fbpx

Մ-19 հավաքականը կպայքարի չեմպիոնության համար, իսկ «Գանձասարը» լքում է հերթական ֆուտբոլիստը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 27-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Մ-19 հավաքականը Սոչիում ընթացող միջազգային մրցաշարի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրում 1-1 հաշվով է ավարտել Կրասնոդարի երկրամասի Մ-20 ընտրանու հետ մրցավեճը: Արտակ Օսեյանի գլխավորած թիմից միակ գոլը հեղինակել է Աբրահամ Պորտուգալյանը: Մեր թիմը 1-ին տուրում ոչ-ոքի էր խաղացել Ղազախստանի Մ-20 հավաքականի հետ (2-2), ապա 2-րդ տուրում 4-2 հաշվով հաղթել էր Տաջիկստանի Մ-19 ընտրանուն:

Հայաստանի և Կրասնոդարի երկրամասի հավաքականները դուրս են եկել մրցաշարի եզրափակիչ և հուլիսի 28-ին վիճարկելու են հաղթողի կոչումը։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 18:00-ին:

«Գանձասար-Կապանը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը Վարդան Բակալյանի հետ: 22-ամյա հարձակվողը կարիերան կշարունակի Գյումրիի «Շիրակում»: Թիմից օրերս հեռացել էին նաև դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինին, ովքեր կարիերան շարունակելու են Իրանի համապատասխանաբար «Փարս Ջոնուբի» և «Էսթեղլալ Խուզեստան» թիմերում:

Եկատերինբուրգի «Ուրալը», որտեղ հանդես են գալիս Էդգար Մանուչարյանը և Վարազդատ Հարոյանը, նախապատրաստվում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուֆայի» հետ կայանալիք հանդիպմանը:

Մոնղոլական «Դերենի» նորեկ Դավիթ Ղանդիլյանը դուբլի հեղինակ է դարձել նոր ակումբի կազմում նորամուտի խաղում, որում նրա թիմն ընկերական մրցավեճում 6-2 հաշվով հաղթանակ է տոնել:

Ռուսաստանի ՊՖԼ-ի Կենտրոնական գոտու 2-րդ տուրում «Ռյազանը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Սոկոլին»: «Ռյազանից» Մարտուն Աբովյանը չի հայտնվել հայտացուցակում, իսկ Արթուր Շահնազարովը մասնակցել է ամբողջ խաղին: «Ռյազանի» գլխավոր մարզիչն է Գառնիկ Ավալյանը: «Սոկոլից» Մխիթար Զախարյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին: «Ռյազանը» 9-րդ տեղում է, իսկ «Սոկոլը»՝ 6-րդ:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

Վարազդատ Հարոյան․ «Եթե ասեմ՝ պատահականություն էր, պատահականություն չէր․ վատ խաղացինք» (տեսանյութ)

Ով է Հայաստանի հավաքականի միակ լեգեոները, ում թիմն առաջատար է իր ազգային առաջնությունում

«Շիրակը» խզել է պայմանագրերը 2 լեգեոներների հետ

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

Անհավանական 2 գոլ և վերջաբան «Բանանց» – «Արցախ» խաղում, մարզային դերբին Վանաձորում (տեսանյութ)

«Լոռի» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Գևգեոզյանի փայլուն գոլային փոխանցումը, Ադամյանն այս անգամ զարմանալիորեն «լռեց» (տեսանյութ)

«Փյունիկ» – «Ալաշկերտ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Լոռի» – «Շիրակ»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

Աբրահամ Խաշմանյանը վերացրեց «Արարատի» վրա եղած 9-ամյա «անեծքը»

Բարձրագույն խմբի 11-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 7-ին

Անակնկալ Գյումրիում․ Հայտնի են գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը (տեսանյութ)

«Շիրակ» – «Արցախ», «Լոռի» – «Յունիոր-Սևան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Նրանք արդեն հոգնում են իրար հետ մրցելուց․ Ամենահետաքրքիրը՝ «Շիրակ» – «Արցախ» խաղին ընդառաջ