fbpx
Բաժիններ

«Ալաշկերտի» համալրումները, հավաքականների նոր մարզիչները. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք փետրվարի 28-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Ռուսաստանի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկությունում Եկատերինբուրգի «Ուրալն» ուժերն է չափում «Կրասնոդարի» հետ: Էդգար Մանուչարյանը պահեստայինների նստարանին է:

Էդգար Մանուչարյան

  • «Ալաշկերտը» պաշտոնապես հայտարարել է «Գոմելից» վերադարձած Զավեն Բադոյանի, առաջնության աշնանային հատվածում «Բանանցում» հանդես եկած Ացամազ Բուրաևի և սերբ լեգեոներ Սաշա Ֆիլիպովիչի հետ պայմանագրեր ստորագրելու մասին:
  • «Բանանցը» սեփական մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել «Արմավիրի» հետ և պարտություն կրել 0-1 հաշվով: Արսեն Պապիկյանի գլխավորած թիմում 64-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Էդուարդ Լուսիկյանը, իսկ Ալբերտ Արզումանյանը մնացել է պահեստայինների նստարանին:

  • Ըստ MatchDay-ի տեղեկությունների՝ Գյումրի «Շիրակը» պայմանագիր է կնքել Խարկովի «Մետալիստի» նախկին պաշտպան, 22-ամյա Սեմեն Դացենկոյի հետ: Նա գրեթե համաձայնության էր եկել բելառուսական «Նաֆտանի» հետ, բայց Հայաստանից ավելի ձեռնտու առաջարկ է ստացել և մտափոխվել:
  • ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանի որոշմամբ՝ Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Օսեյանը, իսկ Մ-16-ի ընտրանու ղեկը ստանձնել է Տիգրան Առաքելյանը, ում կօգնի Տիգրան Պետրոսյանցը: Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչը կնշանակվի մոտ օրերս:
  • Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի «Արարատ»«Շիրակ» հանդիպումը մարտի 4-ին փոխարեն տեղի կունենա ամսի 5-ին և կմեկնարկի 14:00-ին: «ԿԱ ՊԵԿ» մարզահամալիրի փոխարենը խաղը կկայանա «Բանանցի» արհեստական խոտածածկով խաղադաշտում:


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

«Ուրարտուն» 10 հոգով հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ (տեսանյութ)

Ջոնել Դեսիրեի գոլը հաղթանակ պարգևեց «Լոռիին» «Ալաշկերտի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը միակն էր, որի օրոք հավաքականը հասել է խփած և բաց թողած գնդակների դրական տարբերության

Վարազդատ Հարոյանի գոլը հաղթանակ է պարգևել «Ուրալին» (տեսանյութ)

10 հոգով մնացած «Շիրակը» հաղթանակ կորզեց առաջատարի հետ խաղում (տեսանյութ)

«Շիրակ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

Պաշտոնական. Երևանի «Արարատն» արտասահմանցի գլխավոր մարզիչ ունի

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Վարազդատ Հարոյանը մեկ բառով շնորհավորել է Սարգիս Ադամյանին

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»