fbpx
Բաժիններ

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը, «տխուր» երևանյան խաղ և «Ստալի» պարտությունը «Դինամոյից». Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 20-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Բարձրագույն խումբ, 3-րդ տուր. «Արարատ» 0-0 «Փյունիկ». Գլխավոր մարզիչներ Ալբերտ Սաֆարյանը և Ալեքսեյ Երյոմենկոն մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: «Արարատն» այս ոչ-ոքիից հետո իր ակտիվում գրանցել է 4 միավոր, իսկ «Փյունիկը»՝ 5: Առաջնության միանձնյա առաջատարն այս տուրից հետո «Շիրակն» է՝ վաստակած 9 միավորով:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Վարդար» 4-0 «Պոբեդա». Տիգրան Բարսեղյանը 4-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը: Նա, խաղը սկսելով առաջին րոպեներից, փոխարինվել է 77-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանն ընդգրկված չի եղել հայտացուցակում: «Վարդարն» այս պահին եզրափակում է լավագույն քառյակը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Դինամո Կիև» 4-1 «Ստալ». Իր հաշվին գոլային փոխանցում է գրանցել Արթուր Դանիելյանը, ով մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Թիմի ավագ Էդգար Մալաքյանը նույնպես ամբողջական խաղ է անցկացրել, իսկ նրա եղբայրը՝ Գոռը, եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին: Նա դեղին քարտ է ստացել: Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալը» 7-րդ հորիզոնականում է:

Կիպրոսի Պրեմիեր լիգա, 1-ին տուր. «ՆԵԱ Սալամիս» 1-1 «Անորտոսիս». Տարոն Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Դավիթ Մանոյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 82-րդ րոպեին:

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգա, 3-րդ տուր. «Ինգոլշտադտ» 2-4 «Յան Ռեգենսբուրգ». Սարգիս Ադամյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 78-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» 12-րդ հորիզոնականում է:

Ամերիկյան ՄԼՍ, Արևմտյան Կոնֆերենցիա, 26-րդ տուր. «ԴՍ Յունայթեդ» 3-1 «Ռեալ Սոլթ Լեյք». Յուրա Մովսիսյանը փոխարինման է մտել 86-րդ րոպեին: «Ռեալ Սոլթ Լեյքը» գտնվում է 8-րդ տեղում:

Ուրուգվայի առաջնություն, Կլաուսուրա, 1-ին տուր. «Էլ Տանկե Սիսլեյ» 0-4 «Պենյարոլ». Դիեգո Ռոսի Մարաշլյանը փոխարինման է մտել 71-րդ րոպեին:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Վորսկլա» 1-0 «Մարիուպոլ». Գեղամ Կադիմյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին: «Վորսկլան» հաղթանակը կորզել է վերջնամասում՝ 82-րդ րոպեին Չիժովի խփած գոլի շնորհիվ: «Վորսկլան» եզրափակում է լավագույն եռյակը:

Ուկրաինայի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Զիրկա» 2-1 «Զարյա». Արման Հովհաննիսյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Զիրկան» ընթանում է 9-րդ տեղում:

Ամերիկյան ՄԼՍ, Արևելյան Կոնֆերենցիա, 25-րդ տուր. «Չիկագո Ֆայր» 1-3 «Տորոնտո». Դավիթ Արշակյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Չիկագո Ֆայրը» 3-րդ հորիզոնականում է:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր. «Ռոստով» 0-0 «Կրասնոդար». Խորեն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռոստովն» ընթանում է 3-րդ հորիզոնականում:

Դանիայի Սուպերլիգա, 6-րդ տուր. «Հոբրո» 3-0 «Լյունգբյու». Էդգար Բաբայանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 70-րդ րոպեին: «Հոբրոն» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Ուկրաինայի Երիտասարդական լիգա, 6-րդ տուր. «Դինամո» Մ-21 3-0 «Ստալ» Մ-21. Արա Ադամյանը մասնակցել է առաջին խաղակեսին: «Ստալ» Մ-21-ը զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:

Մոլդովայի Բարձրագույն խումբ, 7-րդ տուր. «Դաչիա» 2-1 «Զիմբրու». Արտյոմ Խաչատուրովը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին: «Զիմբրուն» զբաղեցնում է 7-րդ տեղը:

Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոն, 4-րդ տուր. «Ցյուրիխ-2» 3-1 «Ստադ Նիոն». Հրաչ Յագանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Ստադ Նիոնն» ընթանում է 6-րդ տեղում:

Շվեդիայի 4-րդ դիվիզիոն, 18-րդ տուր. «Հանինգե» 0-3 «Լինչյոպինգ Սիթի». Լևոն Պաչաջյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Նա եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 75-րդ րոպեին: Լևոնը զգուշացվել է դեղին քարտով: «Լինչյոպինգ Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր. «Կայրաթ» 3-1 «Շախտյոր Կարագանդա». Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: Կարագանդայի «Շախտյորը» 8-րդ տեղում է:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ալեքսանդր Գրիգորյանը հաստատել է, որ «Փյունիկը» գլխավորելու առաջարկ է ստացել

Հայկական ակումբների 7 լեգեոներներ հրավիրվել են իրենց երկրների ազգային հավաքականներ

Բարձրագույն խմբի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ադամյանի գոլը պատմական է եղել «Հոֆենհայմի» համար

Աբրահամ Խաշմանյանի՝ վայրիվերումներով լի մարզչական ուղին

Առաջնության ամենախոշոր հաշվով հաղթանակն ու ամենագոլառատ խաղը

Էդգար Բաբայանի գոլը փրկել է «Հոբրոյին» պարտությունից (տեսանյութ)

Տիգրան Բարսեղյանի անզուգական գոլն «Օկժետպեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Վադիմ Լազորենկո․ «Այս միավորը ռազմավարական առումով շատ կարևոր է մեզ համար» (տեսանյութ)

Արմեն Ադամյան․ «Եթե որոշ խաղերում մրցավարները սխալվեցին, ապա այսօր նկատելի էր ինչ-որ կանխակալություն» (տեսանյութ)

Հերթական մեծ կորուստը. Ադամյանը բաց կթողնի Հունաստանի և Իտալիայի դեմ խաղերը

11-մետրանոցներից խփված գոլերը վճռեցին «Ալաշկերտ» – «Արարատ» հանդիպման ելքը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Ադամյանի գնահատականը՝ «Քյոլնի» դեմ խաղում

Ադամյան. «Մենք հզոր ու հաղթական հոգեբանություն ունենք»

Ադամյանի հերոսական երեկոն․ Նրա գոլն ու վաստակած 11-մետրանոցը կերտեցին «Հոֆենհայմի» կամային հաղթանակը (տեսանյութ)