fbpx
Բաժիններ

Յուրա Մովսիսյանը խոցեց «ԼԱ Գելեքսիի» դարպասը, իսկ Հարոյանը դարձավ Մանուչարյանի ակումբակիցը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 5-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայկական թիմերի խաղացանկը եվրոգավաթներում հուլիսի 6-ին. Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլ, պատասխան հանդիպումներ՝ «Գանձասար-Կապան»«Մլադոստ» (Չեռնոգորիա) (մեկնարկը՝ 20:00-ին, առաջին խաղում՝ 0-1), «Սլովան» (Սլովակիա) – «Փյունիկ» (մեկնարկը՝ 21:00-ին, առաջին խաղում՝ 4-1), «Գորիցա» (Սլովենիա) – «Շիրակ» (մեկնարկը՝ 22:30-ին, առաջին խաղում՝ 2-0):

Աշոտ Բարսեղյան. «1-0 հաշիվը լավ առավելություն է տալիս մրցակցին, բայց այն 2-0 կամ 3-0 չէ: Նաև հաշվի առնենք, որ պատասխան խաղը մեր հարկի տակ է կայանալու: 1-0 են հաղթել, մենք էլ պետք է 2-0 հաղթենք և անցնենք հաջորդ փուլ: Առաջին խաղում գլխավոր մրցավարը սխալմամբ էր 11-մետրանոց նշանակել: Մրցավեճից հետո զգացի, որ նա զղջում է իր որոշման համար»:

Իրանական «Փադիդեի» նախկին պաշտպան Վարազդատ Հարոյանը ներկայացվել է որպես «Ուրալի» ֆուտբոլիստ: 24-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբին էր միացել սլովենական հավաքի առաջին օրվանից և մասնակցել ընկերական բոլոր հանդիպումներին: Եկատերինբուրգի թիմում է հանդես գալիս նաև Էդգար Մանուչարյանը:

Պաշտպան Տարոն Ոսկանյանը և կիսապաշտպան Դավիթ Մանոյանը պաշտոնապես ներկայացվել են որպես Կիպրոսի «ՆԵԱ Սալամիսի» ֆուտբոլիստներ: Երկու խաղացողների հետ էլ կնքվել է մեկ տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: «ՆԵԱ Սալամիսը» երկրի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայում «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 6-2 հաշվով առավելության է հասել «Լոս-Անջելես Գելեքսիի» նկատմամբ: Յուրա Մովսիսյանը եղել է հիմնական կազմում, 62-րդ րոպեին դարձել գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 3-1, և փոխարինվել 71-րդ րոպեին: «Ռեալ Սոլթ Լեյքն» ընթանում է 9-րդ հորիզոնականում:

«Փյունիկը» Բրատիսլավայում նախախաղային մարզում է անցկացրել՝ նախապատրաստվելով Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի՝ տեղի «Սլովանի» հետ պատասխան հանդիպմանը: Վերջինս Երևանում առավելության էր հասել 4-1 հաշվով:

«Կրասնոդարն» իր առաջին թիմում նոր մրցաշրջանի համար հայտավորել է հայազգի երկու ֆուտբոլիստների՝ կիսապաշտպան Լևոն Բայրամյանին և հարձակվող Հարություն Գրիգորյանին:

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը մարզվում է «Արարատի» կազմում:

Մոսկվայի «Արարատ-2»-ը Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի 14-րդ տուրում հյուրընկալվելիս 3-6 հաշվով պարտություն է կրել «Զելենոգրադից»: «Արարատից» հաջողության են հասել Արթուր Օրդինյանը, Եվգենի Ստուկանովը և Սերգեյ Վասիլենկոն: «Արարատ-2»-ն ընթանում է 15-րդ հորիզոնականում:

Ղազախական «Աստանայի» հայազգի հարձակվող Գևորգ Նաջարյանը պաշտոնապես տեղափոխվել է Կարագանդայի «Շախտյոր», որի կազմում հանդես կգա վարձավճարով:

«Անժին» ընկերական մրցավեճում 1-0 հաշվով հաղթանակ է տոնել Բուխարեստի «Դինամոյի» նկատմամբ: Մախաչկալայի թիմի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը:

«Վորսկլան» ընկերական խաղ է անցկացրել «Իստրայի» հետ և գրանցել ոչ-ոքի՝ 1-1: Գեղամ Կադիմյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 65-րդ րոպեին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինչպես է դասավորվել ԲԽ թիմերի գլխավոր մարզիչների ֆուտբոլիստի կարիերան Հայաստանում

«Փյունիկը» ձեռք է բերել ռուս կիսապաշտպանի

Տրանսֆերային ձմեռ-2020․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ռեալը» կարող է հրաժարվել Մբապեից հանուն այդ ֆուտբոլիստի

Պաշտոնական. «Փյունիկը» պայմանագիր է կնքել Մֆինգի Գայ Մագեմայի հետ

«Բարսելոնան» մոտ է 20-ամյա պաշտպանին գնելուն

«Չելսին» հայտարարել է Զիեշի հետ հնգամյա պայմանագիր ստորագրելու մասին

«Սևանը» համալրվել է 5 նոր ֆուտբոլիստով

«Ռեալը» կարող է 4 նոր կիսապաշտպանով համալրվել առաջիկա ամռանը

«Չելսին» ու «Բարսելոնան» կպայքարեն «Այաքսի» ֆուտբոլիստի համար

Աշխարհի չեմպիոն Ադիլ Ռամին կարիերան կշարունակի «Սոչիում»

Թվեք ֆուտբոլի պատմության 50 ամենաթանկ տրանսֆերները. VNews-ի նոր Quiz-ը

«Բարսելոնան» առաջիկա ժամերին կվճարի Սուարեսին փոխարինողի հրաժարագինը

Ռայոլան ակնարկ է արել Պոգբայի ապագայի վերաբերյալ

Մեսիի կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ

«Ման․ Սիթին» պահանջում է, որ «Բավարիան» իր ֆուտբոլիստին ընդգրկի Սանեի տրանսֆերային գործարքում