Ազգային հավաքականը 2 կորուստ և 1 «ձեռքբերում» ունի կարևոր խաղերից առաջ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ) - VNews
Բաժիններ

Ազգային հավաքականը 2 կորուստ և 1 «ձեռքբերում» ունի կարևոր խաղերից առաջ. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 15-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Արթուր Պետրոսյանը հրապարակել է արտերկրում հանդես եկող այն 16 ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռումինիայի և Դանիայի հետ առաջիկա խաղերին: Վնասվածքների պատճառով բացակայելու են Էդգար Մանուչարյանը և Հրայր Մկոյանը, փոխարենը հրավիրվել է Սարգիս Ադամյանը:

«Բանանցի» անձնակազմն այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն և այնտեղ բուժվող երեխաներին նվերներ հանձնել:

Հենրիխ Մխիթարյանը SofaScore-ի կողմից ընդգրկվել է Պրեմիեր լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականում: «Մանչեսթեր Յունայթեդն» անդրանիկ խաղում 4-0 հաշվով հաղթել էր «Վեստ Հեմին», իսկ հայ կիսապաշտպանը դարձել էր 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Արաս Օզբիլիսը կարող է կարիերան շարունակել Թուրքիայի Սուպերլիգայի նորեկ «Սիվասփորի» կազմում: Հայ կիսապաշտպանը հանդես է գալիս երկրի չեմպիոնի «Բեշիքտաշի» կազմում, սակայն պաշտոնական հանդիպումներում չի ընդգրկվում նույնիսկ հայտացուցակում:

Լյուքսեմբուրգի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Պրոգրես» 2-1 «Ֆոլա». Ալեքսանդր Կարապետյանը դարձել է հաղթական գոլի հեղինակ: Նա եղել է հիմնական կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին: «Պրոգրեսն» այժմ ընթանում է 3-րդ տեղում:

«Անժիից» օրերս հեռացած Ալեքսանդր Գրիգորյանը կարող է դառնալ Մոսկվայի «Արարատի» նոր գլխավոր մարզիչը: Ըստ «Чемпионат»-ի՝ հայազգի մասնագետը ժամանել է մոսկովյան ակումբի գրասենյակ և բանակցություններ վարել: «Արարատի» մարզչական նստարանը թափուր է հունիսի 30-ից, երբ ընտանեկան պատճառներով հեռացել էր Սերգեյ Բուլատովը: «Արարատը» 2-րդ դիվիզիոնի Կենտրոնական գոտում 4-րդ տուրից հետո 10 միավորով առաջին տեղն է կիսում «Կալուգայի» հետ:

Ռուսաստանի Ֆուտբոլի Ազգային լիգայում հանդես եկող «Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ կդառնա սլովակ մասնագետ Ժոլտ Հոռնյակը: 44-ամյա մարզիչն ավելի վաղ աշխատել է Հայաստանում՝ գլխավորելով «Միկան» և «Բանանցը»: Կողմերի միջև պայմանագիր կկնքվի մոտ օրերս: «Լուչ-Էներգիան» ՖԱԼ-ի 8-րդ տուրից հետո 7 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 24-րդ տուր. «Նարվա» 1-3 «Ինֆոնետ Տալին». Սերգեյ Թումասյանը մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Ալեքսանդր Թումասյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 68-րդ րոպեին: «Ինֆոնետ Տալինը» եզրափակում է լավագույն քառյակը:

Մոնղոլիայի Բարձրագույն խումբ, 12-րդ տուր. «Ուլանբատար» 1-0 «Դերեն». Դավիթ Ղանդիլյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Դերենն» ընթանում է 7-րդ հորիզոնականում:

10 հետաքրքիր փաստ, որ առանձնացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կոուտինյոն նախապատվություն է տալիս այդ առաջնություն տեղափոխությանը

Ռոնալդուն կարող է հեռանալ «Յուվենտուսից» մրցաշրջանի ավարտին

Զիդանը արգելափակել է «Չելսիի» ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալ»

«Նյուելզ Օլդ Բոյզում» վստահ են, որ Մեսին վերադառնալու է

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ վարկ է վերցրել՝ նոր տրանսֆերների համար

Ժորժինյոյի համար պայքարում է 3 թոփ ակումբ

«Ռեալի» ծրագիրը՝ 4 ֆուտբոլիստ՝ Պոգբայի տրանսֆերի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել

Թվեք Չեմպիոնների Լիգայի 08/09 եզրափակիչի թիմերի հայտացուցակները. VNews-ի Quiz-ը

ՊՍԺ-ն մոտեցել է հարձակվողի ձեռքբրեմանը

Մբապեի հերթական ակնա՞րկը. «Նրանք իսկական մեքենա են»

Խամես Ռոդրիգեսը ընտրել է իր ապագա ակումբը

«Յուվենտուսը» մտափոխվել է Պոգբայի տրանսֆերի հարցով

«Ռեալը» երկարաձգել է պայմանագիրը իր կիսապաշտպանի հետ

Պոգբան, հանուն «Յուվենտուս» տեղափոխման, պետք է գնա վճռական քայլի

«Ռեալը» կարող էր ձեռք բերել Լևանդովսկուն 22 մլն. եվրոյի դիմաց