավիվ Ալաշկերտ խաղի ժամանակացույցը փոխվել է - «Մաքաբի Թել-Ավիվ» - «Ալաշկերտ» խաղի ժամանակացույցը փոխվել է

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի А խմբի 1-ին տուրի «Մաքաբի Թել-Ավիվ» – «Ալաշկերտ» հանդիպումը, որը նախապես նշանակված էր սեպտեմբերի 16-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից տեղափոխվել է սույն թվականի սեպտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հաղորդում է՝ հաշվի առնելով վերոնշյալ տեղափոխությունը՝ ՀՖՖ ՄԿԱ բաժինը փոփոխություն է կատարել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի խաղացանկում:

Այսպիսով՝ սեպտեմբերի 12-ին նշանակված «Արարատ» – «Ալաշկերտ» խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին և կմեկնարկի 17:00-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս