Նեյմարը 2013թ.-ին մոտ է եղել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալուն - VNews
Բաժիններ

Նեյմարը 2013թ.-ին մոտ է եղել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալուն

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի նախկին գործակալ Վագներ Ռիբեյրոն հայտարարել է, որ Բրազիլիայի հավաքականի աստղը 2013 թվականին կատալոնական ակումբի փոխարեն կարող էր հայտնվել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է Goal.com-ը:

Ըստ Ռիբեյրոյի՝ «Սանթոսի» այն ժամանակվա ֆուտբոլիստ Նեյմարին հրավիրելու մեծ ցանկություն ուներ նաև «Չելսին»: Բրազիլացի խաղացողը նույնիսկ հասցրել է բուժզննում անցնել «Արքայական» ակումբում, մինչ տարբերակ է առաջացել տեղափոխվելու «Բարսելոնա».

-Ես առաջարկներ էի ստացել «Չելսիից» և «Ռեալից»: «Բարսելոնան» իր առաջարկն ուղարկել էր Նեյմարի հորը: Ես ուզում էի՝ նա տեղափոխվեր Մադրիդ, միշտ ասել եմ նրան այդ մասին:

«Ռեալի» առաջարկը տնտեսական տեսանկյունից շատ ավելի հարմար էր թե՛ ակումբի, թե՛ ֆուտբոլիստի համար: Բայց նա որոշեց տեղափոխվել «Բարսելոնա», քանի որ դա նրա սրտի ակումբն էր:

Ես Նեյմարի գործակալն էի սկսած այն ժամանակվանից, երբ նա 12 տարեկան էր, և օգնել եմ նրան երկու անգամ պայմանագիր կնքել «Սանթոսի» հետ: Բայց երբ նա մեծացավ, նրա հայրն ամեն ինչ վերցրեց իր և իր ընկերությունների ձեռքերում,- ասել է Ռիբեյրոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեսիի հուզիչ հրաժեշտը Վիդալին. «Միշտ քեզ ֆենոմեն եմ համարել»

Մադրիդի «Ռեալը» գոլազուրկ ոչ-ոքիով մեկնարկեց Լա Լիգա 20/21-ում (տեսանյութ)

Արտուրո Վիդալը ժամանեց Միլան (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

4 ակումբներ հետաքրքրված են Ժան-Կլեր Տոդիբոյի ծառայություններով

Աղբյուր․ Նելսոն Սեմեդուն մի քանի ժամից նոր թիմ կունենա

Բարտոմեու․ «Կումանը «Բարսելոնայի» խորհրդանիշն է»

Բեյլ․ «Մոուրինյոն մեծ դեր խաղաց իմ վերադարձի գործընթացում»

Կրոս․ «Ռամոսից լավ ավագ ուղղակի չկա»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Կուման․ «Պուչին խորհուրդ կտայի վարձավճարով այլ թիմ տեղափոխվել»

Զիդանն անդրադարձել է Բեյլի՝ «Տոտենհեմ» տեղափոխությանը

Աղբյուր․ Այսօր պաշտոնապես կհաստատվի Վիդալի՝ Իտալիա տեղափոխությունը

«Բարսելոնան»՝ 43-րդ անգամ Ժոան Գամպերի գավաթակիր (տեսանյութ)

3 կորուստով. «Ռեալի» հայտացուցակը՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի համար

«Ռեալում» խաղահամարների փոփոխություններ են եղել