fbpx

Հայկական ակումբները կրկին հիասթափեցնում են Եվրոպայում, իսկ «Բանանցը» 2-րդ նորեկն ունի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հունիսի 29-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլը մեկնարկել է Գյումրիում: «Շիրակը» 0-2 հաշվով պարտություն է կրել Սլովենիայի ներկայացուցիչ «Գորիցայից»: Դուբլ է ձևակերպել Ռիֆետ Կապիչը:

Վարդան Բիչախչյան. «Ինքներս մեզ բարդ դրության մեջ ենք դրել: Մոտ 80%-անոց գոլային պահեր ունեինք, որոնք չկարողացանք իրացնել: Ամեն դեպքում, որպես տուրիստ չենք մեկնելու պատասխան խաղին. ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ֆուտբոլիստներին չեմ պատժելու, քանի որ սա ֆուտբոլ է, ոչ թե աշխատանքային գաղութ: Իմ թիմի մոտ այս խաղում տեսել եմ ցանկություն»:

«Փյունիկը» նույն մրցաշարի շրջանակներում Երևանում 1-4 պարտվել է Սլովակիան ներկայացնող «Սլովանին»: Հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է Պետրոս Ավետիսյանը, իսկ հետագայում դուբլ է ձևակերպել Ֆիլիպ Հոլոշկոն, մեկ անգամ աչքի է ընկել Վուկան Սավիչևիչը, գոլերից մեկն էլ որպես ինքնագոլ գրանցվել է Արամ Շախնազարյանի անվան դիմաց:

Արմեն Գյուլբուդաղյանց. «Մեր թիմում գրեթե բոլորը 19-21 տարեկան ֆուտբոլիստներ են, այս խաղը նրանց համար մեծ փորձառություն էր: Երկրորդ կեսում մեր տղաների ֆիզիկականը չներեց: Եթե ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղայինք, ապա կպարտվեինք արդեն 30-րդ րոպեից հետո: Շուտով հանդիպելու եմ ակումբի սեփականատիրոջ հետ՝ ապագա ծրագրերը քննարկելու համար»:

«Գանձասար-Կապանը» ԵԼ որակավորման առաջին փուլում հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվել է Չեռնոգորիան ներկայացնող «Մլադոստին»: Միակ գնդակը 11-մետրանոց հարվածով 57-րդ րոպեին հեղինակել է Միլան Դուրիշիչը: Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումները կայանալու են հուլիսի 6-ին:

«Բանանցը» պայմանագիր է կնքել 23-ամյա կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանի հետ: Նա հանդիսանում է «Փյունիկի» սան, որի կազմում հանդես է եկել 2011-2016թթ., իսկ 2016/17թթ. մրցաշրջանն անցկացրել է «Շիրակում»: Պողոսյանը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 100 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: «Բանանցն» ավելի վաղ համալրվել էր նաև սերբ կիսապաշտպան Ալեքսանդր Ջոկովիչով:

«Ենիսեյն» ընկերական հանդիպում է անցկացրել «Խիմկիի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 2-2: Արթուր Մալոյանը դարձել է գոլի հեղինակ՝ փոխարինման մտնելով 60-րդ րոպեին: Արթուր Սարկիսովը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին:

Անդրեյ Անդրեևին նվիրված հուշամրցաշարում «Արմավիրը» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախել է Ստավրոպոլի «Դինամոյին»: Էդուարդ Լուսիկյանը դարձել է գոլի հեղինակ: Նա մասնակցել է ամբողջ խաղին: Էդուարդ Սարգսյանը և Ալբերտ Արզումանյանը փոխարինման են մտել 81-րդ րոպեին: «Արմավիրի» գլխավոր մարզիչն է Արսեն Պապիկյանը:

Չեխական «Տեպլիցեն» ընկերական խաղում հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության է հասել «Տաբորսկոյի» նկատմամբ: Դավիթ Մարտիրոսյանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Տրանսֆերային ամառ-2019․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Այս տարի էլ կարող ենք զարմացնել Եվրոպային․ Դրա համար հիմքեր կան

Արտյոմ Սիմոնյան. «Փյունիկը» պետք է հաղթահարի առաջին փուլը» (տեսանյութ)

Ստանկով․ «Փյունիկ» տեղափոխությունն առաջընթաց էր, քանի որ այն բարձրակարգ ակումբ է»

«Փյունիկը» 3 համալրում ունի

«Փյունիկը» Տարխանովի օրոք մնաց անպարտելի՝ համարյա հասնելով չեմպիոնության

«Փյունիկը» 3 ստուգողական խաղ կանցկացնի Սլովենիայում

Հայտնի են հայկական 3 թիմերի եվրագավաթային հանդիպումների վայրերը

Ռումյան Հովսեփյան․ «Մոտ օրերս նորություններ կլինեն»

Դավիթ Մանոյանը՝ «Ռաբոտնիչկիից» հեռանալու պատճառների մասին

Պաշտոնական. Ռումյան Հովսեփյանը լքեց «Փյունիկը»

Հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում

Հայկական թիմերի մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Ռոբերտ Արզումանյան․ «Հավաքականի համար վերջին հաղթանակները շատ կարևոր էին հատկապես հոգեբանական առումով»

Հայկական թիմերի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում

Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»