fbpx

1 խփած, 6 բաց թողած գնդակ. Դիմակայության պատմությունը Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 1 տուր

23 Մարտ 2019 - 23:45

2

Բոսնիա և Հերցեգովինա

1

Հայաստան

1 - 0 Ռադե Կրունիչ - 33`

2 - 0 Դենի Միլոշևիչ - 80`

2 - 1 Հենրիխ Մխիթարյան - 93`

Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղով: Առաջին հանդիպումը մեր ընտրանու համար կլինի արտագնա, որը կկայանա մարտի 23-ին իսկ երեք օր անց՝ արդեն Երևանում, կխաղանք Ֆինլանդիայի հավաքականի դեմ։ VNews.am-ը վերհիշել է 2 հանդիպումները մեր բալկանյան մրցակցի դեմ:

Հոկտեմբերի 15, 2008թ, Աշխարհի Առաջնություն, ընտրական փուլ

Բոսնիա և Հերցեգովինա 4-1 Հայաստան

Գոլերը՝ 1-0՝ Սպահիչ՝ 31’, 2-0՝ Ջեկո՝ 39’, 3-1՝ Մուսլիմովիչ՝ 56’, 3-1՝ Մինասյան՝ 84’, 4-1՝ Մուսլիմովիչ՝ 89’

Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի հետ առաջին մրցավեճում մեր հավաքականը մարզում էր Յան Պոուլսենը, որի համար այս խաղը վերջիններից էր գլխավոր մարզչի պաշտոնում։ Արդեն պատասխան խաղում նա հավաքականի ղեկը թողել էր Վարդան Մինասյանին:

Հայաստանի հավաքականի կազմից որևէ խաղացող այդ տարիներին հանդես չէր գալիս թոփ ակումբում, մերոնք դեռ Յան Պորտերֆիլդի թողած դասերն էին յուրացնում։ Իսկ Բոսնիա և Հերցեգովինայի կազմում էին ֆուտբոլիստներ, որոնք կամ տեղափոխվել էին, կամ պիտի տեղափոխվեին առաջատար ակումբներ։ Այստեղ հանդես էին գալիս ֆուտբոլիստներ, որոնք կարիերան ավարտելուց հետո էլ այսօր գլխավորում են հավաքականի պատմության լավագույն խաղացողների ցանկը:

Էդին Ջեկոն բարձր է հարվածում 11 մետրանոց նշակետից

Էմիր Սպահիչը նրանցից մեկն է: Բացի սեփական երկրի առաջնությունից (որն ի դեպ՝ բոսնիական ֆուտբոլի ամենամութ կողմն է համարվում), նա հանդես է եկել իսպանական «Սևիլիայի», գերմանական «Համբուրգի» ու «Լևերկուզենի Բայերի» կազմերում։ Դարիո Դամիանովիչը որևէ թոփ ակումբում չի խաղացել, բայց դա չի խանգարել, որ  իր երկրի հավաքականի առաջատարներից մեկը դառնա: 37-ամյա բոսնիացին այսօր հանդես է գալիս Լատվիայի առաջնության «Ալֆա» ֆուտբոլային ակումբում:

Էդին Ջեկոն հենց այդ տարիներին արդեն խաղում էր գերմանական «Վոլֆսբուրգում», որտեղ բոսնիացու ցուցադրած խաղն անտարբեր չթողեց Անգլիայում այդ ժամանակ նավթադոլարների առաջին պարկը ստացած «Մանչեսթեր Սիթիին»։ Ի դեպ՝ նախորդ տարի Էդին Ջեկոն կրկնեց Սպահիչի՝ հավաքականի կազմում անցկացրած խաղերի թվով ռեկորդը՝ հասցնելով այն 94-ի։

Սեպտեմբերի 5, 2009թ, Աշխարհի Առաջնություն, ընտրական փուլ

Հայաստան 0-2 Բոսնիա և Հերցեգովինա

Գոլերը՝  0-1՝ Իբրիչիչ՝ 5’, 0-2՝ Մուսլիմովիչ՝ 74’
Չիրացված 11-մետրանոց՝ Էդին Ջեկո 34’

Զույգի երկրորդ խաղում արդեն երիտասարդ մարզիչ Վարդան Մինասյանի կարծիքով ակնհայտ թերությունը պաշտպանությունում մեր տղաների  թույլ տված սխալներն էին: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ գործ ունեինք այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, որոնց մի մասը հանդես է գալիս գերմանական Բունդեսլիգայում։

Բոսնիայի և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Միրոսլավ Բլաժևիչն էլ մեզ բավականին բարդ մրցակից էր համարել․«Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք հաղթում էինք 1։0 հաշվով, ես համոզված չէի, որ հաղթանակ կտանենք»։

Սա առաջին պաշտոնական խաղն էր Վարդան Մինասյանի համար որպես ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, թեև արդեն մի քանի տարի շարունակ նա մարզչական շտաբում էր: Այս խաղը նա տապալեց, բայց դրան հաջորդեց հաղթանակը՝ Բելգիայի ընտրանու նկատմամբ, որ առաջին կայծն էր առաջիկա տարիների մեր հավաքականի բոցաշունչ ելույթներից:

Անունները՝ անուններ, բայց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականը այդ տարիներին բոլոր բաղադրիչներով լրջորեն գերազանցում էր մեր ընտրանուն: Ու ոչ միայն մեր. ընտրական այդ փուլում բոսնիացիները գերազանցեցին նաև Բելգիայի և Թուրքիայի հավաքականներին՝ զիջելով միայն Եվրոպայի այդ ժամանակվա և աշխարհի ապագա չեմպիոններ Իսպանիային: Անցումային խաղերում էլ բոսնիացիներին կարողացան կանգնեցնել միայն պորտուգալացիները՝ երկու գերլարված խաղերում: 4 տարի անց նրանք ի վերջո մասնակցեցին աշխարհի առաջնության, առայժմ՝ միակը հավաքականի պատմության մեջ:

«Ջեկոյին ու Պյանիչին անջատեք, մնացածն ինքն իրենով կլինի». Բոսնիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը

Նելլի Մելքոնյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

«Հիմա Հայաստանի հավաքականից պետք է ավելին պահանջել»․ Դել Բոսկեն պատասխանեց հայ լրագրողների հարցերին

Մխիթարյանի ու Բեթիի հարսանեկան պարը՝ հանրահայտ Ալ Բանոյի կատարման ներքո (տեսանյութ)

Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել իր և Բեթիի պսակադրությունից (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի պսակադրությունը (լուսանկարներ)

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է (լուսանկար)

Վարդան Մինասյան. «Ազգային հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին «կրակ» կար» (տեսանյութ)

Ալեքսանդր Կարապետյան. «Ռասինգի» հետ պայմանագիր չեմ կնքել»

Հայաստանի հավաքականը բարձրացել է 9 հորիզոնականով ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է, Ադամյանինը՝ զգալիորեն բարձրացել

Տիգրան Բարսեղյան. «Հաջողություն էր, որովհետև բոլորս հավատում էինք» (տեսանյութ)

Մեկ բառով՝ ուրախություն. ՀՖՖ-ն բացառիկ կադրեր է ներկայացրել (տեսանյութ)

Արժանապատիվ ֆուտբոլը հաղթանակներ է բերում. Հայաստանի հավաքականի թեժ հունիսը