fbpx
Բաժիններ

10 ֆուտբոլիստ, որ արժանացել է մրցակցի երկրպագուների ծափահարություններին

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Բետիսի» դեմ արտագնա խաղում Լիոնել Մեսիի հեթ-տրիկը ոչ միայն ապշերեց կատալոնական ակումբի երկրպագուներին, այլ նաև մարզադաշտում հավաքված անդալուսյան ակումբի աջակիցներին, որոնք ոտնկայս ծափահարեցին արգենտինացուն և սկսեցին «Մեսի, Մեսի, Մեսի» վանկարկել:

Այս առիթով Marca-ն հետ հայացք է նետել և հիշել ևս 9 ֆուտբոլիստի, որոնք նման պատվի են արժանացել:

Դիեգո Մարադոնա. «Ռեալ Մադրիդ» 2-2 «Բարսելոնա» (1982/83, Իսպանիայի լիգայի գավաթ)

1983 թվականին Իսպանիայի լիգայի գավաթի առաջին հանդիպմանը Մադրիդի «Ռեալի» երկրպագուների մի մեծ բանակ ոտքի կանգնեց՝ արժանին մատուցելու լեգենդար Դիեգո Մարադոնային տպավորիչ գոլի համար:

Այդ գնդակով «Բարսելոնան» 2 գոլի առավելություն ձեռք բերեց, սակայն ավելի ուշ «Արքայական ակումբը» կարողացավ հավասարեցնել հաշիվը:

Ռոնալդո. «Մանչեսթեր Յունայթեդ» 4-3 «Ռեալ Մադրիդ» (2002/03, Չեմպիոնների լիգա)

Բրազիլացի Ռոնալդոն ցուցադրեց իր լավագույն խաղերից մեկը Մադրիդում «կարմիր սատանաների» դեմ մրցավեճում:

Նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում: «Յունայթեդի» երկրպագուներն էլ արդեն հաշտվելով պարտության մտքի հետ՝ ֆենոմենրի փոխարինման ժամանակ ոտքի կանգնեցին ու իրենց հարգանքը ցույց տվեցին հարձակվողի նկատմամբ:

Ռոնալդինյո. «Ռեալ Մադրիդ» 0-3 «Բարսելոնա» (2005/06, Իսպանիայի առաջնություն)

«Սանիտագո Բեռնաբեուում» Ռոնալդինյոյին ծափահարող երկրպագուները դիմակայության պատմության ամենահիշվող դրվագներից մեկն է: Նախքան «Ոսկե գնդակին» տիրանալը կախարդը մեծ շոու ցուցադրեց «Արքայական ակումբի» մարզադաշտում՝ հեղինակելով դուբլ ու տուն ուղարկելով գեղեցիկ ֆուտբոլով բավարարված երկրպագուներին:

Հետաքրքրական է, որ այդ ժամանակ մրցաշարային աղյուսակում կատաղի պայքար էր ընթանում «Ռեալի» ու «Բարսելոնայի» միջև՝ նրանց մեկ միավոր էր բաժանում: Եվ ահա փայլուն կազմեր ունեցող թիմերի միջև՝ միակ տարբերություն ստեղծողը «Կախարդն» էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

«Ռեալը» ֆուտբոլիստներ կվաճառի՝ ֆինանսական ֆեյր-փլեյը պահպանելու համար

Այլմոլորակային Մեսին բոլոր մրցանակներն իրեն է քաշում (ծաղրանկար)

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենն ավելի շատ գոլային փոխանցում է կատարել, քան Ազարը

«Ռեալը» պատմական ցուցանիշ է գրանցել Լա լիգայում

Սուարես․ «Կարիերայիս լավագույն գոլն էր»

Ռոնալդուն փոշմանել է, որ հեռացել է «Ռեալից»

Մեսիի գրանցած ցուցանիշը, որը ստիպում է ապշել

Թոփ-5 լիգաներում այլևս չկա անպարտելի թիմ

Մեսին շրջանցեց Ռոնալդուին Լա Լիգայում ձևակերպած հեթ-տրիկների քանակով

«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթեց «Մալյորկային», Մեսին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Լացիոն» հաղթեց «Յուվենտուսին» (տեսանյութ)

Սուարեսի անզուգական գոլը «Մալյորկայի» դեմ խաղում (տեսանյութ)

Մեսիի գլուխգործոցը «Մալյորկայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Մալյորկայի» դեմ խաղում

Բեյլը կրկին վաղաժամ է լքել ստադիոնը

«Ռեալը» ֆրանսիացիների գոլերի շնորհիվ հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)