fbpx
Բաժիններ

Վարազդատ Հարոյանի նորամուտը Պրեմիեր լիգայում և «Արարատի» գավաթային հաղթանակը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 23-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Վարազդատ Հարոյանն իր նորամուտն է նշել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Մրցաշարի 2-րդ տուրում «Ուրալը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ: Հարոյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ նրա խաղընկեր Էդգար Մանուչարյանը վնասվածքի պատճառով չի հայտավորվել խաղին:

Ամերիկյան ՄԼՍ-ի Արևմտյան Կոնֆերենցիայի 22-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Կանզաս Սիթիի» հետ՝ 1-1: Յուրա Մովսիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: Նա նախորդ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ընկերական մրցավեճը բաց էր թողել վնասվածքի պատճառով: «Ռեալ Սոլթ Լեյքը» 11 թիմերի պայքարում ընթանում է 8-րդ հորիզոնականում:

Նախկին «Միկա» մարզադաշտում ընկերական հանդիպում են անցկացրել նորաստեղծ «Արցախն» ու Երևանի «Արարատը»: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:

«Տորպեդո-Բելազը» ստուգողական խաղի շրջանակներում մրցել է «Ալմալիկի» հետ և գրանցել 0-0 արդյունք: Կամո Հովհաննիսյանը մասնակցել է առաջին, իսկ Անդրեյ Խաչատուրյանը՝ երկրորդ խաղակեսին:

«Բանանց ՖԱ»-ն էլ անտարբեր չի անցել Վարդավառի կողքով:

Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/128 եզրափակչում մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Դոլգոպրուդնիին» և դուրս եկել 1/64 եզրափակիչ: «Արարատից» գոլի հեղինակ են դարձել Արտյոմ Վորոնկինը, Դավիդ Խուրցիձեն և Կոնստանտին Մորոզովը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Զիրկան» հյուրընկալել է «Օլիմպիկին» և գրանցել գոլազուրկ ոչ-ոքի: Արման Հովհաննիսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը` ստանալով դեղին քարտ:

Նույն մրցաշարում «Վորսկլան» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով պարտության է մատնել «Կարպատներին»: Գեղամ Կադիմյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 72-րդ րոպեին:

«Ալաշկերտ-2»-ն ընկերական խաղ է անցկացրել «Էրեբունիի» հետ և առավելության հասել 4-1 հաշվով: Հաղթանակած թիմից աչքի են ընկել Մհեր Սահակյանը, Խաչատուր Էրզրումյանը, Ախմեդ Ջինդոյանը և Հակոբ Հակոբկոխյանը:

«Բանանց-2»-ն էլ ստուգողական հանդիպման շրջանակներում մրցել է «Փյունիկ-2»-ի հետ և պարտություն կրել 1-3 հաշվով:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջել է «Ախմատին»: Խորեն Բայրամյանը մասնակցել է ամբողջ մրցավեճին:

Ղազախստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Կարագանդայի «Շախտյորը» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Իրտիշին»: Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Շախտյորն» ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Վադիմ Բորեց․ «Այսօր դրական շատ պահեր եղան, որոնք մեզ բարձրացրին փոքր-ինչ այլ մակարդակ» (տեսանյութ)

Դավիդ Կամպանյա․ «Այսօր խաղացինք սրտով, ոչ թե մտքով» (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը հայտարարել է «Ժետիսուից» հեռանալու մասին

«Նոան» արժանի հաղթանակ տարավ «Լոռիի» նկատմամբ․ VNews-ի ֆոտոշարքը

«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Երևանին», «Նոան» պարտության մատնեց «Լոռիին» (տեսանյութ)

«Նոա» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Սա պարտվելու խաղ չէր․ 1-2 մետրից հարվածով գոլ չենք խփում» (տեսանյութ)

«Ուրարտուն» 6-գոլանոց խաղում կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

Պայքարը նոր ուժով է բորբոքվում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 13-րդ տուրին ընդառաջ