13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում - VNews
Բաժիններ

13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

alashkert fc 1keg6hj7a1htl1oapt2as01edb - 13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

«Մաքաբի» – «Ալաշկերտ» հանդիպումը՝ 10 փաստով

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը հանդես եկավ եվրագավաթների խմբային փուլում: «Ալաշկերտի» նորամուտը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում շատ անհաջող ստացվեց: Մեկնարկային խաղում Հայաստանի չեմպիոնը հյուրընկալվելիս 1-4 խոշոր հաշվով պարտվեց Թել-Ավիվի «Մաքաբիին»:

E RBb6HWYAoz3aF 1 960x640 - 13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

       Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

  1. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 9-րդ խաղն անցկացնելով, 4-րդ պարտությունը կրեց: Ալաշկերտցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, խփել են 8 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 12 գնդակ: Վերջին 3 հանդիպումներում «Ալաշկերտը» չի հաղթել՝ կրելով 2 պարտություն, մեկ խաղ ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի, խփելով ընդամենը մեկ գոլ, բաց թողնելով 5 գնդակ:

           Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական 4 ակումբները միասին 17 խաղ               են  անցկացրել: Մեր ֆուտբոլիստները 4 հաղթանակ են տոնել, 5 խաղ ավարտել են ոչ-ոքի, 8 անգամ  պարտվել են: Հայկական ակումբները խփել են 17 գոլ, մրցակիցներին 28 անգամ է հաջողվել գրավել դարպասը: 

           Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 276 հանդիպումներում հայկական ակումբները 58                          հաղթանակ են տոնել, 47 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 171 պարտություն, խփել են 214 գոլ, բաց են թողել 517  գնդակ:

  1. «Ալաշկերտը» հայկական 4-րդ ակումբն է, որ մասնակցեց Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարին: Այդ մրցաշարում անցկացրած 9 հանդիպումներում հայկական թիմերն ընդամենը 2 հաղթանակ են տոնել, նույնքան խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 5 պարտություն, խփել են 10 գոլ, բաց են թողել 19 գնդակ: 
  2. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց: Դա եվրագավաթներում ալաշկերտցիների կրած այդ կարգի 6-րդ պարտությունն է: Նախկինում «Ալաշկերտը» պարտվել էր ղազախական «Կայրաթին» (0-3՝ 2015/16թթ. ԵԼ), շոտլանդական «Սելթիկին» (0-3, 0-3՝ 2018/19թթ. ՉԼ), ռումինական «Կլուժին» (0-5՝ 2018/19թթ. ԵԼ) և «Ստյաուային» (0-3՝ 2019/20թթ. ԵԼ): 

    190821 Rangersv FC Alashkert Davis 87 960x640 - 13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

  3. Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում «Ալաշկերտը» 2-րդ անգամ պատժվեց 11մ հարվածով: Երկու դեպքում էլ մրցակցի ֆուտբոլիստները՝ Սեբաստիան Թիլը («Շերիֆ») և Դան Բիտոնը («Մաքաբի») դիպուկ հարվածով խոցել են Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: 
  4. «Ալաշկերտը» հայկական 2-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցեց Թել-Ավիվի «Մաքաբիի» հետ:  2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» սեփական հարկի տակ խաղն ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ հյուրընկալվելիս պարտվել էր 1-2 հաշվով: 
  5. Իսրայելական 3 ակումբներից առավել հաճախ հայկական թիմերը եվրագավաթներում մրցել են Թել-Ավիվի «Հապոելի» հետ: Բոլոր 3 դիմակայություններն էլ կայացել են ՈՒԵՖԱ-ի գավաթի (ներկայիս Եվրոպա լիգայի) խաղարկություններում և ավարտվել են «Հապոելի» առավելությամբ: 1999/2000թթ. երկու խաղերում էլ անհաջողության է մատնվել «Երևանը»՝ 0-2, 1-2: 2001/02թթ. մրցաշարում նույնպիսի ճակատագրի է արժանացել «Արարատը»՝ 0-2, 0-3:

           Իսկ ահա «Բանանցը» 2003/04թթ. մրցաշարում թեև առաջին խաղը հյուրընկալվելիս ոչ-ոքի է (1-1) ավարտել, սակայն սեփական հարկի տակ պարտվել է 1-2 հաշվով ու դուրս է մնացել հետագա պայքարից:

  1. Հայկական 7 ակումբներն իսրայելական 3 թիմերի հետ եվրագավաթների մրցախաղերում շատ անհաջող են հանդես եկել՝ չկարողանալով գեթ մեկ հաղթանակ տոնել: 13 խաղերից միայն 3-ում է գրանցվել ոչ-ոքի, 10-ում մեր բոլոր 7 թիմերն էլ պարտվել են: Այդ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն ընդամենը 5 գոլ են խփել մրցակիցների 22 գոլերի դիմաց: 
  2. Ժոզե Էմբալոն եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 3-րդ գոլը խփեց և դարձավ հայկական ակումբների ֆուտբոլիստների մեջ լավագույն ռմբարկուն: Նա գերազանցեց իր թիմակիցներ Դավիթ Խուրցիձեին, Ալեքսանդր Գլիշիչին, արարատցիներ Դմիտրիե Պոբուլիչին, Մորի Կոնեին ու Դոնիմանի Յակուբա Սիլուեին, որոնք եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-ական գոլի հեղինակ են դարձել: Էմբալոն ընդգրկվեց եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների ամենաարդյունավետ 20 ֆուտբոլիստների շարքում: Այդ ցանկը 5-ական գոլով գլխավորում են Արարատ Հարությունյանն ու Մաիլսոն Լիման:
  3. Արտակ Եդիգարյանը եվրագավաթներում հոբելյանական՝ 30-րդ խաղն անցկացրեց: Այդ հանդիպումներից 21-ում նա հանդես է եկել «Ալաշկերտում»: Եդիգարյանի ցուցանիշը 2-րդն է «Ալաշկերտում»: Իսկ ամենափորձառուն՝ թիմի ավագ Արտակ Գրիգորյանն է, որը եվրագավաթներում «Ալաշկերտի» կազմում ևս հոբելյան նշեց՝ անցկացնելով 30-րդ հանդիպումը: Ընդհանուր առմամբ Գրիգորյանը հայկական ակումբներում եվրագավաթներում 38 խաղի է մասնակցել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: 

    Ararat Armenia vs Alashkert cup first match 13 960x640 - 13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

  4. «Ալաշկերտի» կազմում եվրագավաթներում նորամուտը նշեցին սերբ Մարկո Միլինկովիչը և բրազիլացիներ Մաթեուս Պերեյրան ու Նիքսոն Կարդոսոն: Միլինկովիչն ընդգրկվեց եվրագավաթներում «Ալաշկերտում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Մաքաբիի» հետ խաղի օրը Միլինկովիչը 33 տարեկան 151 օրական էր: Նա ընդգրկվեց նաև եվրագավաթներում հայկական ակումբներում հանդես եկած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով արարատցի Մարկո Պրլևիչին (32 տարեկան 361 օրական):

          Մաթեուս Պերեյրան էլ ընդգրկվեց «Ալաշկերտում» հանդես եկած ամենաերիտասարդ լեգեոնականների                       տասնյակում (25 տարեկան 66 օրական):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» շարունակում է առանց հաղթանակի շարքը

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը

Կոնֆերենցիաների լիգա. «Տոտենհեմի» մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

«Մաքաբին» հաղթում է «Ալաշկերտին» առաջին կեսից հետո (տեսանյութ)

Էմբալոն խփեց «Ալաշկերտի» առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Մաքաբին» բացում է «Ալաշկերտի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

Գրիգորյան. «Թիմերի միջև խաղամակարդակի մեծ տարբերություն չկա»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր