fbpx
Բաժիններ

«Շիրակ» – «Ալաշկերտ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՇԻՐԱԿ»  «ԱԼԱՇԿԵՐՏ»  

18 խաղ, +5=6-7, 24-28

4 օգոստոսի, ժ.17:30, Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ

Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակրի և երկրի չեմպիոնի մրցավեճով կտրվի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 26-րդ առաջնության մեկնարկը: Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է նախորդ առաջնության նախավերջին տուրում՝ մայիսի 28-ին «Ալաշկերտ» մարզադաշտում և ավարտվել է դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 3-1:

Ի դեպ, հենց այդ հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտն» առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ իրեն հետապնդող «Գանձասար-Կապանի» համար և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՀՀ չեմպիոնի տիտղոսը:

Ինչպես հայտնի է, «Շիրակը» չեմպիոնության համար մղվող պայքարում «Ալաշկերտի» գլխավոր հակառակորդներից մեկն էր: Գյումրեցիները գերազանց անցկացրին առաջնության աշնանային հատվածն ու արձակուրդի մեկնեցին որպես առաջատարներ՝ 4 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող ալաշկերտցիներին: Սակայն գարնանը «Շիրակին» ոչ միայն չհաջողվեց պահպանել առավելությունը, այլև ի վերջո ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալներով:

Հարկ է նշել, որ անցած մրցաշրջանում շիրակցիներին այդպես էլ չհաջողվեց հաղթել «Ալաշկերտին»: Աշնանային երեք հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի, իսկ գարնանն «Ալաշկերտը» շահեց մյուս երեք խաղերը, ինչն էլ փաստորեն վճռորոշ նշանակություն ունեցավ չեմպիոնական մրցավազքի հանգուցալուծման հարցում:

Վերջին տարիներին «Շիրակում» մեծ թիվ էին կազմում հատկապես աֆրիկացի ֆուտբոլիստները, որոնցից շատերը թիմի առանցքային խաղացողներից էին: Ինչպես երևում է, նոր մրցաշրջանում «Շիրակի» ղեկավարությունն ու մարզչական կազմը որոշել են թիմում ավելի մեծ տեղ հատկացնել հայ ֆուտբոլիստներին:

Երևի դա է պատճառը, որ «Շիրակը» հրաժարվել է 7 լեգեոնականներից՝ Սաֆիու Աբդուլ Ֆատաուից, Վսևոլոդ Երմակովից, Սեմյոն Դացենկոյից, Կիրիան Նվաբուեզեից, Ումարու Կաինայից, Միլուտին Իվանովիչից, Մարկո Պրլևիչից:

Նրանց փոխարեն թիմ են հրավիրվել Էդվարդ Կպոդոն, Ալեքսանդր Իլիչը և Իգոր Ստանոևիչը: Հնաբնակ լեգեոնականներից գյումրեցիների կազմում ելույթները կշարունակեն միայն Սոլոմոն Իմե Ուդոն և Մուհամեդ Կաբան, ինչպես նաև գարնանը թիմում նորամուտը նշած Մուսա Փոլ Բակայոկոն:

Բացի լեգեոնականներից, «Շիրակը» նաև փորձառու հայ ֆուտբոլիստների կորուստներ է ունեցել: Թիմից հեռացել են ֆուտբոլային ողջ կարիերան Գյումրիում անցկացրած 34-ամյա Գևորգ Հովհաննիսյանը, Ռումյան Հովսեփյանը, Ղուկաս Պողոսյանը, Արման Հովհաննիսյանը, նախորդ առաջնությունում գյումրեցիների լավագույն ռմբարկու Վիուլեն Այվազյանը, ինչպես նաև օրերս Սլովակիայի «Ժիլինա» տեղափոխված Վահան Բիչախչյանը:

Նրանց փոխարեն «Շիրակը» համալրել են տեղացի երկու ֆուտբոլիստներ՝ Վարդան Բակալյանն ու Գագիկ Պողոսյանը: Եթե խոսենք թվերով, ապա «Շիրակից» հեռացել են 13 ֆուտբոլիստներ, թիմը համալրել են ընդամենը 5 խաղացողներ:

«Ալաշկերտում» էլ փոփոխությունները քիչ չեն: Թիմից հեռացել են 8 ֆուտբոլիստներ՝  Գևորգ Կասպարովը, Ացամազ Բուրաևը, Իրակլի Կվեկվեսկիրին, Գևորգ Նռանյանը, Նարեկ Բեգլարյանը, Արթուր Սահակյանը, Ալբերտ Օհանյանն ու Սաշա Ֆիլիպովիչը:

Չեմպիոնի կազմը համալրել են 6 ֆուտբոլիստներ՝ թիմ վերադարձած Կարեն Մուրադյանը, Մլադեն Զելկովիչը, Միլիան Յաբլանը, Նորայր Ասլանյանը, Աշոտ Սարդարյանն ու Նաիրի Մինասյանը:

Մրցակիցների մրցավեճում ամենաարդյունավետն ալաշկերտցի Միհրան Մանասյանն է, ով 5 գոլի հեղինակ է դարձել: Շիրակցիներից լավագույնը Սերժ Դեբլեն է, ով 4 գնդակ է խփել:

Աշոտ Հայրապետյան


Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գերկարևոր հանդիպում Գյումրիում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 11-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Արարատն» արդեն ունի այնքան միավոր, ինչքան վաստակել էր նախորդ ամբողջ առաջնությունում

Հայկական ակումբների 8 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Դաժան պայքար, խաղաղ ելք․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումից

Իլշատ Ֆայզուլին․ «Սա ամենացավալի միավորն է, որ վաստակել ենք այստեղ»

Վարդան Բիչախչյան․ «Մենք ավելի մոտ էինք հաղթանակին»

Արմեն Ադամյան․ «Արարատ-Արմենիան» մեզ գերազանցեց միայն գոլային պահերի ավելի լավ իրացմամբ»

Վարդան Մինասյան․ «Գոռ Մալաքյանը հիմա երևի լավագույն մարզավիճակում է այն պահից, ինչ աշխատում եմ նրա հետ»

Գոլառատ ոչ-ոքի «Ուրարտու» – «Շիրակ» խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

11-մետրանոցներով լի խաղ Վանաձորում, «Արարատ-Արմենիան» էլ ընդհատեց «Ալաշկերտի» հաղթարշավը (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ», «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

«Փյունիկն» աղմկահարույց խաղից հետո առաջին անգամ հանդես կգա Վանաձորում․ Ամենաուշագրավ փաստերը՝ ԲԽ-ի 10-րդ տուրին ընդառաջ

Բարձրագույն խմբի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Podcast #6. Հայաստանի Բարձրագույն խումբ. Ինչպիսի՞ն է պատկերը առաջին շրջանից հետո