fbpx
Բաժիններ

Ֆուտբոլը վերադառնում է Լոռվա մարզ, իսկ հավաքականը Սոչիում մասնակցեց եզրափակչի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հուլիսի 28-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Ռուսաստանի Սոչի քաղաքում ավարտվել է 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը նվիրված մրցաշարը: Եզրափակչում հանդիպել են Հայաստանի Մ-19 և Կրասնոդարի երկրամասի Մ-20 հավաքականները։ Մրցաշարի հաղթող է դարձել Կրասնոդարի երկրամասի ընտրանին, որը հաղթել է 3-1 հաշվով։ Մեր թիմի կազմում աչքի է ընկել Արմեն Հովհաննիսյանը։

«Ալաշկերտն» ընկերական հանդիպում է անցկացրել «Արարատի» հետ և առավելության հասել 2-0 հաշվով: 28-րդ րոպեին հաշիվը բացել է Միհրան Մանասյանը, ապա 58-րդ րոպեին 11-մետրանոցից հաջողության է հասել Լեստեր Պելտիերը:

Ֆուտբոլը վերադառնում է Լոռի: Համանուն «Լոռի» ակումբը, նախապատրաստվելով Առաջին խմբի 2017/18թթ. առաջնությանը, հուլիսի 30-ին, ժամը 18:00-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական մրցավեճ է անցկացնելու «Փյունիկ-2»-ի հետ: Մուտքն ազատ է:

Կայացել է Բելառուսի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: 1/8 եզրափակչից մնացել է միայն «Տորպեդո-Բելազ» (Կամո Հովհաննիսյան, Անդրեյ Խաչատուրյան) – ԲԱՏԷ դիմակայությունը, որը հետաձգվել է չեմպիոնի՝ ՉԼ որակավորման փուլին մասնակցության հետ կապված: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում մրցելու է «Իսլոչի» հետ: 1/4 եզրափակչում դիմակայությունը լինելու է երկխաղյա:

«Ժիլինայի» մարզական տնօրեն Կառոլ Բելանիկ. «Մենք մայիսին Հայաստանում էինք, իսկ գավաթի խաղարկության եզրափակչում հետևում էինք Վահան Բիչախչյանի խաղին: Այդ օրվանից մենք անում էինք ամեն ինչ այդ տրանսֆերի իրականացման համար: Նա լուրջ առաջարկ ուներ Ռուսաստանից, բայց արդյունքում ընտրեց մեզ: Վահանն ընտրեց կարիերան, ոչ թե փողերը»:

Մոսկվայի «Արարատը» Ռուսաստանի 2-րդ դիվիզիոնի (հզորությամբ՝ երկրի 3-րդ լիգա) 2-րդ տուրում սեփական հարկի տակ 2-ական գնդակ է փոխանակել «Կալուգայի» հետ: Մոսկովյան թիմից աչքի են ընկել Իգոր Լեբեդենկոն և Ռոման Պավլյուչենկոն (11մ):

«Բեշիքտաշն» ընկերական հանդիպում է անցկացրել «Լաս-Պալմասի» հետ և պարտություն կրել 1-4 հաշվով: Արաս Օզբիլիսը մասնակցել է երկրորդ խաղակեսին:

Հենրիխ Մխիթարյան. ««Մանչեսթեր Յունայթեդի» հետ 5 հանդիպում ենք անցկացրել ԱՄՆ-ում, և ես միշտ նկատել եմ հայկական դրոշը: Շնորհակալ եմ հայ և մնացած մյուս երկրպագուներին, ովքեր մեզ աջակցեցին մարզադաշտում: Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղը շատ կարևոր է մեզ համար, քանի որ «Ռեալին» հաղթելու դեպքում կկարողանանք տիտղոս նվաճել»:

Ռուսաստանի երիտասարդական լիգայի 3-րդ տուրում «ԲԿՄԱ»-ն 3-0 հաշվով հաղթանակ է տոնել «ԲՄԱ-Խաբարովսկի» հասակակից թիմի նկատմամբ: «ԲԿՄԱ»-ից Նաիր Տիկնիզյանը և «ԲՄԱ»-ից Մանվել Ահարոնյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: «ԲԿՄԱ»-ն այս պահին ընթանում է 5-րդ, իսկ «ԲՄԱ-Խաբարովսկը»՝ 4-րդ հորիզոնականում:

Նույն մրցաշարում «Ռուբինի» երիտասարդական թիմը 2-1 հաշվով պարտության է մատնել Տուլայի «Արսենալին»: Կազանյան թիմից հաշիվը կրկնապատկել է «Փյունիկի» նախկին հարձակվող Գևորգ Հարությունյանը, ով եղել է հիմնական կազմում և փոխարինվել 73-րդ րոպեին: «Ռուբինի» երիտասարդական թիմն ընթանում է 2-րդ տեղում:

«Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով այս օրերին ապաքինվում է վնասվածքից, շարունակում է իրեն փորձել տարբեր մասնագիտություններում: Եթե երեկ նա որպես լրագրող հարցազրույց էր անցկացրել թիմակիցների հետ, ապա այժմ էլ իրեն դրսևորել է ակումբային ավտոբուսի վարորդի դերում:

Ուկրաինայի Մ-21 առաջնության 3-րդ տուրում «Ստալը» սեփական հարկի տակ 1-6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Դոնեցկի «Շախտյորի» հասակակից թիմից: Արա Ադամյանը փոխարինման է մտել 57-րդ րոպեին: «Ստալ Մ-21»-ն ընթանում է 11-րդ հորիզոնականում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

Չեմպիոնների լիգայում Նեյմարի որակազրկումը կրճատվել է

«Ռոման» անիմացրել է Հենրիխ Մխիթարյանի նորամուտի գոլը (տեսանյութ)

Ինտրիգներով լի արարատյան դերբին՝ չեմպիոնի և առաջատարի միջև․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 7-րդ տուրին ընդառաջ

Գարի Նևիլ․ «Մինո Ռայոլան ուղղակի խայտառակություն է»

Գտնվել է Մխիթարյանի մասին պաշտոնական հայտարարության մեջ նշված երեխաներից մեկը

Անսպասելի․ Հրաժարական է տվել Բարձրագույն խմբի առաջատարի գլխավոր մարզիչը

«Եղբա՛յր, բում նորամուտ էր»․ Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Մխիթարյանը ճանաչվել է «Սասուոլոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Պաշտոնական. Դե Խեան երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Բարձրագույն խմբի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հենրիխ Մխիթարյանի գործողությունները «Սասուոլոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Կլյուվերտ. «Մխիթարյանն ու Սմոլինգը վստահություն են տվել թիմին»

«Արարատն» անորսալի է, «Գանձասար-Կապանն» էլ չի գտնում «Շիրակին» հաղթելու բանաձևը