fbpx
Բաժիններ

Վանաձորի «Լոռին» և Երևանի «Արցախը» փորձում են գերիշխանություն հաստատել Առաջին խմբում. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 21-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության, 3-րդ տուր. «Էրեբունի» 0-5 «Լոռի». դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մկրտչյանը, ևս մեկական անգամ աչքի են ընկել Վարդան Մովսիսյանը, Տեր Տինգա Կոֆին և Էրիկ Ղարիբյանը:

«Ավան Ակադեմիա» 1-1 «Ալաշկերտ-2». դաշտի տերերից աչքի է ընկել Արմեն Հովհաննիսյանը, իսկ հյուրերից մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին հաջողության է հասել Մհեր Սահակյանը:

«Գանձասար-Կապան-2» 0-3 «Արցախ». նորաստեղծ ակումբի հաղթանակն ապահովել են Էդուարդ Ավագյանը, Նարեկ Գյոզալյանը, իսկ Վահան Ադլոյանի վաստակած 11 մետրանոցը հստակորեն է իրացրել Գոռ Մկրտումյանը։

«Փյունիկ-2» 1-0 «Շիրակ-2». հաղթական գոլի հեղինակ է դարձել Սամվել Խաչիկյանը: «Բանանց-2»«Արարատ-2» մրցավեճում հաշիվը չի բացվել՝ 0-0:

Հայաստանի Առաջին խմբի առաջնության «Ավան Ակադեմիա»«Լոռի» հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 24-ին, հետաձգվել է անորոշ ժամկետով: Այսպիսով, հաջորդ խաղը «Լոռին» կանցկացնի սեփական հարկի տակ՝ օգոստոսի 28-ին Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ընդունելով «Բանանց-2»-ին:

 

Առաջին խմբի առաջնությունում 3-րդ տուրից հետո առաջատարներն «Արցախն» ու «Արարատ-2»-ն են, որոնք վաստակել են 7-ական միավոր: «Լոռին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, ունի 6 միավոր: «Ալաշկերտ-2»-ը 5 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:

Sofascore.com-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի իր խորհրդանշական հավաքականը: 8,9 գնահատականով տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով «Սուոնսիի» հետ մրցավեճում (4-0) դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Շախտյորի» նախկին պաշտպան, «Կայսերիսփորի» նորեկ Ալեքսանդր Կուչեր. «Գրեթե ամբողջ կարիերաս անցկացրել եմ Ուկրաինայում, բայց արտերկրում խաղալու փորձը կօգնի ինձ: Պետք է հարմարվել կյանքի նոր պայմաններին: Ուստի այն, որ ես նախկինում խաղացել եմ Հայաստանում՝ «Բանանցի» կազմում, որտեղ անցկացրել եմ 2003/04թթ. մրցաշրջանը վարձավճարով, նույնպես օգտակար կլինի Թուրքիայում»:

Լատվիայի Բարձրագույն խումբ, 16-րդ տուր. «Վենտսպիլս» 0-0 «Լիեպայա». Վիուլեն Այվազյանը փոխարինման է մտել մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին: «Վենտսպիլսը» եզրափակում է լավագույն եռյակը:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 2-րդ տուր. «Պելիստեր» 1-1 «Ռաբոտնիչկի». Վարդան Պողոսյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ստացել դեղին քարտ: «Ռաբոտնիչկին» ընթանում է 6-րդ տեղում:

«Ուրալի» փոխնախագահ Ալեքսանդր Լևին. «Մեր թիմից լավ տպավորություն է թողնում պաշտպան Վարազդատ Հարոյանը, նա կենտրոնական պաշտպանի դիրքում իր խաղընկերոջ հետ արդեն լավ է համագործակցում»: 24-ամյա Հարոյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում մասնակցել է 6 խաղի առանց փոխարինման և դարձել 1 գոլի հեղինակ:

Էստոնիայի Բարձրագույն խումբ, 26-րդ տուր. «Պայդե» 1-3 «Ինֆոնետ Տալին». Ալեքսանդր Թումասյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Սերգեյ Թումասյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 60-րդ րոպեին: «Ինֆոնետ Տալինն» ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության պաշտոնական հայտարարության տեսանյութի շնորհիվ ևս մեկ երեխա է գտնվել

Ընդամենը 1 խաղ, և Արամ Բարեղամյանը կդառնա «Ուրարտուի» ռեկորդակիրը

Դիմիտար Բերբատովն ավարտեց մարզական կարիերան

Եվրոպա լիգայի հաղթողի հիմնական հավակնորդները՝ ըստ բուքմեյքերների

Մխիթարյանը մեկնարկում է Եվրոպա լիգայում իր նոր երթը «Ռոմայի» հետ

Զբիգնև Բոնեկ. «Ռոմայում» վաղուց Մխիթարյանի նման ֆուտբոլիստի անհրաժեշտություն կար»

Մխիթարյանը՝ «Ռոմայի» ամսագրի շապիկին

Մխիթարյանի նորամուտը «Ռոմայում»․ Ինչպես արձագանքեցին իտալական մամուլը, թիմակիցներն ու Ֆրանչեսկո Տոտին (տեսանյութ)

«Շիրակն» արգելակել է գերազանց մեկնարկից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Նա խոսում է 7 լեզուներով, բայց ամենալավը՝ ֆուտբոլի լեզվով». Կարծիք Իտալիայից՝ Մխիթարյանի նորամուտի մասին

Մխիթարյանը Բատիստուտայի ու Բոնեկի կողքին է հայտնվել նորամուտի գոլի շնորհիվ

«Ալաշկերտը» ջախջախեց «Երևանին», «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Ուրարտուի» նկատմամբ (տեսանյութ)

«Լոռի» – «Բանանց», «Ալաշկերտ» – «Երևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Ֆրանչեսկո Տոտի. «Գիտեի, որ Մխիթարյանն ու Վերետուն դառնալու են Ֆոնսեկայի թիմի առանցքային մասնիկը»

Չեմպիոնների լիգայում Նեյմարի որակազրկումը կրճատվել է