fbpx

Ազգային հավաքականի կազմն ամբողջանում է, իսկ Մ-17 ընտրանին Թուրքիայում է. Հայկական ֆուտբոլի գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մարտի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն արդեն միացել է ընտրանուն և նախապատրաստվում է Ղազախստանի ընտրանու դեմ ընտրական խաղին: Կիսապաշտպանը մասնակցել է թիմի այսօրվա մարզմանը, թեև ավելի վաղ կային ասեկոսեներ, թե նա վնասվածք ունի:
  • ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հավաքականի այսօրվա մարզմանը մասնակցել են 22 ֆուտբոլիստներ։ Արտյոմ Սիմոնյանը դեռ չի ժամանել հավաքականի ճամբար, իսկ Արթուր Քարտաշյանը բաց է թողել մարզումը վնասվածքի պատճառով։

NARUZLcPfs8

 

  • Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ շրջանի հանդիպումների արդյունքում «Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Փյունիկը», որի հաշվին գրանցված է 8.09 միավոր: Լավագույն եռյակում նրան հաջորդում են «Բանանցը» և «Ալաշկերտը», իսկ վերջին եռյակը կազմում են համապատասխանաբար «Շիրակը», «Արարատն» ու «Գանձասար-Կապանը»:
  • Հայաստանի Մ-17 հավաքականն Արտակ Օսեյանի գլխավորությամբ մեկնել է Անթալիա, որտեղ մարտի 23-28-ին կկայանան Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016/2017 թթ. առաջնության էլիտ-ռաունդի մրցաշարի առաջին խմբի հանդիպումները: Մարտի 23-ին Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Գերմանիայի, 25-ին՝ Թուրքիայի և 28-ին՝ Ֆինլանդիայի Մ-17 հավաքականների հետ:
  • «Բանանցի» 2006 թվականին ծնվածների երկու թիմերը կմասնակցեն մարտի 26-ից ապրիլի 1-ը Սոչիում կայանալիք Hopes Cup միջազգային մրցաշարին: «Բանանց-Ա»-ի մրցակիցները խմբում կլինեն Նալչիկի «Սպարտակը», «Ռոստովը» և Կրասնոդարի ГДЮСШ-ը, իսկ «Բանանց-Բ»-ն ուժերը կչափի Վլադիկավկազի «Բարսի», Մոսկվայի «Դինամոյի» և Ռոստովի «Զվեզդայի» հետ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Գևորգ Ղազարյանը հումորային լուսանկարով է շնորհավորել Հենրիխ Մխիթարյանին

Ալեքսանդր Կարապետյան․ «Զարմացած էի տարվա լավագույն ֆուտբոլիստների թվում հայտնվելու կապակցությամբ»

Ռուսական «Արմավիրն» առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ (տեսանյութ)

Happy Birthday, Heno! 30 փաստ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի մասին

Պերուացի պաշտպանը կարիերան կշարունակի «Գանձասար-Կապանում»

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մուսոնդայի հաջորդ թիմի անունը հայտնի է

Հայաստանի հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը և ներկա կգտնվեն «Ռեալ Մ.» – «Սևիլիա» հանդիպմանը

«Գանձասար-Կապանը» գերխոշոր հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին» (տեսանյութ)

Դավիթ Մանոյանը տեսադաշտից դուրս էր․ Որտե՞ղ է հիմա և ի՞նչ մտքեր ունի Հայաստանի հավաքականի թեկնածուն

Դավիթ Մանոյան․ «Վստահ եմ՝ կրկին կհրավիրվեմ հավաքական, եթե ակումբում լավ ֆուտբոլ ցուցադրեմ»

«Փյունիկի» ֆուտբոլիստները բռնցքամարտիկներին բնորոշ մարզում են անցկացրել (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցի ներուժը սխալ է օգտագործվում

Անդրեյ Տալալաև․ «Անչափ լուրջ առաջարկներ կան Պետրոս Ավետիսյանի և Անդրիա Դրագոևիչի համար»

Արման Հովհաննիսյանը և Համլետ Ասոյանը՝ «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստներ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»