10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք) - VNews
Բաժիններ

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

ՀՀ նախագահական նստավայրում այսօր հաճելի իրարանցում էր. կառավարությունը պարգևատրեց 2019 թվականի տասը լավագույն մարզիկներին:

Արթուր Ալեքսանյանը , Ռուբեն Ալեքսանյանը, Արթուր Ավետիսյանը, Հովհաննես Բաչկովը, Սլավիկ Գալստյանը, Տիգրան Կիրակոսյանը , Արսեն Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և Հակոբ Մկրտչյանը մրցանակաների հետ մեկտեղ ստացան նաև 5-ական մլն. դրամ խրախուսական պագևավճարներ:

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ շեշտելով, որ սպորտի զարգացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Վարչապետի խոսքով՝ հայ մարզիկների հաջողությունները ոչ միայն պարծանքի ու հպարտության առիթ են տալիս հայ ժողովրդին, այլ նաև վստահություն ներշնչում: Հայ մարզիկները իրենց կերպարով օրինակ են դառնում գալիք սերունդի համար: Իսկ մինչև 2050 թվականը 25 Օլիմպիական մեդալ նվաճելը գուցե անիրատեսական կարող է թվալ, սակայն իրական մարզիկը կոչված է կյանքի կոչելու անհնարինը: Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը այսուհետ մշտապես կանգնած է լինելու սպորտի կողքին ու օժանդակելու է դրա զարգացմանը:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Եվրոպայի և աշխարհի բազմակի, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանին պարգևատրվեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար «Առաջին աստիճանի մեդալով»:

«Վերջապես հեղափոխությունը հասավ նաև սպորտին: Ուրախ եմ այս պարգևի համար, ես 24 տարի է սպասում էի: Ինձ համար պատիվ է նման պարգևի արժանանալը Հայաստանում: Շնորհակալ եմ բոլորից, որ չեն անտեսում մեր աշխատանքը: Մեր մարզիկների էլ մաղթում եմ նորանոր բարձունքներ»:

ՀՀ վաստակավոր մարզիչի կոչումներ ստացան նաև Արմեն Մկրտչյանը (ծանրամարտ), Գառնիկ Ալեքսանյանը (ծանրամարտ), Կարեն Կարապետյանը (ծանրամարտ), Արշակ Հայրապետյանը (ազատ ոճի ըմբշամարտ) ու Կարեն Բաղդասարյանը (սպորտային մարմնամարզություն):

  • 27

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արսեն Հարությունյան. «Պատերազմը չի վերջացել ,քանի դեռ մեր սրտի հավատը չի զիջել իր դիրքերը»

Արթուր Ալեքսանյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»

Միասնական կոչ Unicef-ին. «Եկե՛ք միասին տեր կանգնեք արդարությանն ու խաղաղությանը»

Բաչկովը հայ զինվորներին նվիրված շապիկ էր կրում հաղթական մենամարտից հետո

Հովհաննես Բաչկովը հաղթեց պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին մենամարտում

Տեղի է ունեցել Հովհաննես Բաչկով – Սամուել Գոնսալես մենամարտի կշռման արարողությունը

Արթուր Ալեքսանյանը հանդիպել է «Օլիմպավանում» ապաստանած արցախցի երեխաներին

Արթուր Ալեքսանյան. «Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից»

Արսեն Հարությունյան․ «Մենք դուխով ենք ու մեր ազգի համար մեր կյանքը կտանք»

Հայտնի է Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ

Արթուր Ալեքսանյանն սթորի է արել Արցախի նախագահի ելույթը (տեսանյութ)

Սիմոն Մարտիրոսյան. «Հաղթում է նա, ով երբեք չի վախենում մարտնչելուց»

Արթուր Ալեքսանյան. «Բոլորս զինվոր ենք, ու հաղթանակն էլ մերն է լինելու»

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Հայտնի է Հովհաննես Բաչկովի նորամուտի օրը պրոֆեսիոնալ ռինգում