1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում - VNews
Բաժիններ

1 ոսկե մեդալ, 2 արծաթե, 4 բրոնզե. հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող հանդես եկան Նիսի մրցաշարում

Հունվարի 18-ից 19-ը ֆրանսիական Նիս քաղաքում կայացավ ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին հունահռոմեական ոճի 10 հայ ըմբիշներ:

Մեր հավաքականի միակ ոսկե մեդալը նվաճեց Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ հաղթելով ադրբեջանցի մրցակցին եզրափակիչում: Արծաթե մեդալակիրներ դարձան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ):

3-րդ հորիզոնականը զբաղեցրին Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

Մեդալների համար պայքարին չկարողացան միջամտել Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ), որոնք մեկնարկային գոտեմարտեր համապատասխանաբար զիջեցին ադրբեջանցի Իսլամ Աբասովին ու ղազախ Յերուլան Իսկակովին: Իսկ գերծանր քաշային կարգում մրցումը անցկացվեց շրջանաձև համակարգով: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը չկարողացավ հաղթանակ տոնել մեկնարկային 3 գոտեմարտերում:

Արսեն Ջուլֆալակյանը՝ Դանիայի մրցաշարի հաղթող (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

«Նորից ճանապարհին». Արթուր Ալեքսանյանը մարզվում է՝ Տոկիո 2021-ին ընդառաջ

Հայ ըմբիշների լավագույն հնարքների հավաքածու (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյան. «Ես իմ հայրենիքի զինվորն եմ»

Գևորգ Ղարիբյան. «Նպատակս մնում է Օլիմպիական ուղեգիր նվաճել ու լավ մասնակցել խաղերին»

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Բարձրագույն խմբի 19-րդ տուրի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը՝ տասնամյակի լավագույն ըմբիշների շարքում (տեսանյութ)

Մանուկյանն ու Ալեքսանյանը՝ եռյակում. UWW-ն հիշել է Փարիզ-2017-ի լավագույն հնարքները (տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի մյուս աստղերի հետ կոչ են անում մնալ տանը (տեսանյութ)

8 հայ ըմբիշ ընդգրկվել է UWW-ի դասակարգման աղյուսակում

Արթուր Ալեքսանյանը մասնակցել է զուգարանի թղթով մարտահրավերին (տեսանյութ)

Երևանի ազգային հավաքական. Ինչու Հայաստանի մարզերում ֆուտբոլիստներ չեն ծնվում

Արթուր Ալեքսանյան. «Իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու համար»

Կարապետ Չալյան․ «Չեմ ուզում ցածրանալ, իջնել Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների մակարդակին»

Խաչատրյանը՝ Ջուլֆալակյանի հայտարարության մասին. «Որոշումը կայացնում են հավաքականի մարզիչները»