fbpx

Պաշտոնական. Ուեյն Ռունին 13 տարի անց վերադարձավ «Էվերտոն»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վերադարձել է «Էվերտոն», հաղորդում է լիվերպուլյան ակումբի պաշտոնական կայքը: 31-ամյա անգլիացին իր հին ու նոր ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, գործարքի ֆիանսական պայմանները չեն հաղորդվում:

«Ես Ուեյնի մեջ տեսնում եմ մեծ հեռանկարներ և հաղթողի մտածելակերպ: Նա գիտե՝ ինչպես նվաճել տիտղոսներ, և ես շատ ուրախ եմ, որ Ուեյնը որոշել է վերադառնալ տուն: Նա սիրում է «Էվերտոնը» և ցանկանում էր վերադառնալ: Ուեյնն ընդամենը 31 տարեկան է, և ես ոչ մի կասկած չունեմ նրա հնարավորությունների վերաբերյալ»,- ասել է «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը:

Ռունին իր կարիերան սկսել է հենց այս ակումբում, որտեղից 2004 թվականին համալրել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը: Նա «Կարմիր Սատանաների» կազմում անցկացրած 13 տարիների ընթացքում դարձել է ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (253 գոլ), 5 անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, Անգլիայի գավաթը, Եվրոպա լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը, երեք անգամ՝ Անգլիայի լիգայի գավաթը, չորս անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Նեյմարը պատրաստ է տեղափոխվել «Ռեալ», բայց մեկ պայմանով

Ալեքս Ֆերգյուսոնը բացահայտել է «Բավարիայի» հաջողության գաղտնիքը

«Յուվենտուսն» իր 2 աստղային ֆուտբոլիստին է առաջարկում «Մանչեսթեր Յունայթեդին» Պոգաբյի համար

Ջախջախիչ հաշիվ՝ «Ման․ Յունայթեդի» և «Բավարիայի» լեգենդների թիմերի մրցավեճում (տեսանյութ)

Նեյմարը և Մբապեն որոշել են, որ ՊՍԺ-ում մնալը լավագույն որոշումը կլինի իրենց համար

Աղբյուր․ «Յուվենտուսը» մտադիր է Դիբալային ու Սանդրոյին ներառել Պոգբայի տրանսֆերի մեջ»

Ու՞մ կգնի «Ռեալը», եթե Ռամոսը հեռանա

Աղբյուր․ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»

Աղբյուր․ Եվրոպա լիգայի եզրափակիչից հետո «Ռեալը» նոր առաջարկ կանի Ազարի համար

Աղբյուր․ «Նապոլին» մերժել է «Ռեալի» «յուղոտ» առաջարկը Կուլիբալիի տրանսֆերի համար

«Տոտենհեմը» ցանկանում է գնել Ասենսիոյին, «Ռեալը» աստղաբաշխական գումար է պահանջում

The Sun․ «Արսենալը» չի ընդդիմանա, եթե Մխիթարյանը որոշի հեռանալ ակումբից

#Գոլային_օրացույց_19. Ո՞վ է մայիսի 24-ի լավագույնը գոլի հեղինակը (լուսանկար, տեսանյութ)

Անգլիական գրանդը կապ է հաստատել Գրիզմանի հետ

4 առաջարկ, որ արդեն դրված է Ռամոսի սեղանին

Սանեն մոտ է Գերմանիա վերադառնալուն