fbpx

Լրացուցիչ

10 հետաքրքիր փաստ Անդրես Ինյեստայի մասին

  1. Եթե չլինեին Ինյեստայի ծնողները, նա կարող էր հայտնվել ոչ թե «Բարսելոնայում» այլ նրանց ոխերիմ թշնամի՝ «Ռեալի» կազմում: Ծնողները «Ռեալի» տարբերակը բացառում են, որովհետև իրենց դուր չէր գալիս այն տարածաշրջանը, որտեղ տեղակայված էր ակումբի դպրոցը:
  2. Ֆուտբոլիստի ծնողները հասարակ մատուցողներ էին իրենց ծննդավայր Ֆուենտեալբիլիայում: «Բարսելոնայի» հետ առաջին պայմանագիրը կնքելուց հետո Անդրեսը կարողանում է տուն գնել ծնողների համար:
  3. 2001 թվականին, երբ Ինյեստան ընդամենը 17 տարեկան էր, «Բարսայի» ղեկակավար Սերրա Ֆերերը իր օգնականի միջոցով կանչում է ֆուտբոլիստին թիմի մարզումներին: Երիտասարդ Անդրեսը չի համարձակվում փնտրել հիմնական կազմի հանդերձարանը, և մտածելով , որ այդ ամենը ընդամենը դաժան կատակ էր, փորձում է հեռանալ: Երբ նա արդեն հիասթափված պատրաստվում էր տուն գնալ, ճանապարհին հանդիպում է Լուիս Էնրիկեին, ով նրան տանում է մարզումների:
  4. Մի անգամ Գվարդիոլան ասել է, թե ինչու Ինյեստան չի արժանանում «Ոսկե գնդակի. «Անդրեն ականջողեր չի կրում, չի ներկում մազերը, սկանդալային պատմությունների մեջ չի ընկնում: Մամուլի համար այդքան էլ հետաքրքիր չէ, ինչպես շատերը, բայց ինձ համար նա հիանալի խաղացող է»:
  5. Անգամ հարազատ Իսպանիայում պատմություններ են պատմում այն մասին, թե որքան հայտնի չէ Ինյեստան: Մի անգամ, երբ Ինյեստան բարում էր, նրան է մոտենում մի կին: Ֆուտբոլիստը պատրաստվում է, որ մեծ սիրով տա իր ստորագրությունը,բայց կինը մոտենում է բարին, և մատուցողից կոլա  խնդրում:
  6. Ինյեստան չէր մոռացել իր մահացած ընկերոջ՝ «Էսպանյոլի» ֆուտբոլիստ, Դանի Խարկեի մասին: Աշխարհի առաջնության Հոլանդիայի դեմ խաղում գոլ խփելուց հետո Անդրեսը բոլորին ցույց տվեց իր վերնաշապիկի գրությունը՝ «Դանի Խարկեն միշտ մեզ հետ է»: Հենց այդ պահից սկսած, ինչ որ կախարդական ձևով վերացավ «Էսպանյոլի» և «Բարսելոնայի» երկրպագուների միջև թշնամանքը:
    242037
  7. Մեսին միակ ֆուտբոլիստը չէ «Բարսելոնայում», ով ունակ է տարբեր ռեկորդներ սահմանել: 2013 թվականի մարտին Ինյեստան տպավորիչ ձեռքբերում ունեցավ: Դուրս գալով «Բարսայի» հիմնական կազմ՝ 51 խաղերի ընթացքում ոչ մի պարտություն չի տարել:
  8. Ինյեստայի սիրտը արդեն 7 տարի  պատկանում է Անի Օրտիսին,  նրանք միասին մեծացնում են իրենց որդուն և դստերը:
    iniesta-family-n
  9. Ֆուտբոլիստը տանը պահում է կոշիկներ, որը իր հայրն է գնել: Դրանք Ինյեստայի համար թանկ են, որովհետև  գնվել են 3 ամսվա խնայողությունների արդյունքում:
  10. Եվ վերջապես՝ նրա մականուները: Բոլորը Ինյեստային նմանեցնում են «Կասպեր» մուլտֆիլմի համանուն հերոսի հետ: Մաշկի գույնի համար ստացել է նաև «Մահ» մականունը:
    inesta-800x526

2 խաղ, 2 մրցանակ․ «Բարսելոնան» մրցաշրջանի մեկնարկին հերթական նվաճումն ունի (տեսանյութ)

Մեսին պատ խաղարկեց մրցակցի հետ և դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ)

Մալկոմը բացեց հաշիվը Լիոնել Մեսիի փոխանցումից հետո (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Բոկա Խունիորս»․ Ուղիղ հեռարձակում

Մոուրինյոյին շփոթեցրել է Պոգբայի պահվածքը, իսկ «Բարսելոնան» նախատեսում է առաջնորդվել Կոուտինյոյի տրանսֆերի սցենարով

«Բարսելոնայում» հայտարարություն են արել Պոգբայի հավանական տրանսֆերի վերաբերյալ

«Շալկեին» «Բարսելոնայի» պաշտպանն է պետք

Պիկե. «Երբեք չէի մտածի, որ 10 տարվա ընթացքում այսքան տիտղոս կնվաճեմ»

Տուխել. «Ադրիեն Ռաբիոն կարող է այս ամիս լքել ՊՍԺ-ն»

«Դեռ 20 օր կա». Բարտոմեուն դուռը բաց է թողնում Պոգբայի համար

Ինչպես Դեմբելեն իր խաղով ամրապնդեց տեղը «Բարսելոնայի» հիմնական կազմում ու օգնեց թիմին նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը (տեսանյութ)

«Ինտերը» նոր տրանսֆերային թիրախ է գտել

Մեսին նորից իր անունը գրել է «Բարսելոնայի» պատմության էջերում

Կամային հաղթանակ, ֆանտաստիկ վերջնամաս. «Բարսելոնան»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Սևիլիա». առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին (տեսանյութ)

«Սևիլյա»-«Բարսելոնա». մեկնարկային կազմեր