12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ - VNews
Բաժիններ

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

12 տարի առաջ Ալաշկերտի ներկայիս ավագի գրանցած դուբլն Արարատին սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ - 12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Սեպտեմբերի 24-ին Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի համար մրցավեճի կբռնվեն Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» ու գավաթակիր «Արարատը»:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք հանդիպմանը վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

 «ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԱՐԱՐԱՏ»

24 սեպտեմբերի, ժ.18:30,  Երևան,  Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Սուպերգավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Մեկամյա ընդմիջումից հետո «Ալաշկերտը» կրկին՝ արդեն 5-րդ անգամ կվիճարկի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Պատվավոր մրցանակը նվաճելու «Ալաշկերտի» առաջին իսկ փորձը հաջողությամբ է պսակվել: 2016թ. սեպտեմբերի 24-ին կայացած խաղում, բավական լարված ու դրամատիկ պայքարում Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ ալաշկերտցիներին հաջողվեց հետխաղյա 11մ հարվածներով հաղթել (3-2) երկրի գավաթակիր «Բանանցին»:

Խաղի հիմնական ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել: Առաջին խաղակեսի ավարտին «Բանանցի» բրազիլացի հարձակվող Լաերսիոն 11մ հարվածով բացել էր հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում Արթուր Եդիգարյանը վերականգնել էր հավասարակշռությունը:

Հետխաղյա 11մ հարվածաշարի ժամանակ իրեն հիանալի էր դրսևորել «Ալաշկերտի»  դարպասապահ Գևորգ Կասպարովը, որը հետ էր մղել Լայոնել Ադամսի, Նաիրի Մինասյանի և Լաերսիոյի հարվածները՝ ապահովելով թիմի հաղթանակը: Ի դեպ, այդ օրը Կասպարովը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 400-րդ խաղն էր անցկացնում:

Gevorg Kasparov - 12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Հաջորդ տարի Աբրահամ Խաշմանյանի սաներին չհաջողվեց պահպանել սուպերգավաթակրի տիտղոսը՝ հոբելյանական՝ 20-րդ խաղարկության մրցախաղում 0-2 հաշվով պարտություն կրելով երկրի գավաթակիր Գյումրիի «Շիրակից»:  Սուպերգավաթի բախտը վճռվեց հանդիպման վերջին 10 րոպեներին, երբ Մուսա Փոլ Բակայոկոն և Մարտուն Մխիթարյանը գրավեցին «Ալաշկերտի»  դարպասը:

2018թ. «Ալաշկերտը» Վարուժան Սուքիասյանի օրոք դարձավ կրկնակի սուպերգավաթակիր՝ հուլիսի 29-ին կայացած խաղում Ղուկաս Պողոսյանի և Գուստավո Մարմենտինիի խփած գոլերի շնորհիվ հաղթելով «Գանձասար-Կապանին»:  Ընդ որում «Ալաշկերտը» վճռորոշ հանդիպմանը ներկայացել էր ոչ մարտական կազմով, քանի որ 3 օր անց սեփական հարկի տակ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում հյուրընկալելու էր Չեռնոգորիայի «Սուտյեսկային», որին հուլիսի 26-ին հաղթել էր նվազագույն հաշվով:

Alashkert Gandzasar 960x640 - 12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Այդ իսկ պատճառով Սուպերգավաթի հանդիպմանը հայտավորված չէին Օգնյեն Չանչարևիչը, Տարոն Ոսկանյանը, Մլադեն Զելկովիչը, Դանիել Ստոյկովիչը, Արտակ Գրիգորյանը, Եդիգարյան եղբայրները, Ուրոշ Նենադովիչը, Արտակ Դաշյանն ու Էդգար Մանուչարյանը, որոնք զրկվեցին սուպերգավաթակրի տիտղոսը կրելու հնարավորությունից:

Իսկ ահա 2019թ. սեպտեմբերի 24-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած Սուպերգավաթի մրցավեճում «Ալաշկերտն» առաջին անգամ ներկայացել էր Հայաստանի գավաթակրի կարգավիճակով: Դրամատիկ պայքարում անցած մրցավեճի ելքը վճռեց լրացուցիչ ժամանակում Մաիլսոն Լիմայի խփած հաղթական գոլը (3-2): Հիմնական ժամանակում մրցակիցները երկուական գնդակ էին փոխանակել: «Ալաշկերտից» աչքի էին ընկել Գուստավո Մարմենտինին և Միհրան Մանասյանը, չեմպիոնի կազմում գոլերը հեղինակել էին Արմեն Նահապետյանն ու Արթուր Դանիելյանը, ընդ որում վերջինս հաշիվը հավասարեցրել էր խաղի վերջին րոպեին:

  1. «Արարատը» 3-րդ անգամ է վիճարկելու Հայաստանի Սուպերգավաթը: Ինչպես նախորդ երկու հանդիպումներին, այս անգամ էլ «Արարատը» վճռորոշ հանդիպմանը ներկայանալու է որպես ՀՀ գավաթակիր: Հետաքրքիր զուգադիպությամբ «Արարատը» 12 տարին մեկ է վիճարկում Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:

Սուպերգավաթի համար առաջին մրցավեճն արարատցիներն անցկացրել են 1997թ. հունիսի 15-ին երկրի նորընծա չեմպիոն «Փյունիկի» հետ: Հետաքրքիր է, որ այդ հանդիպումից ընդամենը 2 շաբաթ առաջ՝ մայիսի 28-ին մրցակիցները հանդիպել էին Հայաստանի գավաթի եզրափակչում, որում «Արարատը» Սեդրակ Բաբայանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր ու դարձել էր Հայաստանի քառակի գավաթակիր:

Իսկ ահա կրկին «Հրազդան» մարզադաշտում կայացած Սուպերգավաթի մրցավեճում Արկադի Անդրեասյանի սաները 0-2 հաշվով պարտվեցին: «Փյունիկը» Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ ռևանշի հասավ Վարազդատ Ավետիսյանի և Արմեն Շահգելդյանի խփած գոլերի շնորհիվ:

12 տարի անց՝ 2009թ. սեպտեմբերի 24-ին «Արարատն» ու «Փյունիկը» կրկին մրցավեճի բռնվեցին Սուպերգավաթի համար: «Հանրապետական» մարզադաշտում կայացած այդ հանդիպման մեկնարկն անհաջող էր արարատցիների համար: Արդեն 6-րդ րոպեին փյունիկցի Մարկոս Պիզելին գրավեց իր նախկին թիմի դարպասը: Սակայն արարատցիները 2-րդ խաղակեսում ընդամենը 5 րոպեում երկու գոլ խփեցին ու ռևանշի հասնելով 12 տարի առաջ «Փյունիկից» կրած պարտության դիմաց, Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ առաջին անգամ նվաճեցին Սուպերգավաթը:

Ararat supercup 2009 - 12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Հետաքրքիր է, որ «Արարատից» դուբլի հեղինակ դարձավ «Ալաշկերտի» ներկայիս ավագ Արտակ Գրիգորյանը: Նա այդ խաղին մասնակցած արարատցիներից միակն է, որ շարունակում է ֆուտբոլային կարիերան: «Փյունիկի» կազմում ներկայումս գործող ֆուտբոլիստներից հանդիպմանը մասնակցել էին Արտակ Եդիգարյանն ու Կամո Հովհաննիսյանը, իսկ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը մնացել էր պահեստայինների նստարանին:

  1. «Ալաշկերտում» Սուպերգավաթի նվաճման բերկրանքը վայելած 6 ֆուտբոլիստներ կան: Ամենատիտղոսակիրը քառակի սուպերգավաթակիր Արտակ Եդիգարյանն է, որը կարող է ռեկորդակիր դառնալ, եթե «Ալաշկերտին» հաջողվի նվաճել Սուպերգավաթը: Իր առաջին 3 տիտղոսները Եդիգարյանը նվաճել է «Փյունիկում» (2008, 2010-2011թթ.), իսկ 4-րդ անգամ սուպերգավաթակիր է դարձել «Ալաշկերտում» 2016թ.: Արտակը մասնակցել է Սուպերգավաթի 6 հանդիպման:

Տարոն Ոսկանյանը եռակի սուպերգավաթակիր է: Այդ տիտղոսներին նա արժանացել է «Փյունիկում» (2010-2011, 2015թթ.): Երկուական անգամ մրցանակով պատվո շրջան են կատարել Արտակ Գրիգորյանը (2009թ.՝ «Արարատ», 2016թ.՝ «Ալաշկերտ») և Աղվան Դավոյանը (2013, 2017թթ.՝ «Շիրակ»): 2013թ. «Շիրակում» սուպերգավաթակիր է դարձել Դիդիե Բորիս Կադիոն,  իսկ Վլադիսլավ Կրյուչկովը պատվավոր մրցանակը նվաճել է «Նոայում» անցյալ տարի:

  1. Արարատցիներից ամենատիտղոսակիրները կրկնակի սուպերգավաթակիրներ Դավիթ Մանոյանը, Ռազմիկ Հակոբյանն ու Գոռ Մալաքյանն են: Մանոյանը տիտղոսները նվաճել է «Փյունիկում» 2008 և 2015թթ.:

manoyan 960x640 - 12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Հակոբյանն առաջին տիտղոսին արժանացել է «Փյունիկում» 2015թ., իսկ 3 տարի անց երկրորդ անգամ պատվո շրջան է կատարել «Ալաշկերտում»: Գոռ Մալաքյանն էլ Սուպերգավաթի մրցավեճում առաջին անգամ հաղթանակի բերկրանքը վայելելով «Փյունիկում» (2011թ.), 2019թ. սուպերգավաթակիր է դարձել «Արարատ-Արմենիայի» կազմում:

«Շիրակի» կազմում մեկական անգամ Սուպերգավաթի նվաճման բերկրանքը վայելել են Սերժ Դեբլեն (2013թ.), Ռուդիկ Մկրտչյանը, Իգոր Ստանոևիչն ու Ռոբերտ Դարբինյանը (երեքն էլ՝ 2017թ.), Էդգար Մալաքյանն էլ սուպերգավաթակիր է դարձել 2010թ. «Փյունիկում»:

  1. «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն առայժմ շատ հաջողակ է գտնվել Սուպերգավաթի մրցաշարում: Պատվավոր մրցանակը նվաճելու նրա սաների երկու փորձերն էլ հաջողությամբ են ավարտվել: Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակը» 2013թ. սեպտեմբերի 24-ին 2-0 հաշվով հաղթել է «Փյունիկին»: Հետաքրքիր է, որ գոլերի հեղինակներ են դարձել ներկայումս «Արարատում» հանդես եկող Սերժ Դեբլեն և «Ալաշկերտը» ներկայացնող Դիդիե Բորիս Կադիոն:

bichakhcyan - 12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

4 տարի անց Վարդան Բիչախչյանը կրկին «Շիրակին» պատվավոր մրցանակի դափնեկիր դարձրեց՝ նույնպիսի հաշվով առավելության հասնելով գործող սուպերգավաթակիր «Ալաշկերտի» նկատմամբ: Այդ խաղում աչքի էին ընկել Մուսա Փոլ Բակայոկոն և Մարտուն Մխիթարյանը:

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Վարդան Բիչախչյանը «Շիրակի» կազմում մասնակցել է Սուպերգավաթի 2 մրցախաղի (1998թ.՝ «Ցեմենտ»` 1-1, 3-4` 11մ, 2003թ.՝ «Փյունիկ»՝ 2-1) և 2003թ. իր խաղընկերների հետ պատվո շրջան է կատարել: Իսկ 2004թ. «Փյունիկի» հետ մրցախաղում նա խաղադաշտ է դուրս եկել արդեն «Միկայի» մարզաշապիկով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ» 0-3 Լասկ. VNews-ի ֆոտոշարքը

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտն» առաջին կեսից հետո նվազագույն հաշվով պարտվում է Լասկին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը Լասկի դեմ խաղում

Աղբյուր. Ռուսաստանում կհիմնվի «Արարատ» անունով ֆուտբոլային ակումբ

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանության արդյունքը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Ալաշկերտ» – «Լասկ» հանդիպման տոմսերի գները

VBET ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակացույցը

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» հարձակվողի գոլն զբաղեցրել է 3-րդ տեղը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – ՀԻԿ հանդիպման բոլոր գոլերը (տեսանյութ)

«Ալաշկերտի» հարձակվող Գլիշիչի գոլը հավակնում է դառնալ լավագույնը Կոնֆերենցիաների լիգայի խաղային տուրում (տեսանյութ)