fbpx

«Խայտաբղետ» տարի՝ 2 արտասովոր ռեկորդային ցուցանիշներով. «Արարատի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը ավարտելով ՀՀ 25-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը, անդրադառնում է հետնապահ «Արարատին»:

1. Ֆուտբոլի Հայաստանի հոբելյանական` 25-րդ առաջնությունն ամենաանհաջողներից մեկն էր հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատար Երևանի «Արարատի» համար: 30 հանդիպումներում վաստակելով ընդամենը 12 միավոր (+3=3-24, 17-53), «Արարատը» վերջին 7 մրցաշրջաններում 4-րդ անգամ եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Վերջին անգամ դա պատահել էր 2014/15թթ. առաջնությունում:

«Արարատը»  վաստակեց հնարավոր միավորների 13,3 տոկոսը, ինչը երկրորդ վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ: Ավելի անհաջող արարատցիները հանդես էին եկել միայն 2011թ.՝ 28 հանդիպումներում վաստակելով 10 միավոր, ինչը հնարավոր միավորների ընդամենը 11,9 տոկոսն է:

«Արարատը» տոնեց ընդամենը 3 հաղթանակ, ինչը 2014/15թթ. առաջնության վատագույն արդյունքի կրկնությունն է: Սակայն այն ժամանակ արարատցիները 28 խաղ էին անցկացրել, այսինքն շահել էին խաղերի 10,7 տոկոսը: Իսկ 25-րդ առաջնությունում «Արարատը»  հաղթանակով ավարտեց խաղերի միայն 10 տոկոսը:

Փոխարենն արարատցիները պարտվեցին խաղերի 80 տոկոսը՝ կրելով 24 պարտություն, ինչը ևս վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ: Ավելի շատ պարտություն (27) «Արարատը» կրել էր 2012/13թթ. առաջնության 42 հանդիպումներում, ինչը սակայն տոկոսային հարաբերությամբ (64,2) զիջում է ներկայիս ցուցանիշին:

Վերջին 5 մրցաշրջաններում «Արարատն»  ամենացածր արդյունավետությունը գրանցեց՝ խփելով ընդամենը 17 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,56 գոլ): Ավելի վատ թիմի արդյունքը եղել է միայն 2011թ.՝ 28 խաղում 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 0,5 գոլ):

2. «Արարատն» ավելի հաջող խաղաց սեփական հարկի տակ՝ անցկացրած 15 հանդիպումներում վաստակելով 8 միավոր (+2=2-11, 9-24), ինչը հնարավոր միավորների 17,7 տոկոսն է: Սեփական դաշտում արարատցիները նվազագույն հաշվով մեկական հաղթանակ են տոնել «Փյունիկի» և «Բանանցի» նկատմամբ:

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Արարատի» օգտին գրանցվեց հնարավոր միավորների 8,8 տոկոսը (+1=1-13, 8-29): Միակ հաղթանակն «Արարատը» տոնեց «Ալաշկերտի» նկատմամբ՝ 3-1:

3. Թիմը համեմատաբար հաջող հանդես եկավ 1-ին շրջանում՝ վաստակելով 4 միավոր (+1=1-3, 3-5): Իսկ ահա 2-րդ շրջանում արարատցիները միավոր չվաստակեցին (+0=0-5, 1-11): 3-րդ (+0=1-4, 2-9) և 4-րդ (+0=1-4, 1-9) շրջաններում «Արարատն» իր օգտին գրանցեց ընդամենը մեկական միավոր:

5-րդ (+1=0-4, 4-8) և 6-րդ (+1=0-4, 6-11) շրջանները համեմատաբար ավելի հաջող էին արարատցիների համար, որոնք 3-ական միավոր վաստակեցին:

4. «Արարատն» առաջնությունը սկսեց 3 անընդմեջ պարտությամբ, մեկնարկային 4 խաղերում չկարողացավ գոլ խփել: Առաջնության 17-23-րդ տուրերում «Արարատը» 7 անընդմեջ պարտություն կրեց: 6-23-րդ տուրերում արարատցիները 18 խաղ շարունակ չկարողացան գեթ մեկ հաղթանակ տոնել՝ կրելով 16 պարտություն, 2 անգամ «Բանանցի» հետ մրցավեճն ավարտելով ոչ-ոքի: Դա առաջնության տխուր ռեկորդ է:

30 հանդիպումներից 16-ում արարատցիները չգտան մրցակիցների դարպասի բանալին: «Արարատի»  դարպասն ընդամենը 4 խաղում անառիկ մնաց (2-ական՝ «Բանանցի» և «Փյունիկի»  հետ հանդիպումներում): 17-20-րդ տուրերում արարատցիները 473 րոպե շարունակ գոլ չխփեցին:

«Արարատի»  ֆուտբոլիստները խոշոր հաշվով 5 պարտություն կրեցին («Փյունիկ»՝ 0-4, 0-3, «Ալաշկերտ»՝ 1-4, 0-3, 1-4)՝ չտանելով այդ կարգի ոչ մի հաղթանակ:

5. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Արարատը» խաղաց «Բանանցի» հետ՝ 6 հանդիպումներում վաստակելով 5 միավոր (+1=2-3, 3-6): Իսկ ահա «Գանձասար Կապանի» և «Շիրակի»  հետ կայացած բոլոր հանդիպումներում էլ արարատցիները պարտվել են:

6. «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 6 հարված՝ բոլորն էլ թիմի դարպասին: Դրանցից իրացվել է 4-ը: Արամ Հայրապետյանը հաղթող է դուրս եկել շիրակցի Դավիթ Հակոբյանի և փյունիկցի Վարդան Պողոսյանի հետ մենամարտերում՝ հետ մղելով հարվածները: Իսկ ահա գանձասարցի Արա Խաչատրյանին և ալաշկերտցի Միհրան Մանասյանին հաջողվել է խոցել Հայրապետյանի պաշտպանած դարպասը: 11մ նշակետից Պողոս Այվազյանի պաշտպանած դարպասը գրավել է «Բանանցի» լեգեոնական Լաերսիոն, Արտակ Եդիգարյանն էլ հաղթող է դուրս եկել Գոռ Էլյազյանի հետ մենամարտում:

7. Թիմի խփած 17 գոլերի հեղինակներ դարձան «Արարատի» 12 ֆուտբոլիստներ: Առավել արդյունավետ գործեց թիմում նորամուտը նշած Գեղամ Թումբարյանը՝ անցկացրած 28 հանդիպումներում խփելով ընդամենը 3 գոլ: Դա 2011թ. առաջնությունում թիմի ռմբարկուներ Խորեն Վերանյանի և Արա Հակոբյանի գրանցած ամենացածր արդյունավետության կրկնությունն է:

«Արարատում» գոլերի հաշիվը բացեցին նաև Նասիմ Արոն Կպեհիան, Արամ Լոռեցյանը, Սերգեյ Մկրտչյանը, Ռևիկ Եղիազարյանը, Էդգար Մկրտչյանը, Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը և Միքայել Առուստամյանը:

8. Առաջնության աշնանային հատվածում «Արարատում» հանդես եկած ամենատարեց ու ամենափորձառու ֆուտբոլիստը բարձրագույն խմբում 319 խաղ անցկացրած 33-ամյա Նորայր Գրիգորյանն էր: Նա մասնակցեց ընդամենը 7 հանդիպման և 8-րդ տուրից հետո այլևս խաղադաշտ դուրս չեկավ՝ հետագայում խզելով պայմանագիրն ակումբի հետ:

Իսկ թիմի ֆուտբոլիստներից ՀՀ առաջնություններում  «Արարատում»  բոլորից շատ՝ 134 հանդիպում անցկացրած Գևորգ Նռանյանը մասնակցեց ընդամենը 5 խաղի ու ևս լքեց ակումբը:

Առաջնության գարնանային հատվածում «Արարատում»  ամենատարեցը 31-ամյա Ռաֆայել Սաֆարյանն էր, իսկ ամենափորձառուն ՀՀ առաջնություններում 244 խաղ անցկացրած Գևորգ Պողոսյանն էր:

Աշնանն ամենաերիտասարդ արարատցին Պետրոս Տեր-Պետրոսյանն էր, ով թիմի կազմում նորամուտը նշել էր 17 տարեկան 272 օրականում՝ մասնակցելով սեպտեմբերի 10-ին «Ալաշկերտի»  հետ կայացած հաղթական խաղին:

Գարնանային առաջնության հանդիպումներին մասնակցած արարատցիներից ամենաերիտասարդը Էդմոնդ Մուրադյանն էր, ով բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 16 տարեկան 58 օրականում՝ փոխարինման դուրս գալով մայիսի 20-ին «Շիրակի» հետ կայացած հանդիպման 88-րդ րոպեին:

Էդմոնդ Մուրադյանը ոչ միայն 25-րդ առաջնության մասնակիցներից, այլև բարձրագույն խմբում «Արարատում» հանդես եկած ֆուտբոլիստներից ամենաերիտասարդն է: Մինչ այդ «Արարատում»  ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Ալեքսանդր Պողոսյանն էր, ով 2002թ. թիմի կազմում բարձրագույն խմբում նորամուտը նշել էր 16 տարեկան 190 օրականում:

9. «Արարատի» դարպասը պաշտպանեցին 4 դարպասապահներ: Առաջնության աշնանային հատվածում թիմի հիմնական դարպասապահն Արամ Հայրապետյանն էր, ով 14 հանդիպումներում 21 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,5 գոլ), 2 անգամ դարպասն անառիկ պահեց:

Առաջնության գարնանային հատվածում առավել հաճախ դարպասում Պողոս Այվազյանն էր, ով ընդհանուր առմամբ անցկացրած 9 հանդիպումներում 14 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,55 գոլ), ընդամենը մեկ խաղում «չոր» դուրս եկավ:

Գարնանը թիմին միացած Գոռ Էլյազյանը 4 խաղում 10 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ), ընդամենը մեկ խաղում դարպասն անառիկ պահեց:

Արման Մելիքսեթյանը թիմի դարպասը պաշտպանեց 3 խաղում՝ բաց թողնելով 8 գնդակ (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ):

10. Առաջնության ընթացքում Արկադի Անդրեասյանն աստիճանաբար հրաժարվեց թիմի մի քանի փորձառու ֆուտբոլիստներից և 8 լեգեոնականներից՝ նրանց փոխարեն հիմնականում խաղադաշտ դուրս բերելով երիտասարդ ֆուտբոլիստների: Դրա արդյունքում առաջնության 30 հանդիպումներում «Արարատի» կազմում ընդհանուր առմամբ հանդես եկան 52 ֆուտբոլիստներ, ինչը ՀՀ առաջնությունների պատմության մեջ յուրօրինակ ռեկորդ է:

31 ֆուտբոլիստներ՝ Արգիշտի Պետրոսյանը, Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Ղազարյանը, Գեղամ Թումբարյանը, Հեփի Սիմելելան, Կուադիո Ֆրանկ Բրուն, Նասիմ Արոն Կպեհիան, Յուրի Գարեգինյանը, Պետրոս Տեր-Պետրոսյանը,  Մարատ Դաուդովը, Սարգիս Մեթոյանը, Վարդան Արզոյանը, Դավիթ Մարկոսյանը, Նորիկ Ավդալյանը, Սերգեյ Մկրտչյանը, Պողոս Այվազյանը, Գոռ Պողոսյանը, Միքայել Առուստամյանը, Գարեգին Կիրակոսյանը, Ռևիկ Եղիազարյանը, Հովհաննես Փափազյանը, Արթուր Ստեփանյանը, Էդգար Մկրտչյանը, Դավիթ Մինասյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արամ Հովսեփյանը, Գոռ Էլյազյանը, Էդմոնդ Մուրադյանը, Նարեկ Պապոյանը, Անդրանիկ Հովհաննիսյանն ու Էրիկ Նազարյանն առաջնությունում նորամուտը նշեցին «Արարատի» կազմում:

Առաջնության հանդիպումներում արարատցիները 64 անգամ զգուշացվել են, Ռաֆայել Սաֆարյանն ու Պողոս Այվազյանն էլ հեռացվել են խաղադաշտից: Առավել հաճախ՝ 8 անգամ դեղին քարտի է արժանացել Արգիշտի Պետրոսյանը:

VivaroNews.am-ը ներկայացնում է 25-րդ առաջնությունում «Արարատում»  հանդես եկած ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ  Զգ (Հեռ)
1.Գեղամ Թումբարյան 28 3 4
2.Գևորգ Պողոսյան 25 2
3.Արգիշտի Պետրոսյան 24 8
4.Յուրի Գարեգինյան 24 4
5.Վարդան Արզոյան 19 3
6.Ռաֆայել Սաֆարյան 18 2 6 (1)
7.Արամ Հայրապետյան 14 21
8.Սարգիս Մեթոյան 14 1
9.Սերգեյ Մկրտչյան 13 2 4
10.Գոռ Պողոսյան 13 3
11.Ռևիկ Եղիազարյան 12 1 1
12.Արամ Լոռեցյան 11 1 1
13.Դավիթ Մինասյան 11 1
14.Արթուր Ստեփանյան 10 2
15.Ռաֆայել Ղազարյան 10 1
16.Կարեն Ավոյան 10
17.Պետրոս Տեր-Պետրոսյան 10 1
18.Մարատ Դաուդով 10 2
19.Էդգար Մկրտչյան 9 1 1
20.Մհեր Սահակյան 9 1 2
21.Արմեն Դերձյան 9
22.Պողոս Այվազյան 9 14 1 (1)
23.Նասիմ Արոն Կպեհիա 9 1 2
24.Անդրանիկ Քոչարյան 8 1 1
25.Հովհաննես Փափազյան 8 1
26.Ռուսլան Ավագյան 8
27.Գարեգին Կիրակոսյան 8
28.

Նորայր Գրիգորյան

7
29.Ումարու Կաինա 7 1
30.Կիրիան Նվաբուեզե 6 2 3
31.Գորիկ Խաչատրյան 6 1
32.Կուադիո Ֆրանկ Բրու 6 2
33.Դավիթ Գրիգորյան 6
34.Գևորգ Նռանյան 5
35.Հեփի Սիմելելա 5 1
36.Արեգ Ազատյան 5
37.Սուլեյման Կոնե 4 3
38.Գոռ Էլյազյան 4 10
39.Դավիթ Մարկոսյան 4 1
40.Հակոբ Լոռեցյան 4
41.Վահե Մարտիրոսյան 3
42.Արման Մելիքսեթյան 3 8
43.Միքայել Առուստամյան 2 1
44.Սերգեյ Ավագիմյան 2 1
45.Դավիթ Ղանդիլյան 2
46.Էդմոնդ Մուրադյան 2
47.Օշի Պոլ Ասու 1
48.Արամ Հովսեփյան 1
49.Նարեկ Պապոյան 1
50.Անդրանիկ Հովհաննիսյան 1
51.Էրիկ Նազարյան 1
52.Նորիկ Ավդալյան 1

Աշոտ Հայրապետյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Անտոն Բելով. «Փյունիկին» միանալու պատճառներից մեկը եվրագավաթներն են»

«Արարատը» մեկնել է Մոսկվա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու

Պաշտոնական. «Անժիի» պաշտպանը միացել է «Փյունիկին»

Պարգևատրվեցին ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակակիրները. VNews-ի ֆոտոշարքը

Դենիս Տալալայը լքեց «Փյունիկը»

Միջադեպի հետևանքները. Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով, այլ որոշումներ

Պաշտոնական. Արտակ Դաշյանը վերադարձավ «Բանանց»

«Ալաշկերտի» կանանց թիմը կխաղա Չեմպիոնների լիգայում

«Բանանցը» հրաժեշտ է տվել Արթուր Ավագյանին

Ղուկաս Պողոսյանը հեռացել է «Ալաշկերտից»

Եվս մեկ ֆուտբոլիստ հեռացավ «Արարատից»

Հունաստան – Հայաստան․ Մեր ֆուտբոլիստների գնահատականները

Ռամոսի ու Մբապեի կողքին․ Արամ Հայրապետյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում ըստ SofaScore-ի

Մխիթարյանի 600-րդ խաղն ու հավաքականի 50-րդ հաղթանակը․ 10 փաստ Հայաստան – Լիխտենշտեյն խաղից

Միխայլո Կալուգինը հեռացավ «Արարատից»

Արամ Հայրապետյան. «Ես էի պահեր ստեղծում Լիխտենշտեյնի հավաքականի համար»