fbpx
Բաժիններ

Գրան Պրի. Արոնյանը հաղթեց ավարտական տուրում, հայտնի է մրցաշարի հաղթողը

Ժնևում վերջնագիծը հատեց շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը: Ավարտական՝ 9-րդ տուրում հաղթելով Սալեմ Սալեհին,  Լևոն Արոնյանը 4,5 միավորով զբաղեցրեց 11–րդ հորիզոնականը: Նա պարգևատրվեց 3875 եվրոյով:

Հայ գրոսմայստերը հաջող չխաղաց Ժնևում՝ տոնելով 2 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի, կրելով 2 պարտություն:

6 միավորով Գրան Պրիի 3-րդ փուլի հաղթող ճանաչվեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, ով արժանացավ 20 հազար եվրո պարգևավճարի: Ռաջաբովը հաշտություն կնքեց  Յան Նեպոմնյաշչնու հետ: Վերջինս Ալեքսանդր Գրիշչուկի հետ կես միավորով հետ մնաց Ռաջաբովից: Գրիշչուկն ու Նեպոմնյաշչնին 13,5- հազարական եվրո պարգևավճար ստացան: Գրիշչուկը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ:

Ընդհանրապես, ավարտական տուրը հարուստ էր ոչ-ոքիներով: Հաշտություն կնքեցին նաև Լի Չաոն ու Շահրիյար Մամեդյարովը, Մայքլ Ադամսն ու Ալեքսանդր Ռյազանցևը, Պավել Յակովենկոն ու Պենտալա Հարիկրիշնան, Բորիս Գելֆանդն ու Էռնեստո Ինարկիևը, Ռիխարդ Ռապորտն ու Պավել Էլյանովը:

Բացի Արոնյանից, 9-րդ տուրում հաղթանակ տարավ միայն Պյոտր Սվիդլերը՝ առավելության հասնելով Հոու Յիֆանի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անվստահ մեկնարկեց

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 7-րդ փուլին

Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է