fbpx

«Արցախը» ներկայացվեց ու միանգամից հաղթեց, իսկ «Փյունիկը» համալրումներ ունի. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 1-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Երևանում կայացել է նոր հիմնադրված «Արցախ ՖԱ»-ի պաշտոնական շնորհանդեսը: Արարողության ժամանակ ներկայացվել է Երևանը ներկայացնող ակումբի ամբողջական կազմը՝ սկսած ղեկավարներից մինչև ֆուտբոլիստները: Ընդ որում, բոլոր խաղացողները տեղացի են: «Արցախը» նոր մեկնարկող մրցաշրջանում հանդես է գալու Առաջին խմբի առաջնությունում:

Օգոստոսի 7-ին և 9-ին Հայաստանի Մ-19 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներ Ուզբեկստանի Մ-19 ընտրանու հետ: Խաղերը կայանալու են Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումների սկիզբը՝ ժամը 18:00-ին: Արտակ Օսեյանն ընտրանի է հրավիրել «Ավան Ակադեմիայի» 12, «Բանանցի»՝ 10, «Շիրակի»՝ 1 ֆուտբոլիստի:

«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայան. «Թիմի առջև նպատակ է դրվել հաղթել Առաջին խմբի առաջնությունում և դուրս գալ Բարձրագույն խումբ: Դրա համար ունենք համապատասխան կազմ: Թիմում այս պահին 5 ֆուտբոլիստներ ունենք, ովքեր «Արցախի» մարզադպրոցից են միացել: Այս տարի լեգեոներներ չենք ունենա, բայց մյուս տարի երևի 2-3 դիրք կուժեղացնենք նրանց միջոցով: Տա Աստված, որ «Արցախ» ակումբը երկար կյանք ունենա: Արցախը բրենդ է, դրանով շատ բան է ասված»:

Ներկայացումից հետո «Արցախը» նախկին «Միկա» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացրել «Էրեբունիի» հետ և առավելության հասել 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Կարեն Հարությունյանը և Վազգեն Երանոսյանը:

«Փյունիկը» պաշտոնապես հայտարարել է 2 նորեկների մասին: Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմում այսուհետ հանդես կգան «Բանանցի» նախկին կիսապաշտպան, 20-ամյա Հովհաննես Իլանգյոզյանը և «Կրասնոդարի» սան, ռուս կիսապաշտպան Մաքսիմ Երմակովը (գլխավոր լուսանկարում, լուսանկարը՝ «Փյունիկ ՖԱ»-ի): 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրասը»:

«Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

Rslsoapbox.com պարբերականը «Ռեալ Սոլթ Լեյք» – «Կոլամբուս Քրյու» խաղի համար (2-2) գնահատականներ է տվել դաշտի տերերի ֆուտբոլիստներին: Յուրա Մովսիսյանը, ով փոխարինման էր մտել 78-րդ րոպեին, 10 բալանոց համակարգում ստացել է 5,5 գնահատականը: Կայքը գրել է. «Յուրան փոխանցումներ ավելի լավ էր կատարում, քան եզրափակում գրոհները»:

Ընկերական խաղ. «Ալ-Շաբաբ» 4-2 «Ալ-Վեհդա». Մարկոս Պիզելին փոխարինման է մտել 77-րդ րոպեին:

Սերգեյ Բուլատովն ընտանեկան պատճառներով թողել է Մոսկվայի «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնը: Նա այս առիթով նշել է. «Շատ եմ ցավում, որ չեմ կարող շարունակել աշխատել այնպիսի ամբիցիոզ ակումբում, ինչպիսին «Արարատն» է: Այնպիսի իրավիճակ էր, որ այլևս չէի կարող ողջ ուժերով նվիրվել աշխատանքին, և ուրախ եմ, որ ակումբի ղեկավարությունը հասկացավ իմ դիրքորոշումը»:

«Ուրալը» պաշտոնապես հաստատել է, որ ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Պողոս Գալստյանն ակումբից հեռանալու որոշում է կայացրել: Պատճառը թիմի անհաջող մեկնարկն է առաջնությունում: «Ուրալի» երիտասարդական թիմի ղեկը ստանձնել է Միխայիլ Գալիմովը, ով արդեն մի քանի տարի է՝ աշխատում է ակումբի 2-րդ թիմի մարզչական շտաբում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


The Sun. «Նապոլիի» առաջատարը հնարավոր է տեղափոխվի «Լիվերպուլ»

«Այաքսի» ծագող աստղը պատասխանել է ««Մանչեսթեր Սիթի՞», թե՞ «Բարսելոնա»» հարցին

Էդեն Ազարը գնահատել է հունվարին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը

Յուրա Մովսիսյանն այսօր ներկա է գտնվել «Արցախ» – «Արարատ-Արմենիա-2» ընկերական խաղին (լուսանկար)

Մխիթարյան VS Մովսիսյան, և հավաքականի ձախողման շուրջ մյուս մտքերը

Սփոփիչ փաստեր․ Վիճակագրություն, որը չի արտահայտում Հայաստան-Ջիբրալթար խաղի հաշիվը

Հոկտեմբերը «դաժան» ամիս է Հայաստանի հավաքականի համար

Նվիրումը կա, մնաց մնացածը. Հայաստան-Ջիբրալթար խաղի ֆուտբոլիստների գնահատականները

«Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում են հայտնվել 2 կենտրոնական պաշտպան Ա Սերիայից

Յուրա Մովսիսյան. «Հավաքականում մթնոլորտն այն չէ, ինչ տարիներ առաջ էր» (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը Ջիբրալթարի դեմ խաղից հետո հանդիպել է երկրպագուների հետ (տեսանյութ)

Վարազդատ Հարոյան․ «Եթե ասեմ՝ պատահականություն էր, պատահականություն չէր․ վատ խաղացինք» (տեսանյութ)

Մարկոս Պիզելի․ «Պետք է մոռանանք այս հանդիպումն ու պատրաստվենք Մակեդոնիայի դեմ խաղին» (տեսանյութ)

Մոուրինյոն Ա Սերիայի աստղին հետևելու համար ներկա է գտնվել Ազգերի լիգայի հանդիպմանը (լուսանկար)

«Հայաստան, հուպ տուր»․ Մարկոս Պիզելիի ուղերձը հայ երկրպագուներին (տեսանյութ)

Յուրա Մովսիսյանը հանդիպել է Արթուր Ալեքսանյանին (լուսանկար)