fbpx
Բաժիններ

Չեմպիոնին վայել հաղթանակ Երևանում, Մարկոսի գոլը նոր թիմում և Գրիգորյանի հրաժարականը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ» 3-0 «Արարատ». Գործող չեմպիոնից աչքի են ընկել Միհրան Մանասյանը, Արտյոմ Սիմոնյանը և Արթուր Եդիգարյանը: Գլխավոր մարզիչներ Աբրահամ Խաշմանյանը և Ալբերտ Սաֆարյանը մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: Թիմերն այս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր (1-ին տուրում՝ «Շիրակ» 2-1 «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» 1-3 «Արարատ»):

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր. «Ալ-Շաբաբ» 1-2 «Օհուդ». Մարկոս Պիզելին 82-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սա ամենահայ բրազիլացու առաջին պաշտոնական խաղն էր Սաուդյան Արաբիայում:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր. «Շկենդիյա» 2-0 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Երկու ֆուտբոլիստներն էլ զգուշացվել են դեղին քարտով:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի, 6-րդ տուր. «Ստալ» 0-1 «Վորսկլա». Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալից» Էդգար Մալաքյանը և Արթուր Դանիելյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, իսկ Գոռ Մալաքյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 86-րդ րոպեին: «Վորսկլայից» Գեղամ Կադիմյանը խաղը սկսել է առաջին րոպեներից և փոխարինվել 74-րդ րոպեին: «Ստալը» 6-րդ տեղում է, «Վորսկլան»՝ 2-րդ:

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Մախաչկալայի թիմի՝ Մոսկվայի «Դինամոյից» սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտությունից հետո` «Наш футбол» հեռուստաալիքին տված հետխաղյա հարցազրույցի ժամանակ:

«Անժին» այս պահին ընթանում է մրցաշարային աղյուսակի «նկուղում»՝ նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում: 50-ամյա Գրիգորյանը Մախաչկալայի ակումբը գլխավորում էր 2017թ. հունվարից: Նա ասել է. «Ես այլևս «Անժիի» գլխավոր մարզիչը չեմ: Որակյալ խաղ էր, բայց պարտվեցինք: Ոչ առաջին անգամ: Մարզիչը նման դեպքերում պետք է տղամարդկություն ունենա և հրաժարական տա: Ես այդպես էլ անում եմ»:

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ. «Յան Ռեգենսբուրգ» 3-1 «Դարմշտադ». Սարգիս Ադամյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» 1/16 եզրափակչում է:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 3-րդ տուր. «Ռակուվ» 0-1 «Հոյնիցե». Աղվան Պապիկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Ուֆա» 1-4 «Ռոստով». Խորեն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռոստովը» եզրափակում է լավագույն եռյակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր. «Շախտյոր Կարագանդա» 2-1 «Օրդաբասի». Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Շախտյորն» ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 6-րդ տուր. «Ուֆա Մ-21» 1-0 «Ռոստով Մ-21». Նորիկ Մկրտչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Ռոստովի» երիտասարդական թիմը 7-րդ տեղում է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ադամյանի գոլը պատմական է եղել «Հոֆենհայմի» համար

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Տիգրան Բարսեղյանի անզուգական գոլն «Օկժետպեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

Հերթական մեծ կորուստը. Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ խաղերը

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ադամյանի գնահատականը՝ «Քյոլնի» դեմ խաղում

Ադամյան. «Մենք հզոր ու հաղթական հոգեբանություն ունենք»

Ադամյանի հերոսական երեկոն․ Նրա գոլն ու վաստակած 11-մետրանոցը կերտեցին «Հոֆենհայմի» կամային հաղթանակը (տեսանյութ)

Ադամյանը հավասարեցրեց հաշիվը «Քյոլնի» հետ մրցավեճում (տեսանյութ)

«Հոֆենհայմի» մեկնարկային կազմը «Քյոլնի» դեմ խաղում