fbpx

«Էվերտոնը» գումարային նոր պահանջ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Էվերտոնը» բարձրացրել է իր հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության դիմաց պահանջվող գումարի չափը:

Այսօր տեղեկություններ էին տարածվել, որ լիվերպուլյան ակումբը և «Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության են հասել բելգիացի ֆուտբոլիստի տրանֆերի շուրջ, որը գնահատվելու է 75 մլն ֆունտ (85,4 մլն եվրո): Սակայն, ըստ Sky Sports-ի, «Էվերտոնն» այժմ փոխել է իր պահանջները:

Ակումբի ղեկավարությունն ակնկալում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ոչ պակաս, քան 90 մլն ֆունտ (101,8 մլն եվրո): Լուկակուն դեռևս գտնվում է Լոս-Անջելեսում, որտեղ անցկացնում է իր արձակուրդը: Նա մարզավիճակը պահպանելու նպատակով այնտեղ մարզվում է մանկունյական ակումբի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ միասին:

Ընդգծենք, որ «Էվերտոնն», իր հերթին, հետաքրքրված է ակումբի նախկին հարձակվող Ուեյն Ռունիի ծառայություններով, ով «Կարմիր սատանաների» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Վարազդատ Հարոյանի ակումբը ծաղրել է Ժոզե Մոուրինյոյին

«Վերակենդանացման բաժանմունք». Զիդան, Գիգս ու ևս 4 մարզիչ, ովքեր կփրկեն Մոուրի սպանած «Յունայթեդը»

Mirror-ի պնդմամբ «Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի հարցում

Պոլ Պոգբայի գրառումը Ժոզե Մոուրինյոյի հեռացումից հետո (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդի» վրա թանկ նստեց Մոուրինյոյի պաշտոնանկությունը

Արգենտինացի ֆուտբոլիստը՝ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախ

Sky Sports. Մոուրինյոյին կփոխարինի «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ժոզե Մոուրինյոն լքում է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Յուվենտուսը» Պոգբային վերադարձնելու այլ տարբերակ է գտել

«Ռեալի» կիսապաշտպանը՝ Գվարդիոլայի գլխավոր թիրախ

Զիդանին շատ է դուր գալիս այդ ակումբը գլխավորելու միտքը

«Ռոնալդուն դեռ հունվարին էր ինձ ասել, որ ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս». Մենդեշ

Դե Լիգտ. «Ավելի լավ է խաղամ Զիյեխի հետ, քան Ռոնալդուի ու Մեսիի հետ»

«Ման. Յունայթեդի» հարձակվողի գործակալի հայտարարությունը, որը կտխրեցնի թիմի երկրպագուներին

Թոմաս Տուխել. «ՊՍԺ-ն բավականաչափ բարձր կարգ ունի «Օլդ Թրաֆորդում» հաղթելու համար»

Կտոնե՞ն իրենց խփած գոլերը. 6 ֆուտբոլիստ, ովքեր ՉԼ-ի 1/8 եզրափակչում խաղալու են իրենց նախկին թիմերի դեմ