11 «ընտրյալները». ՀՀ առաջնության՝ մարտ ամսվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար) - VNews
Բաժիններ

11 «ընտրյալները». ՀՀ առաջնության՝ մարտ ամսվա խորհրդանշական հավաքականը (լուսանկար)

Ինչպես հայտնի է, մարտին մեկնարկել էր Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածը:

Այդ ամսին կայացել է 3 տուր, ինչպես նաև 21-րդ տուրի 2 հանդիպում: Այդ տուրի վերջին՝ «Շիրակ» – «Փյունիկ» մրցավեճը (0-2) տեղի է ունեցել արդեն ապրիլի 1-ին, սակայն խորհրդանշական հավաքականը կազմելիս հաշվի ենք առել նաև այդ խաղի արդյունքը:

VivaroNews.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում Բարձրագույն խմբի առաջնության՝ մարտ ամսվա խորհրդանշական հավաքականը: Ընտրված է 3-2-4-1 պայմանական մարտավարությունը՝

ukhkjhjk

Դարպասապահ՝ Վալերի Ոսկոնյան («Փյունիկ») – Այն բանից հետո, երբ «Գանձասար-Կապանի» դեմ խաղում թույլ տված սխալների պատճառով Գոռ Մանուկյանը կորցրեց տեղը թիմի հիմնական կազմում, Ոսկոնյանն անփոխարինելի է՝ 3 հանդիպում և բաց թողած ոչ մի գնդակ:

Պաշտպաններ՝ Վահագն Մինասյան («Ալաշկերտ») – Փորձառու պաշտպանն իր թիմի պաշտպանության հենասյուներից մեկն է: Նաև նրա մեծ ավանդի շնորհիվ էր, որ «Ալաշկերտը» մեկնարկային 3 խաղերում նույնքան հաղթանակ տոնեց՝ բաց թողնելով ընդամենը մեկ գոլ: Մինասյանը չմասնակցեց «Գանձասար-Կապանի» հետ վերջին հանդիպմանը, և նրա թիմը զիջեց 1-2 հաշվով:

Հայկ Իշխանյան («Գանձասար-Կապան») – 27-ամյա պաշտպանը հրաշալի մարզավիճակում է: Թվում էր՝ Ալեքսանդր Պետրոսյանի որակազրկումը լուրջ գլխացավանք կդառնա կապանյան թիմի համար, բայց Իշխանյանն առայժմ անթերի է փոխարինում նրան: Վկայությունը թիմի փայլուն խաղն է պաշտպանությունում՝ 4 խաղում բաց թողած 2 գոլ:

Վասպուրակ Մինասյան («Գանձասար-Կապան») – Եվս մեկ ֆուտբոլիստ՝ հրաշալի մրցաշրջան անցկացնող «Գանձասար-Կապանից»: 22-ամյա պաշտպանը վստահ ելույթներ է ունենում պաշտպանության ձախ եզրում և աչքի է ընկնում կայունությամբ:

15068982_1938679236351039_646970821473909986_o

Հենակետային կիսապաշտպաններ՝ Արթուր Յուսպաշյան («Գանձասար-Կապան») – Յուսպաշյանը լուծեց Աշոտ Բարսեղյանի թիմի խնդիրները հենակետային գոտում: Ամուր պաշտպանությունն ու վստահ հանդես եկող հենակետայինը պատնեշ են դարձնում «Գանձասար-Կապանի» հետին գիծը: Յուսպաշյանն այն ֆուտբոլիստն էր, ով չէր հերիքում կապանյան թիմին առաջին խաղաշրջանում:

Վահագն Հայրապետյան («Փյունիկ») – Արտակ Օսեյանի թիմը գարնանային հատվածի առաջին տուրում պարտությունից հետո արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տոնել և վստահորեն շարժվում է առաջ: Հայրապետյանն աչքի է ընկնում այն բոլոր հատկանիշներով, որոնք պետք է ունենա հենակետայինը: Բացի այդ, տիրապետում է հեռահար շեշտակի հարվածների: Դրանցից մեկը «Բանանցի» հետ խաղում վերածվեց հրաշալի գոլի:

Առաջ քաշված կիսապաշտպաններ՝ Ուրոշ ՆենադովիչԼեստեր Պելտիեր («Ալաշկերտ») – Ենթահարձակվողների քառյակում բոլորը լեգեոներներ են: Նենադովիչն ու Պելտիերը ձմռանը միացան «Ալաշկերտին» և առայժմ լիովին արդարացնում են սպասելիքները: Նենադովիչը հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ, իսկ Պելտիերն իր հաշվին 4 արդյունավետ փոխանցում է գրանցել: Մնում է պահպանել լավ մարզավիճակը:

Լուբամբո ՄուսոնդաՎալմերսոն Գարսիա («Գանձասար-Կապան») – Կապանցիների առջևի եզրերը պարզապես անկասելի են մրցակիցների կողմից: Երկուսն էլ հրթիռային արագության հաշվին անչափ վտանգավոր են դարձնում իրենց թիմի հակագրոհները: Մեկ անգամ չէ, որ իրենց անհատական գործողությունների հաշվին հաղթանակ են բերել «Գանձասար-Կապանին»:

Հարձակվող՝ Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան») – Կարծում ենք՝ ամենևին զարմանալի չէ, որ այս դիրքում էլ ներկայացուցիչը «Գանձասար-Կապանից» է: Մեկնարկային 4 խաղերում նույնքան հաղթանակ տարած թիմի հարձակման առաջատարը հենց նա է: Ի տարբերություն ռմբարկուական պայքարում իր մրցակիցներ Մանասյանի և Այվազյանի՝ կայուն կերպով գրավում է մրցակիցների դարպասը հենց ամենակարևոր խաղերում: Արդեն 9 գոլ է գրանցել իր հաշվին և այսպես շարունակելու դեպքում լավագույն ռմբարկու դառնալու հիանալի շանսեր ունի:

Հ. Գ. Առաջնության վճռորոշ հատվածն առջևում է, և հենց կայանալիք հանդիպումները ցույց կտան բոլոր ֆուտբոլիստների իրական ներուժը:

QrtNkod

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայկական ակումբների թոփ-5 գոլերը եվրագավաթներում 2015-19թթ. (տեսանյութ)

Թոփ-5 գոլ Հայաստանի առաջնության գարնանային հատվածից (տեսանյութ)

Ովքեր են հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստները

Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հայկ Իշխանյանն ու Էդգար Մանուչարյանը վերադարձել են «Ալաշկերտ»

Ռեկորդներ, որ կարող են սահմանվել ԲԽ-ի գարնանային հատվածում

Առաջնության ամենահայկական թիմը թարմացրեց իր հակառեկորդը

Պաշտոնական. Հայկ Իշխանյանը՝ «Ժետիսուի» ֆուտբոլիստ

Հայկ Իշխանյանը հեռացել է «Ալաշկերտից». Հավանական ուղղությունը Ղազախստանն է

12 ֆուտբոլիստ, որ նախորդ տասնամյակում ամենաշատ գոլն է խփել Բարձրագույն խմբում

«Գանձասար-Կապանը» երկարաձգել է պայմանագիրը 5 ֆուտբոլիստի հետ

«Շիրակն» ու «Փյունիկն» ավելի քան 2 տարի է, ինչ չեն հաղթել VBet Հայաստանի գավաթում

Բարձրագույն խմբի 11-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Արդեն 2 11-մետրանոց հետ մղած դարպասապահը, «Շիրակի» կարևոր հոբելյանը

Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Ֆինալդիայի դեմ խաղում՝ ըստ VNews-ի

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում