fbpx
Բաժիններ

10 տարի անց. Գվարդիոլայի նույն պոռթկումը, որն ավարտվեց հիասթափությամբ (տեսանյութ)

Գրեթե 10 տարի առաջ, 2009 թվականի մայիսին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Չելսի» – «Բարսելոնա» պատասխան խաղը վճռորոշ էր լինելու, քանի որ «Կամպ Նոու» մարզադաշտում առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի 0-0: Առաջին խաղակեսում «Չելսին» բացեց խաղի հաշիվը Մայքս Էսիենի ֆանտաստիկ գոլի շնորհիվ, սակայն այդ խաղը չի հիշվում այդ դրվագով: Ֆուտբոլի պատմության մեջ բացասական առումով անջնջելի հետք թողած այդ հանդիպման գլխավոր «հերոսը» մրցավար Օվրեբոն էր, որը 5-6 բացահայտ սխալ թույլ տվեց, որի պատճառով լոնդոնյան ակումբը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Խաղի հաշիվը 1-0 էր, ընթանում էր վերջին րոպեն և Ինիեստան անկասելի հարվածով գրավեց Չեխի դարպասը: Այդ գոլի ժամանակ Գվարդիոլան, որ իր առաջին մրցաշրջանն էր անցկացնում «Բարսելոնայում», 7-րդ երկնքում էր: Սակայն այն ժամանակ չկար VAR-ը, և Գվարդիոլան վայելեց իր փառքի ժամը:

10 տարի անց, արդեն «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Գվարդիոլան մոտավորապես նույն իրավիճակում հայտնվեց:«Տոտենհեմի» դեմ խաղի վերջին րոպեին գոլ խփվեց, որը փոխում էր դիմակայության ելքը՝ «Սիթին» դուրս էր գալիս կիսաեզրափակիչ: Գվարդիոլան խենթացել էր, ցատկել օգնականի վրա, վազում եզրային գծի կողքով ու տոնում այն երկրպագուների հետ, բայց այդ VAR կոչվածն այս անգամ կոտրեց իսպանացի մասնագետի ուրախությունը: 30 վայրկյանում կատալոնացի մասնագետը երկնքից հայտնվեց խոտածածկին՝ ծնկի եկած վիճակում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ագուերոյի կարիերայի 400-րդ գոլը, «Սիթիի» վստահ հաղթանակը հյուրընկալվելիս (տեսանյութ)

Դե Բրույնեն իր 50-րդ գոլային փոխանցումը կատարեց ԱՊԼ-ում (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմը «Բորնմութի» դեմ խաղում

«Բարսելոնան» նոր առաջարկի 2 տարբերակ է դիտարկում

Գվարդիոլա․ «Մենք չունենք Մեսի կամ Ռոնալդու, բայց շատ գոլեր ենք խփում»

Վալվերդե․ «Եթե Նեյմարի վերաբերյալ շշուկներն ազդեին մեզ վրա, խաղալն անհնարին կլիներ»

«Բարսելոնայի» հայտացուցակը «Բետիսի» դեմ խաղի համար

Մեսին առանձին է մարզվել «Բետիսի» դեմ խաղից առաջ

Պեդրոն նախավարժանքի ընթացքում լուրջ վնասվածք է ստացել

Վիլիանի տպավորիչ ցուցանիշն ԱՊԼ-ում

Աբրահամի գոլը «Չելսիին» առաջին հաղթանակը պարգևեց (տեսանյութ)

Գոլառատ ոչ-ոքի՝ «Նորվիչ»-«Չելսի» խաղի առաջին կեսում (տեսանյութ)

Աղբյուր. «Բարսելոնան» մոտ է «Յուվենտուսի» կիսապաշտպանի ձեռքբերմանը

Նեյմարի ֆինանսական պահանջները «Բարսելոնային» և «Ռեալին»

ԱՊԼ 2019/2020 Մրցաշրջանի 3 գլխավոր ինտրիգները | Fergie Time #4 (տեսանյութ)

ՊՍԺ-ի վերջնագիրը՝ «Բարսելոնային». կամ ավելի լավ առաջարկ, կամ Նեյմարը գնում է «Ռեալ»