Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Ուզբեկներն ուժեղ էին հայ պատանիներից, իսկ Մոսկվայի «Արարատը» գավաթում շարժվում է առաջ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

5 MiPT7DR60 - Ուզբեկներն ուժեղ էին հայ պատանիներից, իսկ Մոսկվայի «Արարատը» գավաթում շարժվում է առաջ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 7-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Օգոստոսի 7-ից սկսվել է 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 4-ին կայանալիք Հայաստան Դանիա հանդիպման տոմսերի վաճառքը: «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված խաղի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ:

Օգոստոսի 8-ին կայանալու է Եվրոպայի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը: Անգլիական և իսպանական ակումբների նախապատրաստության մասին լավագույն լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

Հայաստանի Մ-19 հավաքականն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի հասակակից ընտրանու հետ և պարտություն կրել 0-1 հաշվով: Մեր հավաքականի գլխավոր մարզիչն Արտակ Օսեյանն է: Այս հավաքականների մյուս ընկերական խաղը կկայանա օգոստոսի 9-ին:

Հայաստանի Առաջին խմբի առաջնություն, 1-ին տուր. «Էրեբունին» 1-4 հաշվով պարտվել է «Բանանց-2»-ին. հյուրերից աչքի են ընկել Օրբելի Համբարձումյանը և Վարդան Սաֆարյանը, դուբլ է հեղինակել Արման Խաչատրյանը, իսկ դաշտի տերերից մեկ գոլով պատասխանել է Վարդան Պապեյանը։ «Արարատ-2»-ը հյուրընկալվելիս 3-0 հաշվով առավելության է հասել «Փյունիկ-2»-ի նկատմամբ. գոլի հեղինակ է դարձել Արմեն Դերձյանը, դուբլ է ձևակերպել Միքայել Առուստամյանը:

20617095 1692945184072427 7945217753950983230 o - Ուզբեկներն ուժեղ էին հայ պատանիներից, իսկ Մոսկվայի «Արարատը» գավաթում շարժվում է առաջ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Նույն մրցաշարում «Գանձասար-Կապան-2»-ը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակ-2»-ի դարպասը. 2 անգամ էլ աչքի է ընկել Արեգ Ազատյանը: «Ալաշկերտ-2»-ն ու «Արցախն» էլ գրանցել են ոչ-ոքի՝ 1-1. Դավիթ Բաբայանի գոլին պատասխանել է Մհեր Սահակյանը: «Ավան Ակադեմիա»«Լոռի» խաղը հետաձգվել է:

«Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյան. ««Կրասնոդարի» հետ խաղի արդյունքը հիասթափեցրեց մեզ: Մենք շատ լավ խաղացինք, չնայած նրան, որ հիմնականում պաշտպանվում էինք: Անարդարացի արդյունք է: 11-մետրանոց չկար: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեցի: Այս գոլը նվիրում եմ մայրիկիս, ով ամբողջ կարիերայիս ընթացքում առաջին անգամ ներկա էր իմ մասնակցությամբ խաղին և աջակցեց ինձ»:

cJjTt NfA c - Ուզբեկներն ուժեղ էին հայ պատանիներից, իսկ Մոսկվայի «Արարատը» գավաթում շարժվում է առաջ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Ռուսաստանի գավաթի 1/64 եզրափակիչ. «Արարատ Մոսկվա» 1-0 «Սատուռն». 85-րդ րոպեին հաղթական գոլը հեղինակել է Թայմուրազ Տոբոևը: «Արարատը» գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցելու է «Բալթիկայի» հետ: Հանդիպումը կայանալու է օգոստոսի 23-ին կամ 24-ին:

Երևանի «Արարատը» 722-օրյա ընդմիջումից հետո կրկին դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատար, իսկ «Ալաշկերտը» մինչ այս երբևէ չէր պարտվել իր մեկնարկային հանդիպումներում: VivaroNews.am-ը ներկայացրել է 10 հետաքրքիր փաստ՝ առաջնության 1-ին տուրից:

«Ստալի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյան. ««Կարպատներին» պարտվեցինք անհատական սխալների պատճառով: Պետք է հետազոտենք մեր խաղը և հետևություններ անենք: Տղաները հաղթելու կամք ցուցաբերեցին. չստացվեց, բայց դա այլ հարց է: Ես խաղ առ խառ առաջխաղացում եմ նկատում թիմիս մոտ: Մենք մրցաշարային կոնկրետ խնդիրներ չունենք: Վերջին պարտության մեջ որևէ ողբերգություն չեմ տեսնում»:

«Ստալի» կիսապաշտպան Էդգար Մալաքյան. «Առաջին անգամը չէր, որ 11-մետրանոցն իրացրի «Պանենկա» հարվածով: Պարզապես այդպես որոշեցի: Վստահ էի, որ գոլ եմ խփելու: Ինչ վերաբերում է պարտությանը, ապա ամեն պարտություն մեծ հաղթանակների սկիզբ է: Պարտվելը միշտ էլ տհաճ է, բայց պետք է շարունակել աշխատել: Եթե առաջին 2 տուրերում մեզ գուցե թերագնահատում էին, ապա այժմ բոլորն էլ լուրջ են վերաբերվում»:


Սալահը հանուն ՉԼ-ի եզրափակչի դադարեցրել է ռամադանը

«Ռեալի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստների ժամանումը Կիև (տեսանյութ)

Պարտվողը հենումներ է անում. Հայաստանի հավաքակաի ուրախ մարզումը (տեսանյութ)

«Մեծ ֆուտբոլիստները պետք է խաղան «Ռեալում»». Մարսելոն՝ Նեյմարի մասին

«Մոնակոյի» փոխնախագահն ասել է, թե «Ռեալը» որքան գումար է առաջարկել Մբապեի համար

Չեմպիոնների լիգայի եզրափակիչին ընդառաջ. «Ռեալի» և «Լիվերպուլի» ֆուտբոլիստները ինքն իրենց են նկարել

Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի ամենաարագ ֆուտբոլիստները

«Ռեալը» մերժել է ԱՊԼ-ի 2 ակումբների առաջարկները

Ռոնալդուն ասել է, թե ինչ է զգացել, երբ ոստիկանները ներխուժել են իր զբոսանավ

Թոփ-10. Որ ակումբներն են բոլորից շատ ֆուտբոլիստներ գործուղել աշխարհի առաջնություն

Հայաստանի ընտրանին շարունակում է նախապատրաստվել Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերին (լուսանկարներ)

Հերթական գրանդը միացել է Լևանդովսկու տրանսֆերը գնելու պայքարին

Մարզադաշտը, որը կընդունի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը (լուսանկարներ)

Գեղեցիկ պրոմո, որը ձեզ կստիպի ավելի անհամբեր սպասել Չեմպիոնների լիգայի եզրափակչին (տեսանյութ)

«Ռեալը» նույնպես հրապարակեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման հայտացուցակը

Անցնցում փոխանցում. Հենրիխ Մխիթարյանի՝ 2017/18 մրցաշրջանը