fbpx

Դոնեցկի «Շախտյորի» և «Մետալուրգի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բանանց»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 23-ամյա ռուսաստանցի պաշտպան Մատվեյ Գույգանովի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Մատվեյ Գույգանովը «Բանանցի» հետ էր գտնվում ամառային նախապատրաստական շրջանի ողջ ընթացքում և մասնակցել է ստուգողական հանդիպումներին:

Պատանեկան տարիքում Գույգանովը հանդես է եկել ուկրաինական թիմերում՝ Դոնեցկի «Մետալուրգում», Դոնեցկի «Շախտյորում» և «Սևաստոպոլում»: Հետո նա հանդես է եկել ռուսական «Մորդովիայի» և «Սատուրնի» երկրորդ թիմերում: Վերջին տարիներին խաղացել է «Սևաստոպոլ» և «Սիմֆերոպոլ» թիմերում:

«Շատ ուրախ եմ այս տեղափոխության կապակցությամբ: Հուսով եմ՝ լավ ելույթ կունենանք այս մրցաշրջանում, թիմը և կոլեկտիվը շատ լավն են ու մարտունակ:  Հոսով եմ, որ ամենաբարձր տեղերում կլինենք առաջնությունում»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը:

«Մատվեյ Գույգանովը դեռ մայիսին էր փորձաշրջան անցել մեզ մոտ և հասկացանք, որ լավ որակներ ունի կենտրոնական պաշտպանի համար: Նա մտածող ֆուտբոլիստ է, գնդակով էլ շատ լավ է գործում: Նա կարող է խաղալ նաև որպես հենակետային կիսապաշտպան, բայց մենք իրեն դիտարկում ենք աջ կենտրոնական պաշտպանի դիրքում, կարող է խաղալ նաև որպես աջ պաշտպան: Գույգանովը պաշտպանությունում ունիվերսալ խաղացող է և կարող է խաղալ պաշտպանության 3-4 դիրքում: Ամենակարևորն այն է, որ նա երիտասարդ է և ինձ համար շատ գովելի է, որ նա մեծ ցանկություն ունի իրեն դրսևորելու համար, իսկ Հայաստանը նրա համար լավ հնարավորություն է»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Արսենալը» փոխարինող է գտել Օզիլին

«Բանանցը» հետաքրքրված է հարձակման գծի 2 երիտասարդ խաղացողների ծառայություններով

Օզիլը ձմռանը մերժել է վարձավճարով ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը

Marca. «Ռեալը» չի գնում Իկարդիին մեկ պատճառով

«Յուվենտուսն» ու «Ռեալը» կարող են խոշոր փոխանակում իրականացնել

«Չելսին» ցանկանում է Հիգուաինի «գինը գցել»

Պերեսը վստահ է իր ուժերի վրա. «Ռեալը» միանգամից ցանկանում է գնել Նեյմարին և Ազարին

Կանտեն կարող է հեռանալ «Չելսիից» և տեղափոխվել իսպանական գրանդերից մեկը

Տրանսֆերային ձմեռ․ Բարձրագույն խմբի ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Չելսին» 45 մլն եվրո է առաջարկում Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի համար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Համշիկը հեռացավ «Նապոլիից»

Ճակատամարտ «Այաքսի» հրաշամանուկի համար. «Յուվենտուսի» հավակնությունները մեծանում են

Հայտնի է, թե ինչու է «Բավարիան» հրաժարվել Ռաբիոյին գնելու մտքից

«Արսենալի» ֆուտբոլիստը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում

Սենսացիոն փոխանակությո՞ւն. «Յուվեն» Սալահի դիմաց առաջարկում է իր աստղերից մեկին և գումար

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արսեն Բեգլարյանը հանդես կգա Բելառուսի բարձրագույն խմբում